Հոկտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 12-ը կիսում են լուսնային երրորդ ու չորրորդ օրերը։ Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 13։52-ից՝ Աղեղնավորի։
 

Լուսնային 3-րդ օրը, որը կձգվի մինչև 11։40-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է։ Եթե ակտիվ մարդն այսօր իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա։ Սա ամենալավ օրն է մարտարվեստով զբաղվելու համար։ Կարող եք աշխատել նաև մետաղի հետ։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, պասիվ ու թույլ լինել։
 

Լուսնային 4-րդ օրը լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել։ Սկզբում ինչպես հարկն է ամեն ինչ կշռադատեք։ Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը։ Կգտնվեն վաղուց կորած իրերը։ Խորհուրդ չի տրվում ծաղիկներ պոկել ու ծառ կտրել։ Այսօր հիվանդությունները ծանր ընթացք կունենան։



Այսօր արևային 26-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Ճակատագիրն այսօր նվերներ կմատուցի։ Օրը նվիրված է ճամփորդություններին, ուրիշներին օգնելուն։ Խորհուրդ է տրվում հետևել կարգապահությանը։ Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, կարևոր ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու օր է։ Բարենպաստ կլինի օրգանիզմը մաքրելը, մաշկն ու ատամները բուժելը։ Կարող եք նվերներ անել։ Խորհուրդ չի տրվում մազերը կտրել։ Երազում մազերը կտրելն էլ լավ նշան չէ։ Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունն ավելի շատ կաթնամթերքին տվեք։ 





11.10.2018 191 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-