Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 23
22.04.2018, 18:05

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հարմար է գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը ու ապագայի պլանները քննարկելու համար: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Որոշ Խոյեր համագործակցության առաջարկներ կստանան, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Պետք չէ գերագնահատել ուժերը: Հիմա հակված կլինեք չափից դուրս շատ բան վերցնել ձեզ վրա: Հնարավոր է՝ բոլոր պարտավորությունները չկարողանաք ճիշտ ժամանակին կատարել:

Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան հոգսերը: Հարմար ժամանակահատված է հարազատների հետ շփումների համար: Նրանց համար կարևոր կլինեն ձեր հոգատարությունն ու ուշադրությունը: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք հաջող կդասվորվեն, վառ տպավորություններ կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք: Բայց դրա համար պետք է միավորվեք համախոհների հետ: Նրանք, ովքեր նախընտրում են ինքնուրույն գործել, միայն համեստ արդյունքներով պետք է գոհանան: Աշխատանքի մեջ օգտակար կլինեն գործընկերների խորհուրդները: Դրանց հետևելու դեպքում սխալներ չեք անի, արագ կհասնեք դրված նպատակներին: Ձեր գաղափարների մասին պատմեք ղեկավարությանը: Ձեզ կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել վերջին շրջանում հարաբերությունները մթագնող հարցերն ու խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հաջող օր է սպասվում: Շատ նոր գաղափարներ կունենաք: Դրանք կկարողանաք կյանքի կոչել ընկերների ու հին համախոհների աջակցությամբ: Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց դա ձեզ կուրախացնի: Գործերը, որոնցով պետք է զբաղվեք, հետաքրքիր կլինեն, բացի այդ, թույլ կտան շատ բան սովորել: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Որոշ Երկվորյակներ մարդկանց կհանդիպեն, որոնց հետ միասին կյանքի կկոչեն իրենց ամենահամարձակ պլանները:

Լավ կանցնեն ուղևորությունները: Նոր տպավորությունների ու վառ հույզերի պակաս չի լինի: Երեկոն հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Սա բարդ շրջան է, երբ սխալներ բաց թողնելը հեշտ կլինի: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում ու կոնֆլիկտներ աշխատավայրում: Շատ դժվար կլինի ինքնատիրապետում պահպանելն ու պրովոկացիաներին զոհ չգնալը, բայց եթե դրանցից գլուխ հանեք, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական բանակցությունների ու աշխատանքը փոխելու, համագործակցություն սկսելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք հանդիպել հետաքրքիր մարդկանց հետ: Նրանք արագ համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Կարող եք նախաձեռնող լինել սիրային հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Նոր գործեր սկսելու համար բարենպաստ օր է: Արագ կսովորեք ամենը, ինչ կարող է պետք գալ, բաց չեք թողնի օգտկար տեղեկատվություն ստանալու հնարավորությունը: Կծանոթանաք մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու հայացքները: Շփումները օգտակար ու հաճելի կլինեն, չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

Շատ լավ բաներ կանեք նրանց համար, ում համակրում եք, հոգ կտանեք մտերիմների մասին, կաջակցեք բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին: Օրվա վերջին կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, բայց կգտնեք դրանք լուծելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նոր, կարևոր ու պատասխանատու գործեր սկսելու համար հարմար օր է: Լուրջ տրամադրված կլինեք, ուշադիր կլինեք մանրուքներին ու ոչինչ աչքաթող չեք անի: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել շատ սխալներից: Ձեր բոլոր նախաձեռնությունները այսօր աջակցություն կստանան: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Կարող եք գործարքներ կնքել: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի:

Չի բացառվում, որ հասարակական միջոցառումներին ու բարեգործական ակցիաներին մասնակցելու կարիք լինի: Ձեր օգնությունը շատերի համար օգտակար կլինի: Օրը հարմար է պետկազմակերպություններ այցեր կատարելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգույշ է պետք լինել: Օրն իսկական փորձություն կարող է դառնալ, եթե հույզերին տրվեք: Ձեր բոլոր որոշումները պետք է կշռադատված, իսկ արարքները լավ մտածված լինեն: Միայն այդ դեպքում սխալներ չեք անի: Սովորականից հաճախ վեճեր կառաջանան, երբեմն դժվար կլինի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր առաջ բոլոր հարցերում աջակցում էին ձեզ:

Խուսափեք գերհոգնածությունից: Ֆիզիկական հոգնածության կամ հուզական գերլարվածության պատճառով ձեզ վատ կզգաք: Չի բացառվում խրոնիկ հիվանդությունների սրացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հարմար է գործնական շփումների համար: Նույնիսկ ամենալուրջ աշխատանքային հարցերը կարելի է քննարկել հանգիստ ու չպարտադրող միջավայրում: Այդպես հեշտ կլինի որոշում ընդունել, որը բոլորին կգոհացնի: Հաջող կանցնեն երկարատև համագործակցության մասին բանակցությունները, որոշ Կարիճների նոր աշխատանք կառաջարկեն: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Շատ գրավիչ կլինեք ու ճարպկորեն կօգտվեք դրանից: Հաճախ մարդիկ ի վիճակի չեն լինի մերժումով պատասխանել ձեր խնդրանքներին:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնացեք ինքնուրույն աշխատանքի վրա: Երբ ձեզ ոչ ոք չի շեղում, ճիշտ որոշումներ եք ընդունում ու նույնիսկ ամենափոքր սխալը չեք անում: Չեն բացառվում հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների ու նոր ծանոթությունների համար: Շրջապատողները ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, հաճույքով կօգնեն, կաջակցեն ձեր գաղափարներին: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Եթե համախոհների բանակ ստեղծելու ու գլխավորելու հնարավորություն ստեղծվի, բաց չեք թողնի այն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ արագ ու լավ գլուխ կհանեք բարդ աշխատանքից: Որոշ Աղեղնավոր շատ շահավետ գործարքներ կկնքեն:

Չնայած օրը հաջող է դասավորվում, պետք չէ մտածել, որ ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է լինելու: Ուժերն ու հնարավորությունները գերագնահատելուց վտանգավոր բան այսօր չի լինի: Պետք չէ կապվել լուրջ պարտավորություններով: Դրանք կատարելը ակնկալածից դժվար է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահեշտ ու հաջող օրը չի լինի: Շատ բան սպասվածից դժվար կտրվի: Հաճախ ստիպված եք լինելու ջանքեր գործադրել ամենահասարակ հարցերը լուծելու համար; Կարող եք նախաձեռնող լինել գործերում, բայց դա պետք է զգույշ անեք: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեր կարողություններն ու տաղանդներն ի շահ իրեն օգտագործել:

Մտերիմների հետ նրբանկատ եղեք: Միայն այդպես կարող եք խուսափել կոնֆլիկտներից, որոնց պատճառով հարաբերությունները երկար ժամանակով կփչանային: Սիրահարվածների համար դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը: Հավանական են վեճեր խանդի պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ակտիվ ու հաստատակամ կլինեք, չեք ուզենա հրաժարվել մտածածից: Նման համառությունն իր արդյունքները կտա: Կհասնեք նրան, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների ու ղեկավարության հետ: Բայց դրանցից ոչ մեկը չի խանգարի աշխատանքին: Ժամանակին կավարտեք այն, ինչ սկսել էիք:

Օրը շատ հարմար է կանանց հետ շփումների համար: Ընկերուհիներն ու պարզապես ծանոթ կանայք շատ հարցերում կաջակցեն ձեզ: Նրանց կարող եք դիմել խորհուրդների ու օգնության խնդրանքով: Երեկոյան հնարավոր են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հակասական, անհանգիստ, բայց շատ հետաքրքիր օր է: Կարող եք կիրառում գտնել ձեր տաղանդներին, որոնց մասին առաջ ոչ ոք ոչինչ չգիտեր: Հավանական են աշխատանքին վերաբերող լավ նորություններ: Կարող եք ստանձնել նոր գործերը: Արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կսովորեք այն, ինչը շուտով կօգնի հաջողության հասնել: Ընդ որում՝ աջակցության կարիք չեք ունենա:

Շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Նույնիսկ ոչ մեծ ուղևորություններն այսօր կոգեշնչեն ձեզ, կբարձրացնեն տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնք գլխապտույտ սիրային պատմության սկիզբ կարող են դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: armenlur
Դիտումներ: 546 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES