Գլխավոր էջ » Ֆայլեր » 2018 ԹՎԱԿԱՆ

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻՆ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ
29.12.2017, 15:00


Загрузка...

Չինական օրացույցի համաձայն՝ նվիրված և ինտելեկտուալ կենդանին՝ Շունը, օգնության կհասնի բոլոր կարիքավորներին և կպատժի երկերեսանիներին ու ստախոսներին: Նրա հայտնվելով աշխարհում խաղաղություն և համաձայնությունն կտիրի, նույնիսկ թշնամիների միջև: Աստղագետները կանխատեսում են, որ Շան տարին հանգիստ և չափավոր կլինի: Այն կատարյալ տարի կլինի դիվանագիտական կապեր ստեղծելու, պայմանագրեր և համաձայնագրեր կնքելու համար: Եկող տարին նաև դրական փոփոխություններ կբերի անձնական կյանքում: 2018 թվականն ուրախացնում է լավատեսությամբ և դրական տրամադրվածությամբ:


куда инвестировать деньги в интернете


Շան համար տարին հաջող կլինի ցանկացած նախաձեռնության առումով: Որոշել եք փոխե՞լ ձեր իմիջը, մասնագիտություն, օրինականացնել հարաբերությունները... Առա՛ջ: Բարձրագույն ուժերը կաջակցեն ձեր բոլոր նախաձեռնություններին: Գործե՛ք:

Առնետները ստիպված կլինեն շատ աշխատել: Տարին բարդ կլինի, փոխարենը բավարարված կլինեք արդյունքներով և լիարժեք երջանիկ կզգաք: 2018 թվականի հովանավորն Առնետներին կօգնի իրենց երազանքին հասնելու ճանապարհին, կարևորը՝ ջանք մի խնայեք և քիչ ծուլացեք:

Ցուլի համար 2018 թվականն անակնկալ կմատուցի եկամուտների ավելացման կամ կարիերայում հաջողության տեսքով: Նոյեմբերին միայնակ Ցուլերը կգտնեն սիրած մարդու սրտի «բանալին» և ամուր ընտանիք կկազմեն:

Վագրերին 2018 թվականը կնպաստի իրացնել իրենց ներուժն ու բացահայտել տաղանդները: Շունը կօգնի ձեզ, մի՛ վախեցեք ինչ-որ նոր բան փորձել կամ տարօրինակ թվալ, ձգտեք հասնել ձեր երազանքին:

Ճագարը (Կատուն) ամբողջ տարին կձգտի հաղթանակել ցանկացած գործում, ամեն ինչում առաջինը լինել: Կարևորը չափը չանցնեք, այդ դեպքում ձեր բոլոր ջանքերի համար կպարգևատրվեք:

Վիշապները Շան տարում նոր ընկերներ ձեռք կբերեն: Այս նշանի ներքո ծնվածներն օգտակար խորհուրդների կարիք կունենան և կհետևեն դրանց: Խաղաղության ալիքը կծածկի ձեզ:



Օձերի համար ինքնազարգացման առումով տարին արտասովոր կլինի: Կկարողանաք բացահայտել ձեզ, աշխատել ձեր զարգացմանը խանգարող բացասական կողմերի ուղղությամբ և ավելի իմաստուն ու համբերատար դառնալ:

Ձիերին խաղաղ և հաճելի տարի է սպասվում: Միակ մտահոգիչ բանը կարող է լինել առողջության հետ կապված խնդիրը: Շունը ձեզ հրահանգում է չհետաձգել հիվանդությունների բուժումը, սա ձեր թիվ մեկ հարցը պետք է լինի:



Այծերի (Ոչխարների) համար հաջորդ տարին հաջողակ կլինի: Նոր տարում ավելի շատ կվստահեք ձեր ուժերին, կկարողանաք ձեզ ենթարկել էմոցիաները: Տարվա կեսերին մի քանի արտասովոր հանդիպումներ կունենաք:

Կապիկները չեն կարողանում տեղում նստել, անընդհատ փոփոխություններ և արկածներ են ուզում: Բայց ճակատագիրը սեփական պլաններն ունի: Տարին կանցնի «Սովորել, սովորել ու նորից սովորել» կարգախոսի ներքո, այնպես որ՝ հանդիպումներն ու ծանոթությունները երկրորդ պլան կմղվեն:

Աքլորների համար բարձրագույն ուժերն անսպասելի նվեր են պատրաստել, որը կտրուկ կփոխի ձեր կյանքը: Դուք անհավանական հնարավորություններ կստանաք, այնպես որ՝ բաց մի թողեք դրանք:

Վարազների (Խոզերի) համար տարին հոգսաշատ կլինի: Մշտապես ստիպված կլինեք դիմել օգնության, խորհրդի խնդրանքով: Երբեմն կհոգնեք դրանից, բայց Շունը խորհուրդ է տալիս չնահանջել, իսկ ավելի լավ է՝ լիարժեք արձակուրդի գնալ:

Ընդհանուր առմամբ՝ տարին արդար և խաղաղ կլինի: Ավելի մոտ եղեք ձեր ընտանիքին և հանդուրժող ու համբերատար՝ այլոց հանդեպ:


куда инвестировать деньги в интернете


Կատեգորիա: 2018 ԹՎԱԿԱՆ | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 3690 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 2.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES