Հոկտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 7-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը։ Լուսինը Կույսի նշանի տակ է։
 

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է մինչև 04։53-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ։ Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է։ Բարենպաստ է հանգստանալը, ինքնահայեցմամբ զբաղվելը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելն ու ծովային ճամփորդությունների մեկնելը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել բիզնեսով ու նոր գործեր սկսել։ Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները։
 

Լուսնային 28-րդ օրը բարձրագույն ճշմարտությունների, հոգևոր ինքնագիտակցություն ձեռք բերելու օր է։ Սա նվերների ու հայտնագործությունների օր է։ Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել։ Այսօր պետք է ջանաք լավ տրամադրության մեջ լինել, ներհայեցմամբ զբաղվել ու կառավարել հույզերը։ Խորհուրդ չի տրվում ծաղիկներ պոկել ու ծառեր կտրել։ Առողջության հետ կապված՝ ուշադրություն դարձրեք ճնշմանը, քիչ կարդացեք, հոգ տարեք աչքերի մասին։ 



Այսօր արևային 21-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Օրը կապված է ուսուցչի ու ուսուցանելու հետ։ Այսօր կարող եք հանդիպել ճակատագրով ձեզ հետ կապված մարդկանց։ Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել, այդ ուղղությամբ քայլեր անել։ Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները։ Կարող եք ծանր սնունդ օգտագործել։ Երազները նշանակություն կունենան, եթե նրանցում ձեր շրջապատին տեսնեք։





06.10.2018 43 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-