Գլխավոր էջ » Հոդվածներ » ԿԱՐՄԱ

ՍՊԻՏԱԿ ՄՈԳԻ ԿԱՐՄԱ



Ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում ծնված մադու համար սպիտակ կարման նշանակում է բնածին հոգեբանի ձիրք և մաքրազերծող մոգությամբ զբաղվելու հնարավորություն.
 




 

1922 թ. մայիսի 18-ից - 1922 թ. դեկտեմբերի 16-ը,
1929 թ. մայիսի 18-ից - 1929 թ. դեկտեմբերի 16-ը,
1936 թ. մայիսի 18-ից - 1936 թ. դեկտեմբերի 16-ը,
1943 թ. մայիսի 18-ից - 1943 թ. դեկտեմբերի 16-ը,
1950 թ. մայիսի 18-ից - 1950 թ. դեկտեմբերի 16-ը,
1957 թ. մայիսի 17-ից - 1957 թ. դեկտեմբերի 15-ը,
1964 թ. մայիսի 17-ից - 1964 թ. դեկտեմբերի 15-ը,
1971 թ. մայիսի 17-ից - 1971 թ. դեկտեմբերի 15-ը,
1978 թ. մայիսի 17-ից - 1978 թ. դեկտեմբերի 15-ը,
1985 թ. մայիսի 17-ից - 1985 թ. դեկտեմբերի 15-ը,
1992 թ. մայիսի 17-ից - 1992 թ. դեկտեմբերի 17-ը:

Այս մարդիկ օժտված են  մոգական ունակություններով և իսկական կապեր ունեն Վերին աշխարհի հետ, նրանք մշտապես անողոք պայքար են մղում համաշխարհային չարիքի դեմ: Բարձրագույն մակարդակով դրսևորված կարմայով մարդիկ Լույսի և Խավարի միջև մղվող ճակատամարտում առաջին շարքերն են զբաղեցնում, ակտիվորեն մասնակցում են աստղային պատերազմներին և Բարու ու Չարի մոգական դիմակայությանը: Մոգական պատերազմներում տոնած հաղթանակների դիմաց ոչ մի պարգևատրում չեն ակնկալում, քանի որ աշխարհի յուրաքանչյուր աղտեղություն ընդունում են որպես սեփական մարմնի անմաքրություն և ամեն ինչ անում են դրանից ազատվելու համար:



Միջին մակարդակով դրսևորված կարման մարդուն հուսալիորեն պաշտպանում է բռնավորներից և դրամաշորթներից, չար կախարդներից և սև մոգերից, այն օգնում է հաջողությամբ պայքարել մարդկային բնության արատների դեմ:

Ցածր մակարդակով դրսևորված կարմայով մարդիկ սկզբնական ժամանակաշրջանում պաշտպանված են ամեն տեսակ արատներից, այլասերումներից և սադոմազոխիզմից, նրանք բնածին նողկանք են զգում կախարդության և սև մոգության նկատմամբ:

Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար նրանք պետք է զարգացնեն հոգեբանի իրենց բնածին տաղանդը, օգնեն շրջապատողներին հոգեկան ցավը բժշկելու հարցում: Իրենց կուտակած կարման նրանց մղում է ինքնաճանաչման և ինքնազարգացման, նրանք կամովի հրաժարվում են իրենց բնավորության բացասական գծերից և չարի նկատմամբ ունեցած բոլոր հակումներից:

Շարունակելի...

Կարդացեք նաև

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿԻ ԿԱՐՄԱ
ԱՆՄԵՂ ԶՈՀԻ ԿԱՐՄԱ
ԻՍԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԱ
ՁԱԽՈՂԱԿԻ ԿԱՐՄԱ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԱ
ԸՆԿԵՐՈՋ ԴԻՄԱԿՈՎ ԹՇՆԱՄԻՆԵՐ
ԵՐԿՆԱՅԻՆ ՌԱԶՄԻԿԻ ԿԱՐՄԱ
ԱՄԵՆ ԻՆՉԻՆ ՃԱՐ ԿԱ
ԱՌԱՏԱՁԵՌՆ ՀԱՐՈՒՍՏԻ ԿԱՐՄԱ
ԽԱՆԴՈՏ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՄԱ
ԲԱՆԻՄԱՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՄԱ
ԻՄ ԼԵԶՈՒՆ ԻՄ ԹՇՆԱՄԻՆ Է
ԱԶԳԻ ՊԱՀՊԱՆԻՉԻ ԿԱՐՄԱ
ՕՏԱՐ՝ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ
ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՄԱ
ՍՆԱՊԱՐԾ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՄԱ
ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՂԻ ԿԱՐՄԱ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԽԱԽՏՈՂԻ ԿԱՐՄԱ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԿԱՐՄԱ
ՀԱՇՏԱՐԱՐԻ ԿԱՐՄԱ

Загрузка...


Կատեգորիա: ԿԱՐՄԱ | Ավելացրեց: Armen08 (22.03.2018) | Հեղինակ: Moder-003
Դիտումներ: 1116 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES