Հոկտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 6-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը։ Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 03։18-ից՝ Կույսի։
 

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է մինչև 03։28-ը, վտանգավոր օր է։ Այսօր մարդիկ սովորականից շատ են վիճում, ձաձրանում, էներգիան վատնում են դատարկ զրույցների վրա։ Հենց այս օրը մարդիկ կարող են ծախսել իրենց ողջ էներգիան ու ուժերը։ Այսօր խորհուրդ է տրվում զբաղվել կյանքի ճանաչողությամբ, իրատեսություն զարգացնել, հանել ձեր և ուրիշների դիմակները։ Պետք չէ գերլարվել, աշխատել չստուգված նյութի վրա, հանդիպումներ նշանակել ու առանց հանգստի աշխատել։ Խուսափեք էներգիան զուր ծախսելուց։
 

Լուսնային 27-րդ օրը, որը կսկսվի 03։28-ից ու կշարունակվի մինչև 24։00-ն, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ։ Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է։ Բարենպաստ է հանգստանալ, ինքնահայեցմամբ զբաղվել, լինել բնության մեջ, ծովային ճամփորդությունների մեկնել։ Խորհուրդ չի տրվում բիզնեսով զբաղվել, նոր գործեր սկսել։ Բարենպաստ են պրոցեդուրաները, որոնք ուղղված են նյարդային լարվածությունը թոթափելուն։



Այսօր արևային 20-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարող եք ազնիվ գործի համար պայքարի մեջ մտնել։ Չարը բացահայտելու, վախերի դեմ հաղթանակ տանելու օր է։ Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերը հասցնել ավարտին, մարել պարտքերը։ Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի։ Նախապատվություն կարող եք տալ կծու ուտեստներին։ Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործել, խոզի միս ու սալ ուտել։ Խուսափեք նաև քաղցրից։ Էքստրեմալ երազները բարի նշան են։





05.10.2018 198 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-