ԴՐՈՒԻԴՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ


Загрузка...

Ծփի (12.01-24.01, 15.07-25.07)

Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ գրավիչ են, թեև կարող են առանձնահատուկ գեղեցկությամբ օժտված չլինել: Հանգիստ են, հավասարակշռված, բարեհամբույր և պարզամիտ: Սովորաբար հարգանք են ներշնչում և կարող են լավ ղեկավար լինել: Նրանք չեն սիրում հետևել կարգուկանոնին, սակայն ճիշտ տեղում են: Սովորաբար այս նշանի տակ ծնվածները ընտանիքասեր են և լավ տանտեր: Իր ընտրյալին գլխի վրա կպահի և երբեք կանխամտածված չի վիրավորի, եթե նրա կողքին իրեն հանգիստ զգա:


Նոճի (25.01-3.02, 26.07-4.08)

Զարմանալիորեն հաճելի մարդ է: Աչքի է ընկնում համեստությամբ, կշռադատվածությամբ և ազնվակրթությամբ: Նոճին սովորաբար սլացիկ ու նրբաոճ է, ընդ որում զերծ է շինծու կեցվածքից և արհեստականությունից: Իր կյանքը նա այնպես է կազմակերպում, որ հնարավորինս քիչ լինեն ցնցումներ և պրոբլեմներ: Նոճին ինքն է իր համար ընկերախումբ ընտրում և տարբեր արշավների ու շրջագայության մեկնում: Բացի անձնուրաց ընկեր լինելուց, Նոճին նաև ընտանեսեր է: Մերձավորների հանդեպ նրա սերն անսահմանափակ է, նա երջանիկ է զգում նրանց հետ, նրանք, թերևս, նույնպես:


Բարդի (4.02-8.02, 5.08-13.08)

Զգայուն, նյարդային  խառնվածք ունի. թեև նրան լավ չճանաչողները երբեք չեն կռահի այդ մասին: Արտաքուստ Բարդին մեղմ է, քնքուշ և նրբաճաշակ: Նա ինքն է այդպիսի կերպար ստեղծել և թաքուն հպարտանում է դրանով: Իսկ այդ դիմակի տակ հաճախ թաքնվում է մի կատարյալ նյարդակծիկ: Նախ, վաղ հասակից, Բարդին սարսափելի վախենում է ծերանալուց և տարիների հետ հմայքը կորցնելուց: Եվ ապաª նրա գլխավոր հատկանիշներից մեկը կարելի է համարել անկախության ձգտումը: Բարդին չափազանց խելացի է, հաճախ օժտված ստեղծագործելու շնորհով, հեշտությամբ է ծանոթություն հաստատում: Սակայն իր ազատության հանդեպ ամենափոքր ոտնձգությունն անգամ նրան խիստ գրգռում է և նույնիսկ դեպրեսիայի մեջ գցում: Ուստի նրա անձնական կյանքը միշտ չէ, որ հաջող է լինում. հենց զգում է, որ զուգընկերը միասնական ապագա կերտելու լուրջ մտադրություններ ունի, խրտնում է նման մատչելիությունից և իսկույն խզում կապերը:



Հարավային կարտաս (9.02-18.02, 14.08-23.08)

Սովորաբար խոշորակազմ է, գեղեցիկ: Աղմկոտ է և եռանդուն: Տիեզերական մտածողություն ունի: Լավատեսության մեծ պաշար ունի և միշտ վստահ է իր ճշմարտացիության մեջ: Ճիշտ է, կարող է ուրիշի ազդեցության տակ ընկնել (թեև ինքն իրեն դա երբեք չի խոստովանում), բայց ինքն էլ ոչ պակաս հեղինակություն է: Նրա իմպուլսիվությունը և ուրիշների խորհուրդներն անտեսելը հաճախ անախորժություններ են հարուցում, բայց անսպառ էներգիան և համոզվածությունը, որ անլուծելի խնդիրներ չկան, նրան օգնում են դուրս գալ դժվար իրավիճակից: Այսքանով հանդերձ, Կարտասը բավական սենտիմենտալ ու զգացմունքային է, սերը նրա համար խորը և հավերժական զգացում է, իսկ սեքսըª ժամանակը հաճելի անցկացնելու միջոց, որին այնքան էլ կարևորություն չի տալիս:


Սոճի (19.02-28/29.02, 24.08-2.09)

Բարենպաստ նշան է հատկապես կանանց համար: Սոճի կինը կատարյալ լեդի է. նրբակիրթ, քնքուշ, ուշադրություն գրավող: Շատ է սիրում տունը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն մտածված ու մշակված է ամենայն բարձրաճաշակությամբ: Առաջնային են նախ և առաջ սեփական շահերը: Բոլորի հետ լավ հարաբերություններ է պահպանում, բայց երբեք իրեն չի զոհի հանուն ընկերոջ: Բարձրաշխարհիկ զրույցներ վարելու վարպետ է և երբեք չի թողնի, որ դրանք մոտենան անձնական մատույցներին: Գիտի պլանավորել, ընդգծված կազմակերպչական ընդունակություններ ունի, զարմանալի արագությամբ ու ճշգրտությամբ է որոշումներ ընդունում: Գործունեության իր ընտրած բոլոր ոլորտներում միշտ հաջողության է հասնում: Միակ թուլությունը սերն է. իմպուլսիվ խառնվածքի ազդեցությամբ հաճախ է կրքից գլուխը կորցնում:


Ուռենի (1.03-10.03, 3.09-12.09)

Առաջին հայացքից Ուռենին գորովաթախծոտ, մելամաղձոտ և միանգամայն անպաշտպան էակ է (ընդ որումª բավական գրավիչ): Ուռենուն (հատկապես երբ նա կին է) անընդհատ սատարելու և դաժան բարքերից պաշտպանելու ցանկություն կա: Իրականում Ուռենին հազվադեպ է զգում որևէ մեկի օգնության կարիքը և ինքն է իր գլխի տերն ու տիրականը: Անօգնական մարդու նրա առերևույթ կերպարը երեսպաշտության արգասիք չէ. պարզապես Ուռենին շատ ռոմանտիկ և շատ արտիստիկ խառնվածքով է օժտված: Նրա համար զգացմունքը չի կարող ճշմարիտ լինել, եթե զուրկ է տառապանքի երանգից:

Ոռենին չի չարաշահում իր արտաքուստ թուլությունն ու անվտանգությունը, բայց եթե զուգընկերը չի դրսևորում սխրանքի օրինակներ Ուռենուն ՙփրկելու՚ համար, ապա վերջինիս մեջ մարում է ցանկացած հետաքրքրություն զուգընկերոջ նկատմամբ: Ընդ որում Ուռենին օժտված է նաև լավ կանխազգացմամբ ու երբեմն էլ հիանալի հոգեբանի ձիրքեր է ցուցաբերում:



Լորենի (11.03-20.03, 13.09-22.09)

Ամենագրավիչ նշաններից մեկն է, որի հետ հանդիպման առաջին իսկ պահից հմայվում են նրանով: Լորենին այքան էլ հուսալի ընկեր չէ, քանի որ հիմնականում ծույլ ու պասիվ է, թեև այդ հանգամանքը ոչ մեկին չի ստիպում խզել կապերը նրա հետ: Լորենին հիրավի տաղանդավոր ունկնդիր է, և զրույցից հետո դուք ձեզ ավելի լավ եք զգում, քան նախքան այդ:

Լորենին միշտ ձգտում է հարմարավետության, ընդ որում միանգամայն ինքնատիպ ձևով. նա համոզված է, որ երջանիկ կյանքի համար իրեն պակասում է նյութական բարեկեցությունը, իսկ իրականում կարողանում է գրեթե ոչնչից ստեղծել անսովոր հարմարավետ մթնոլորտ: Ընդհանրապես Լորենու մեջ շատ հակասական բաներ կան, որոնցից նա կկարողանա ձերբազատվել, եթե հանդիպի համապատասխանª բավական հավասարակշռված զուգընկեր:


Կաղնի (21.03)

Ուժեղ անհատականություն է: Երիտասարդ տարիքից ինքնահաստատվել է, հոգ է տանում նախ իր շահերի մասին, իսկ մարդկության բարեկեցությամբ առանձնապես չի էլ հետաքրքրվում: Ունի գործնական մտածողություն, շեղումներ չի սիրում, թեև զուրկ չէ կանխազգացման շնորհից: Ընդունակ չէ լինել դիվանագետ, այդ պատճառով հաճախ է ընդհարվում շրջապատի հետ: Նա հպարտ է ու անկախ, պահպանողական է, չի սիրում փոփոխություններ: Կողակից ընտրելու հարցում բծախնդիր է: Ամուսնանալուց որոշ ժամանակ անց, սովորաբար, ծանրաբարո է դառնում: Կաղնու ընտանիքի անդամ լինելը լավ է. ոչնչի պակաս երբեք չեք զգա:


Պնդուկենի (22.03-31.03, 24.09-3.10)

