ԳԼԽԱՎՈՐ » 2018 » Փետրվար » 9 » ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀՈՐՈՍԿՈՊ

ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀՈՐՈՍԿՈՊ

09.02.2018 в 12:00 դիտումներ: 899 մեկնաբանություններ: 0 ԱՐԵՎԵԼՅԱՆ

Առնետն աշխատանքի մեջ

Առնետները ուժեղ ագրեսիվ էներգիայով են օժտված, որն անհրաժեշտ է ճիշտ ուղու վրա դնել: Եթե նրանք անելու բան չունեն, կարող են խնդիրների աղբյուր դառնալ: Չնայած նրան,որ Առնետն առերևույթ հանգիստ ու զուսպ է երևում, սակայն շխատանքին նյարդային մոտեցում էցուցաբերում: Նրանց հարմարավետություն է անհրաժեշտ: Առնետները կարող են ծույլ թվալ, ամենաբարդ աշխատանքը հակված են ուրիշների վրա գցել: Կապ չունի, թե որքան են աշխատում,գումարը նրանցից ջրի նման արտահոսում է: Որոշ Առնետներ խարդախի համբավ ունեն,սակայն դա միայն այն պատճառով, որ նրանք ամեն ինչում ու ամեն տեղ հակված են շահփնտրել: Նրանք նախընտրում են օգտագործել իրենց խելքն ու սրամտությունը, ֆիզիկականաշխատանքից խուսափում են:

Առնետին հարմար մասնագիտություններն են՝ քննադատ, ֆինանսական խորհրդատու, բանկիր,իրավաբան, քննիչ, անտիկ իրերի մասնագետ, փորձագետ, գաղտնի խորհրդատու, պոետ:

Ցուլն աշխատանքի մեջ

Ցուլերը համառ ու շատ աշխատելով մեծ հաջողությունների են հասնում ամենատարբերմասնագիտությունների մեջ: Ինչ-որ նախագիծ ստանձնելուց առաջ նրանք նախընտրում եննախապես համոզվել վերջինիս անհրաժեշտության ու արժեքավոր լինելու մեջ: Դրանից հետոՑուլը հետազոտում է իրավիճակի բոլոր կողմերը և վերջիվերջո մշակում գործողությունների հետագա պլանը: Ճիշտ բաշխված, հանգիստ աշխատանքի ռիթմի շնորհիվ Ցուլը կարող է շատ բանի հասնել: Բացասական հատկությունների մեջ կարելի է նշել բանակցել չկարողանալը:

Ցուլերին լավ է աշխատել սննդի ոլորտում կամ գյուղատնտեսության մեջ, չնայած՝ խնդիրներըլավ կշռադատելու ու արդյունավետ որոշում գտնելու կարողությունը նրանց թույլ են տալիսհաջողությունների հասնել ցանկացած ոլորտում: Գործատուի դերում Ցուլը արդարացի էղեկավարում, իր աշխատակիցներին լավ վճարում է և որպես փոխհատուցում հավատարմություն ուարդյունավետ աշխատանք է ակնկալում:

Ցուլին հարմար մասնագիտություններն են՝ կոմպոզիտոր, բժիշկ, հոգևորական, խոհարար,ոստիկան, զինվորական, ֆերմեր, ուսուցիչ, փիլիսոփա, դատավոր, բանկիր, ապահովագրականգործակալ, այգեգործ:

Վագրն աշխատանքի մեջ

Վագր ղեկավարը ազդեցիկ ֆիգուր է: Ռիսկի հակվածությունն ու ի բնե հաջողակ լինելը Վագրինլավ գործարարներ են դարձնում: Ստեղծագործական մտածողություն ունեցող Վագրը գումարաշխատելու գաղափարների մի ամբողջ համալիր ունի: Չնայած Վագրը որպես այդպիսինչի ձգտում հարստության, սակայն սիրում է այդ մրցապայքարի մեջ լինել: Որպեսզի Վագրը հաջողության հասնի, նրան հավասարակշռված օգնական է անհրաժեշտ: Վագրի համար լավագույն բիզնես-գործընկեր կարող է լինել Վիշապը: Վագրը երբեք չի հաշտվի ինչ-որ մեկին ենթարկվելուանհրաժեշտությանը, և դա կարող է խնդիրներ ստեղծել. խելացի ղեկավարը միշտ ձգտում էհանդարտեցնել, մեղմացնել իր Վագր-ենթակային: Նույնիսկ եթե Վագրը կարողանա կառավարելհույզերը, նա մեկ է՝ ձգտելու է առաջատարի դիրքեր զբաղեցնել: Ստեղծագործականմասնագիտությունների տերերի մեջ շատ են Վագրերը: Նրանք կարողանում են իրենց զգացմունքներըհասցնել մարդկանց ու հայտնի դառնալու մեծ ձգտում ունեն:

Վագրին հարմար մասնագիտություններն են՝ գործարար, ռազմական գործիչ կամ զինվորական,քաղաքական գործիչ, նախարար, երաժիշտ, գրող կամ պոետ, գովազդային գործակալ, դիզայներ,ռեժիսոր, բորսայի բրոկեր, պրոֆեսիոնալ սպորտսմեն, դերասան, թոփ-մենեջեր, հեղափոխական,հետազոտող-գիտնական, ուսուցիչ:



Կատուն աշխատանքի մեջ

Չնայած Կատուները հեռու են հեղինակություններ լինելուց, նրանք կարող են հիանալի ղեկավարներու կազմակերպիչներ դառնալ իրենց դիվանագիտական հատկանիշների շնորհիվ: Կատուն կարող էայնպես հաղթել, որ ոչ ոք նույնիսկ չի նկատի պայքարը: Նա փառասեր չէ և հազվադեպ է ընտրված մասնագիտության մեջ բարձունքների հասնում: Կատուները արդյունավետ են այնտեղ, որտեղ պարտականությունները հստակ բաշխված են: Նրանք վատ չեն աշխատում խմբում, սակայն նախընտրում են աշխատել իրենք իրենց համար: Նրանց համար կարևոր է աշխատանքիանվտանգությունը, այնպես որ նախընտրում են ավանդական, կայուն մասնագիտությունները:

Գրավելու ու գերելու Կատվի ունակությունը օգնում է նրան կապեր հաստատել ու համաձայնագրերկնքել: Միայն թե նրա ազնիվ էությունը կարող է թույլ չտալ խորամանկել ու խաբել, իսկ դաերբեմն անհրաժեշտություն է բիզնեսում: Կատուներին անհրաժեշտ է աշխատանքի մեջ կիրառելիրենց լավ ճաշակը, ուշադրությունն ու իրավիճակը մի քանի քայլ առաջ տեսնելու հատկությունը:

Կատվին հարմար մասնագիտություններն են՝ դիպլոմատ, ադմինիստրատոր, ինտերիերի դիզայներ,քաղաքական գործիչ, պատմաբան, թանգարանի աշխատող, փաստաբան, դերձակ, գործավար,քիմիկ, գեղեցկության սրահի աշխատող, հաշվապահ, գրադարանավար:

Վիշապն աշխատանքի մեջ

Վիշապները որպես այդպիսին հետաքրքրված չեն իշխանությամբ, սակայն հաճախ լավ կարիերա են անում ընտրած մասնագիտության մեջ միայն այն պատճառով, որ առաջնորդ լինելը նրանց մոտ ամենից լավն է ստացվում: Եթե Վիշապին հասարակ ու սովորական աշխատանք տրվի, նա իր մանրախնդրությամբ ու նյարդայնությամբ հունից կհանի շրջապատին: Փոխարենը նա անփոխարինելի է այն գործի մեջ, որից արդեն բոլորը ձեռք են քաշել: Վիշապը պաշտում է անհնարին առաքելությունները: Որպես կանոն՝ նա լավ ղեկավար, գովազդատու ու վաճառող է: Նրա բնատուր ազնվությունը նրան լավ ծառայություն է մատուցում: Վիշապն աշխատանքի մեջ պետք է զգա իր անփոխարինելի լինելը և հնարավորություն պետք է ունենա հորինել ու կյանքի կոչել ինչ-որ լրիվ նոր բան:

Վիշապին հարմար մասնագիտություններն են՝ տնօրեն, վաճառող, առևտրային ու գովազդային գործակալ, փաստաբան, կինոպրոդյուսեր, քարոզիչ, թղթակից, հռետոր, դասախոս, փիլիսոփա, տիեզերագնաց, նկարիչ, դերասան:

Օձն աշխատանքի մեջ

Օձերը արդյունավետ ու ճկուն աշխատողներ են: Նրանք ամեն ինչ անում են նվազագույն ջանքեր գործադրելով: Հիանալի տիրապետում են կարիերայի բարձունքին տանող ճանապարհից մրցակիցներին անշշուկ հեռացնելու արվեստին: Նրանք լավ կազմակերպված են, սակայն երկարատև պլանավորումը նրանց ուժեղ կողմը չէ: Օձը հաճախ է հույսը դնում իր հաջողակ լինելու վրա, սակայն դա չի նշանակում, որ նա չի սիրում ռիսկի դիմել: Օձերը փառասեր են, դրա հետ մեկտեղ հաշվենկատ են: Նրանք հստակ գիտեն իրենց նպատակներն ու հնարավորությունները: Օձը կարող է ջանասեր լինել, եթե նրան ոգեևորեք ու մոտիվացնեք, ֆինանսական հետաքրքրություն առաջացնեք: Եթե նա մոտիվացիա չունի, արագ օղակ-օղակ կլինի ու կսկսի ինքնահայեցմամբ զբաղվել, որն էլ կընկալվի որպես Օձային ծուլություն:

Օձին հարմար մասնագիտություններն են՝ դասավանդող, փիլիսոփա, լեզվաբան, հոգեբան, դեսպան, աստղագետ, գուշակ, անձնական մենեջեր, PR մենեջեր, ինտերիերի դիզայներ:

Ձին աշխատանքի մեջ

Ձին շատ լավ աշխատող է, սակայն միայն այն դեպքում, եթե խմբային աշխատանքը նրան ապահովում է կողքից անհրաժեշտ աջակցությամբ ու թույլ է տալիս փայլել. միայն այս դեպքում նա կարող է աստղ դառնալ իր մասնագիտության մեջ: Ձիու համար իդեալական աշխատանքը պետք է սովորական, միապաղաղ չլինի, լինի հետաքրքիր ու հնարավորինս ստեղծագործական տարրերով հագեցած: Ձին միշտ լի է թարմ գաղափարներով ու արդյունավետ մասնակցում է ուղեղների մրցապայքարին: Սակայն պետք չէ սպասել, որ նա իր գաղափարները ջանասիրաբար կյանքի կկոչի: Ձին լավ է իրեն դրսևորում գործի սկզբում, բայց հաճախ սկսածն ավարտին չի կարողանում հասցնել, դա ուրիշներին է թողնում:

Ձիուն հարմար մասնագիտություններն են՝ սպորտսմեն, տեխնիկ, ադմինիստրատոր, վարորդ, հայտնագործող, վաճառող, առևտրի գործակալ, ուսուցիչ, լրագրող, նկարիչ, գովազդի մասնագետ, պոետ, վարսավիր, թարգմանիչ, էքսկուրսավար:

Այծն աշխատանքի մեջ

Տիպիկ Այծը երբեք չի աշխատի, եթե կարողանա առանց աշխատելու յոլա գնալ: Սակայն եթե ստիպված է աշխատանքի անցնել, աշխատում է ծուլանալով ու թափթփված: Աշխատամոլությունը հաստատ նրա հիվանդությունը չէ: Այծի համար լավ է, եթե նրա աշխատանքը ստեղծագործելու ու մանրուքներին ուշադիր լինելու հատկություններ է ենթադրում: Այսպես թե այնպես Այծերը ենթագիտակցորեն տրամադրված են, որ նրանց ուրիշն է ֆինանսապես ապահովելու:

Եթե Այծի մոտ գումար է հայտնվում, նա նախընտրում է դա ինչ-որ տեղ շահավետ ներդնել, քան սեփական բիզնես բացել: Նրանք կարող են լավ դրսևորվել արվեստի մեջ ու նույնիսկ լավ գումար աշխատել այդ ոլորտում, միայն թե պետք է հովանավոր գտնեն, որը կգնահատի ու աջակցություն ցույց կտա նրա տաղանդներին:

Այծին հարմար մասնագիտություններն են՝ դերասան, գրող, նկարիչ, երաժիշտ, դիզայներ, հաղորդավար, պարող:

Կապիկն աշխատանքի մեջ

Կապիկը գյուտարարի տիպար է, որը սիրում է լուծել բարդ խնդիրները: Այս մարդը ձգտում է ամեն ինչում առաջինը լինել, սակայն չի կարողանում աշխատել խմբում ու տանել չի կարողանում միատոն աշխատանքը: Կապիկը ստեղծագործ գաղափարների անվերջանալի աղբյուր է, սակայն նրան պետք է ուղղորդել ու ղեկավարել: Կապիկը կարող է մեծ հաջողության հասնել ցանկացած մասնագիտության մեջ, սակայն ինքը հաճախ կանխատեսելի աշխատանք չի ընտրում: Նրա համար կարևոր է ազատությունն ու աշխատանքի մեջ մշտական նորույթի առկայությունը:

Կապիկին հարմար աշխատանքներն են՝ խորհրդատու, բժիշկ, նկարիչ, մարզիչ, ուսուցիչ, քննադատ, բորսայի բրոկեր, լրագրող, գրող:



Աքաղաղն աշխատանքի մեջ

Աքաղաղին հատուկ են խելքը, արդյունավետությունը և ստեղծագործական ունակությունները: Փայլուն վերլուծական կարողություններին զուգընթաց նա հաճախ մենեջերի օգտակար հմտություններ է ցուցաբերում: Աքաղաղներից հիանալի ղեկավարներ են դուրս գալիս: Երկրորդ տեղում լինել նրանք չեն սիրում: Սակայն դրա հետ մեկտեղ նախընտրում են մեկ բաժնի, քան ամբողջ կազմակերպության ղեկավարը լինել, քանի որ ավելորդ սթրես նրանց պետք չէ:

Տղամարդ-Աքաղաղները աշխատավայրում չեն կարողանում քաղաքականություն բանեցնել, նրանք ուղղախոս ու շատ անկանխատեսելի են, առանձնանանում են իրենց ազնվությամբ, որն էլ հաճախ հենց իրենց կարող է տհաճություններ բերել: Նրանք պետք է սովորեն իրենց կարծիքն իրենց մեջ պահել, քանի որ անկեղծության ձգտումը հաճախ իրավիճակային կոնֆլիկտների է հանգեցնում: Կենսուրախությունը օգնում է նրանց ելք գտնել դժվար իրավիճակներում:

Աքաղաղին հարմար մասնագիտություններն են՝ առևտրի մենեջեր, վարսավիր, PR մենեջեր, դերասան, ֆերմեր, քննադատ, ուսուցիչ, մատուցող, լրագրող, վիրաբույժ, ռազմական գործիչ կամ զինվորական, ոստիկան:

Շունն աշխատանքի մեջ

Շան տարում ծնված մարդիկ պահանջկոտ են իրենք իրենց հանդեպ ու աշխատասեր: Նա կարողանում է աշխատել ու ունակ է բարձունքների հասնել, եթե դրա համար ուժեղ ստիմուլ ունի: Սակայն դա ավելի շատ բացառություն է, քանի որ տիպիկ Շունը փառասեր չէ: Իր կարիերայում կայուն դիրքի հասնելով՝ Շունը բավարարվում է դրանով ու իր կյանքի մնացյալ օրերը նվիրում մարդկային արատների քննադատությանը: Դա է պատճառը, որ Շներին հազվադեպ կհանդիպեք բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց ու բիզնեսմենների մեջ: Նրանց համար լավն են այն մասնագիտությունները, որոնցում կարող են ցուցաբերել իրենց մարդասիրությունն ու իդեալիզմը, կոլեկտիվը նրանք վեր են դասում անձերից:

Շանը հարմար մասնագիտություններն են՝ հոգևորական, սոցիալական աշխատող, ուսուցիչ, բժիշկ, բուժքույր, դայակ, դատավոր, փաստաբան, գիտնական, քննադատ:

Խոզն աշխատանքի մեջ

Խոզն աշխատում է ջանասիրաբար ու արդյունավետ: Չնայած տարածված ստերեոտիպների՝նրան ոչ մի կերպ չի կարելի ծույլ համարել: Նա դիմացկուն է ու միշտ լուրջ է վերաբերվումգործին: Գումարը, ստատուսն ու իշխանությունը կարևոր են Խոզի համար միայն այնքանով,որ դրանց միջոցով կարելի է պահպանել բարձր կենսամակարդակը: Դա է պատճառը, որ նա ողջ ուժով փորձում է լավ ու արդյունավետ աշխատել: Նա ջանասեր է և ուշադիր մանրուքներիհանդեպ, նախընտրում է աշխատել խմբում: Կարող է լավ ղեկավար լինել: Որոշում ընդունում էմիայն հարցի երկարատև ու բազմակողմանի ուսումնասիրությունից ու հետաքրքրվող բոլոր կողմերիհետ երկար կոնսուլտացիայից հետո:

Բիզնեսում Խոզը հաջողակ է, սակայն խոցելի է. կարող է շուրջը պտտվող խարդախների զոհը դառնալ: Հաճախ նրա համար հեշտ է կասկածելի առաջարկընդունելը, քան համակրելի մարդուն մերժելը, հատկապես՝ հակառակ սեռի ներկայացուցչի:

Խոզին հարմար մասնագիտություններն են՝ գիտնական, տեխնիկ, երաժիշտ, սոցիալական աշխատող, շինարար, շեֆ-խոհարար, խանութպան, անձնական մենեջեր, ադմինիստրատոր,բարմեն, հրատարակիչ:


Загрузка...

loading...
Լուսանկարներ ըստ թեմայի
Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES