Հոկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 4-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը։ Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 01։11-ից՝ Առյուծի։
 

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է մինչև 00։47-ը, ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու օր է։ Պետք է ամեն ինչ շատ մանրակրկիտ ու ճշգրիտ անել։ Խորհուրդ է տրվում նոր գործեր սկսել, տուն կառուցել, աշխատել այգում։ Այսօր դրված հիմքերը հետո ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն։ Խորհուրդ չի տրվում զրույցի ընթացքում ճնշում գործադրել զրուցակիցների վրա, կոպիտ կատակներ անել, տխրել ու ճամփորդել։ Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան։
 

Լուսնային 25-րդ օրը, որը կսկսվի 00։47-ից, միայնության, կենտրոնանալու ու երևակայությանը տրվելու օր է։ Տրվեք հանգստությանն ու ներդաշնակությանը, զարգացրեք զգայունությունը։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, ճամփորդել, մոռանալ իրատեսության ու խոհեմության մասին։ 



Այսօր արևային 18-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Սա բարեգործության, բարության օր է, համարյա տոն։ Այն թեթև ու ուրախ կանցնի։ Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտեստներ պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ տալ ու ստանալ։ Բայց գնումներ անելը ցանկալի չէ։ Օրը լավն է դատավճիռների համար։ Առողջությունն ամրապնդելու ու բուժվելու օր է։ Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ։ Նախապատվությունը տվեք թեթև սննդին ու կաթնամթերքին։ Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ։ Օրվա երազները առանձնակի նշանակություն չեն ունենա։





03.10.2018 81 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-