Առաջին հայացքից նրա մեջ ոչ մի արտասովոր բան չեք տեսնի: Բայց եթե փոքր-ինչ ավելի երկար նայեք նրան, աչքներդ չեք կարողանա կտրել: Իզուր չէ, որ միջնադարում հենց այս նշանի մարդկանց էին հաճախ կախարդ անվանում: Նա հանելուկային է և հակասական, միշտ վարվում է ոչ այնպես, ինչպես սպասում էին մյուսները: Բարին ու չարը ինչ-որ հրաշքով համատեղվել են նրա մեջ: Եթե ձեզ հաջողվի նվաճել նրա սերը, աշխարհում ձեզանից երջանիկ մարդ չի լինի, բայց եթե չհամապատասխանեցիք նրա ճաշակինª վայը եկել էª ձեզ տարել: Նա արտասովոր խելացի է, նաև հարուստ երևակայությամբ ու ինտուիցիայով է օժտված: Հնարավոր չէ ազդել նրա վրա, ինչպես նաևª կանխատեսել նրա արարքները: Պնդուկենին միշտ կարող է հասնել իր ուզածին, բայց միայն հենց իրենից է կախված, թե ինչպես կօգտագործի իր նվաճումները:


размещение баннерной рекламы


Սնձենի (1.04-10.04, 4.10-13.10)

Այս նշանի տակ ծնվածները օժտված են արտաքին հմայքով, սեփական արժանապատվության զգացումով, նրբաճաշակ են ու համբերատար: Սնձենու հարազատ-մտերիմների համար այնքան էլ հեշտ չէ. թեև արտաքուստ սիրալիր ու մեղմաբարո մարդ է, այդուհանդերձ բարդ բնավորություն ունի: Նա կարգուկանոն է հաստատում միշտ և ամենուր և հաճախ մեղքի զգացում է ունենում, երբ ինչ-որ տեղ խառնափնթի ու հեղհեղուկ վիճակ է տիրում, քանի որ ցանկացած թերացում վերագրում է իր անհետևողականությանը, հակառակ նրա, որ հենց Սնձենին է ամենից հետևողական ամեն ինչում: Սնձենուն, թերևս, փոքր-ինչ առողջ թեթևամտություն է անհրաժեշտ: Չէ որ նա ամեն ինչ չափազանց լուրջ է ընդունում, քան պետք է լինի: Սիրո մեջ Սնձենին շռայլ է, անձնազոհ, նվիրված, և նույնն էլ կողակցին է ցանկանում: Սնձենին խաբեությունը տանել չի կարող: Անուշադրությունը, առավել ևսª դավաճանությունը չի ների:


Թխկի (11.04-20.04, 14.10-23.10)

Նրան երբեք սովորական կամ հնաոճ չես համարի: Ընդհակառակը: Նա նրբագեղ է, վայելուչ, նույնիսկª էքստրավագանտ: Առանձնապես վճռական չէ, բայց փոխարենը միշտ ծարավի է նորության, ամեն ինչ հետաքրքրում է նրան, ուստի չի կարող փակվել չորս պատի մեջ: Չափազանց շփվող է: Անվարան կարող եք ցանկացած գաղտնիք վստահել. նա ձեզ կլսի ճշմարիտ հետաքրքրասիրությամբ, սակայն երբեք ձեր գաղտնիքն ուրիշին չի հայտնի: Իր իսկ մասին կարող եք (և պարտավոր եք) շատ խոսել: Նա սիրում է ուշադրության կենտրոնում լինել, և նրա համար կարևոր են ոչ այնքան գովասանքները, որքան իսկապես գնահատված լինելը: Նրա զուգընկերոջ համար այնքան էլ հեշտ չէ, քանի որ Թխկին անկանխատեսելի է, փորձարար, արկածախնդիր և իր հետաքրքրասիրության ու անսպառ երևակայության ձեռքը հաճախ է կրակն ընկնում: Մի խոսքով, նրա հետ հանգստություն չի լինի:


Ընկուզենի (21.04-30.04, 24.10-2.11)

Հակասական բնավորություն ունի: Բնականից բարդ խառնվածքին հավելվում է իր իսկ ստեղծած խառնաշփոթը: Բնածին դիվանագետ է, խարդախման վարպետ, նրան անհնար է ՙսխալ հանել՚: Կարող է ինքնամոռաց սիրել, կարող է դաժանորեն տանջել հարազատներին: Երբեմն երեխայի պես միամիտ է թվում, երբեմն շշմեցնում նենգությամբ ու ճարպկությամբ: Բայց նաև իսկապես հյուրասեր և ուշադիր է լինում: Չի ձգտում դուր գալ, զիջումների չի գնում, շաբլոն որոշումներ չի ընդունում և կարողանում է ուշադրություն գրավել: Հաճախ շատ ընկերներ ունի, բայց թշնամիներն էլ քիչ չեն:



Հասմիկ (1.05-14.05, 3.11-11.11)

Ցանկացած ընկերախմբում Հասմիկի նշանի տակ ծնվածը ՙհասարակության ոգին՚ է համարվում, անկախ նրանիցª ուզո±ւմ է նա այդ, թե± ոչ: Մերձավորները նրան լավ են ճանաչում: Նախ, Հասմիկը ծնված օրից մինչև մահ ու գերեզման անուղղելի հոռետես է: Նա լի է ինչ-որ նախապաշարումներով և հաճախակի հիասթափվում է: Հասմիկը օժտված է պատասխանատվության խորը զգացմամբ և երբեք չի ցանկանում ազատվել դրանից, թեև շատ է տուժում իր առջև դրված պարտավորություններից: Թերևս, նա ունի ինչ-որ արտաքին, իրենից կախում չունեցող էներգիայի աղբյուր: Օրինակ, թեև նա նյութական առումով ոչնչի կարիք չունի, այդուհանդերձ հաճախ մեծ փողեր է վաստակում: Հասմիկն իրեն լավագույնս դրսևորում է երեխաների հետ շփումներում. նա ուղղակի հիանալի ծնող է:


Շագանակենի (15.05-24.05, 12.11-21.11)

Սովորաբար այս նշանի մարդիկ գեղեցիկ արտաքին ունեն, դիտողունակ են, երբեմն նաև շատ սրամիտ: Սակայն ինչ-որ բան խանգարում է, որ Շագանակենու հանդեպ տածեք ջերմ զգացմունքներ: Այդ ինչ-որ բանը նախ և առաջ նրաª ճշմարտությունն ապացուցելու և բոլորի աչքերը բացելու մշտական ձգտումն է, նրա ուղղամտությունը: Շագանակենին ոչ մեկին նվաստացնելու ցանկություն չունի, բայց և անընդունակ է ըմբռնելու շրջապատի պահանջմունքները: Այդ է պատճառը, որ նա երբեմն անհեթեթ արարքների է դիմում և տարակուսանքի մեջ գցում բոլորին: Շագանակենին բազմաշնորհ է, սակայն իր ճշմարտասիրության պատճառով հաճախ է հիասթափություն ապրում: Սիրո մեջ նա նույնպես երջանիկ չէ, քանի որ ընդունակ է սիրել մեկընդմիշտ, իսկ եթե ոչինչ դուրս չգա, արդեն չի գնա երկրորդ փորձությանը:


Թուզ (թզենի) (14.06-23.06, 12.12-21.12)

Այս մարդիկ սովորաբար վառ արտաքինով աչքի չեն ընկնում, բայց նրանց դիմագծերը շատ արտահայտիչ են ու հրապուրիչ: Թուզը չափազանց քմահաճ է: Նրան շատ լավ, տաքուկ պայմաններ են պետք, այլապես կթոշնի: Ծայրահեղ հուզական է, տպավորվող, հավակնություններով ու բարդույթներով տոգորված: Աստված չտաª նրան բարկացնես կամ անտեսես. այնպիսի դեպրեսիայի մեջ կընկնի, որ չես իմանաª ինչպես փրկես: Նպաստավոր պայմաններում նա ծաղկում է, հիանալի բերք տալիս: Նա նրբազգաց է, հոգատար և շատ սիրառատ: Գնահատում է իր հանդեպ լավ վերաբերմունքը: Սակայն ունակ չէ բուռն, ռոմանտիկ կրքի, երևակայության թռիչքները խորթ են նրան:


размещение баннерной рекламы


Կեչի (24.06)

Այս նշանի տակ ծնվածները ճշմարիտ ազնվական են, բայց ոչ երբեք սնոբ: Արտաքին նրբաճաշակությամբ հանդերձ, կարող են անգամ ծանր աշխատանք կատարել: Բարձրաշխարհիկ զվարճանքները նրանց չեն գրավում: Կեչին փոխարենը օժտված է հարուստ երևակայությամբ և մեծ հաջողությունների է հասնում Արվեստի բնագավառում, միևնույն ժամանակ հիանալի տնտեսուհի է, մայր և կին: Կեչին զուսպ է ու համեստ, բայց չի խորշում ճշմարիտ կրքից: Միակ բանը, որի հետ չի կարող հաշտվելª ամբարտավանությունն է:

Իրական երջանկության համար Կեչուն պետք է միայն հարմարավետ ընտանեկան օջախ և լավ գրադարան:


Ձիթենի (23.09)

Այս նշանի տակ ծնվածների համար գլխավոր պատվիրանն էª ապրիր ինքդ և մի խանգարիր ապրել ուրիշներին: Ձիթենին միշտ ձգտում է հանգստության, բուռն գործունեությունը և կտրուկ փոփոխությունները նրա համար չեն: Ձիթենին ծույլ չէ և ոչ էլ ինքնամփոփ, պարզապես խնայում է նյարդերը և հարգանքով է վերաբերվում ուրիշի իրավունքներին: Ձիթենին կյանքի իդեալական ընկեր է: Նա ընդունակ է խորը զգացմունքների և երբեք, դրանով հանդերձ, ձեր գլխին խանդի տեսարան չի սարքի, այլ ծածուկ կխանդի, քանի որ գնահատում է խաղաղությունը:

Օժտված է խելքով, կանխազգացմամբ և մեծ ունակություններով, երբեմն իր կամքին հակառակ, նշանավոր է դառնում: Երբեք չի խառնվում ուրիշի գործերին, բայց և անտարբեր էլ չէ:


Հացենի (22.11-1.12, 23.05-3.06)

Այս նշանի տակ ծնված մարդը դուր է գալիս և ուրիշներին, և ինքն իրեն: Նա օժտված է մի շարք արժանիքներով, բայց նախքան նրան իբրև կյանքի ընկեր ընտրելը հարկ է մի լավ ծանրութեթև անել: Հացենու համար աշխարհի (Տիեզերքի) կենտրոնն ինքն է որ կա, և նրա մերձավորները պիտի հիշեն այդ միշտ: Նա շատ հետևողական է և մյուսներից էլ այդ է պահանջում: Ընդ որում նա այնքան խելացի է, հմայիչ ու առատաձեռն, որ նրա էգոիզմի վրա բարկանալն ավելորդ է թվում: Հացենին կարող է թեթևսոլիկի տպավորություն թողնել, բայց դա խաբուսիկ է: Նա շատ լավ գիտի իր նպատակների ու դրանց հասնելու միջոցների մասին: Ամուսին ընտրելու հարցում բծախնդիր է և հազվադեպ է սխալվում: Թերևս, Հացենու ընտրությունը լավ օրինակ էª ընդունելու համար, որ երջանիկ ամուսնությունը ոչ միայն սիրո, այլ նաև հաշվարկի դեպքում է հնարավոր:


размещение баннерной рекламы


Բոխի (2.12-11.12, 4.06-13.06)

Այս մարդիկ սովորաբար գեղեցիկ են երիտասարդ տարիքում (թեև ոչ այնքան հմայիչ), իսկ տարիների հետ հաճախ կորցնում են արտաքին գրավչությունը: Նախաձեռնող չեն, վախենում են սխալվելուց, ուստի դժվարությամբ են որոշումներ ընդունում: Հեշտությամբ ենթարկվում են ընդունված կանոններին: Պարտքի ու պատասխանատվության զգացումը խիստ զարգացած է, և կարգապահությունը կարևոր է նրանց համար: Բայց նաև ձգտում են ամենատարբեր պարգևների ու խրախուսանքի: Նրանց համար ձևը բովանդակությունից կարևոր է: Կարող են շատ լավ ամուսին ու սիրեկան լինել, բայց եթե սիրային հարաբերությունները հակասեն գործի, պարտքի նրա գիտակցմանը, ապա պարզ է, որ նա կնախընտրի գործը:


Հաճարենի (21-22.12)

Այս մարդիկ այն երջանիկներից են, ովքեր մինչև խոր ծորություն պահպանում են առողջությունն ու հմայքը: Նրանք հաշիվ են տալիս իրենց այդ հարցում և հպարտանում դրանով: Հաճարենին սովորաբար էական հաջողությունների է հասնում, քանզի բավական հնարամիտ է ու դիտունակ: Նրա համար շատ կարևոր է կյանքի նյութական կողմը, և միշտ ձգտում է հարստության: Նա այնքան էլ լավ սիրեցյալ չէ, քանի որ զուրկ է երևակայությունից ու կրքից: Փոխարենը նա իդեալական ամուսին և հայր է:

Հաճարենին խորապես պարկեշտ մարդ է: Բավական մեծ տարիքում անգամ նա կարող է իրեն մի քանի սիրային արկած թույլ տալ, բայց միայն համոզվելու համար, որ իր կենսական էներգիան և գրավչությունը պահպանվել են:


размещение баннерной рекламы



24.11.2017 1326 armenlur 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-