Հոկտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 5-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը։ Լուսինը Առյուծի նշանի տակ է։
 

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է մինչև 02։05-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայությանը տրվելու շրջան է։ Բարենպաստ է զբաղվել ինքնահայեցմամբ, ձգտել դեպի հանգստությունն ու ներդաշնակությունը, զգայունակություն զարգացնել։ Անբարենպաստ է ամուսնություն կնքել, ճամփորդել, մոռանալ խոհեմության ու ռացիոնալ լինելու մասին։
 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 02։05-ը ու ձգվում է մինչև 24։00-ը, վտանգավոր օր է։ Սա վեճերի, էներգիան դատարկ զրույցների վրա վատնելու, ձանձրույթի զոհ դառնալու օր է։ Հաճախ հենց այս օրն են մարդիկ վատնում իրենց էներգիան ու ուժերը։ Խորհուրդ է տրվում զբաղվել կյանքի ճանաչողությամբ, իրատեսություն զարգացնել, հանել սեփական և ուրիշների դիմակները։ Խորհուրդ չի տրվում գերլարվել կամ աշխատել չստուգված նյութի վրա, հանդիպումներ նշանակել և առանց հանգստի աշխատել։ Խուսափեք էներգիան զուր ծախսելուց։



Այսօր արևային 19-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Օրը նվիրված է ընտանիքին ու տանը։ Զղջալու, սխալներն ուղղելու օր է։ Այսօր գործած ցանկացած վատ արարք բացասական կանդրադառնա ապագայի ու հետագա սերունդների վրա։ Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները։ Պետք չէ խոստումներ տալ, պլաններ կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները։ Նախապատվությունը տվեք թեթև սննդին։ Նշանակություն կունենան միայն առավոտյան մոտ տեսած երազները։ Մահացած հարազատներին կամ սրբերին երազում տեսնելը օգնության ու պաշտպանության նշան է։





04.10.2018 238 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-