ԳԼԽԱՎՈՐ » 2018 » Մարտ » 21 » ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

21.03.2018 в 12:00 դիտումներ: 1115 մեկնաբանություններ: 0 ԱՍՏՂԱԿԵՐՊ

Խոյ

Խոյերը տանել չեն կարողանում անինքնավստահ կանանց: Այս տղամարդուն այնպիսի կին է պետք, որը նրան մրցակից կլինի: Եթե վերջինս վախենա իր կարծիքն արտահայտել կամ ինչ-որ բան ձեռնարկել, դա կազդի Խոյ տղամարդու նյարդերին:

Ցուլ

Ցուլերը չեն սիրում անկանխատեսելի կանանց: Նրանք կայունության են ձգտում: Եթե կինն անընդհատ սցենարից դուրս մի բան է անում, Ցուլ տղամարդը կարող է հարաբերությունները հուսալի չհամարել:

Երկվորյակ

Երկվորյակները չեն սիրում չշփվող կանանց: Նրանց մեծաքանակ շփումներ են պետք, և միայն համարձակվեք չպատասխանել նրա հաղորդագրությանը կամ զանգին:



Խեցգետին

Խեցգետինները տանել չեն կարողանում անզգացմունքային ու անտարբեր կանանց: Այս տղամարդիկ սուպեր-էմոցիոնալ են, և եթե կինը դրան չի արձագանքում, ապա նրանք պարզապես կփակվեն իրենք իրենց մեջ:

Առյուծ

Այս տղամարդկանց չի կարելի արհամարհել: Առյուծները չեն հանդուրժում կանանց, որոնք անտարբեր են մնում իրենց գրավչությանը: Եթե դուք չհասկանաք, թե ինչ յուրահատուկ բան կա հենց տվյալ Առյուծ տղամարդու մեջ, ապա շատ շուտով նա պարզապես էլ չի ցանկանա ձեզ հետ գործ ունենալ:

Կույս

Տղամարդ Կույսերը տանել չեն կարողանում անկարգապահությունը: Եթե կինը չի հետևում իր արտաքինին ու տան մաքրությանը, ապա կատեգորիկ չի համապատասխանում այս տղամարդուն:



Կշեռք

Կշեռքները չեն կարող ապրել կանանց հետ, ովքեր սիրում են վիճել: Նրանք ամեն ինչ կանեն վեճերից խուսափելու համար, տանը նրանց ներդաշնակություն ու խաղաղություն է պետք, այլ ոչ թե կոնֆլիկտներ: Այնպես որ հիստերիաների հակված կանայք Կշեռքների համար չեն:

Կարիճ

Կարիճները մյուսներից առավել տանել չեն կարողանում սուտը: Եթե այս տղամարդը բռնացնի, որ դուք ստել եք, դա մահվան դատավճիռ կլինի ձեր հարաբերությունների համար: Նա ձեզ երբեք չի ների:

Աղեղնավոր

Աղեղնավորները չեն սիրում կանանց, որոնք պատրաստ չեն ռիսկի դիմել: Եթե դուք նախընտրում եք տանը բազմոցին նստել ու ոչ մի նոր բան չփորձել, ապա դուք Աղեղնավորի համար չեք:



Այծեղջյուր

Այծեղջյուրի համար կարևոր է, որ կինը իմանա գումարի հետ վարվելու ձևը: Եթե նա ծախսող է ու չի կարողանում վարել ընտանեկան բյուջեն, մշտապես պարտքերի մեջ է, ապա Այծեղջյուրը նրան պարզապես հրաժեշտ կտա:

Ջրհոս

Ջրհոսները բավականին լոյալ տղամարդիկ են, սակայն նրանք տանել չեն կարողանում սահմանափակ կանանց: Վերջիններս նրանց ձանձրալի, պահպանողական են թվում:

Ձկներ

Ձկները կանանց մեջ չեն սիրում էգոիզմը: Եթե կինը պատրաստ չէ օգնել մարդկանց կամ կենդանիներին, տղամարդ Ձկան համար դա անհանդուրժելի է:


Загрузка...

loading...
Լուսանկարներ ըստ թեմայի
Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES