Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ

ԱՏԱՄՆԵՐՆ ՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե երազում տեսել եք, որ կորցրել եք ատամը, դա կարող է ուժերի անկում կամ գոյատևելու ունակության հանդեպ վախ նշանակել: Իսկ ահա ֆիզիոլոգիայի մեջ ատամները խորհրդանշում են որոշումներ ընդունելու գործընթացն ու խոսում են մեր բնավորության, ուժի ու վճռականության մասին:

 



Ուղիղ ատամներ (հավասար չափերի)

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tooth1.png

  • Տրամաբանական մոտեցում
  • Ինքնավստահություն

Այսպիսի մարդիկ լավ տրամաբանություն ունեն, արագ են դասեր քաղում: Որոշումներ ընդունում են հանգիստ ու վստահ:

Ճեղք դիմացի ատամների միջև

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tooth2.png

  • Պատրաստ են ռիսկի դիմել
  • Արագ են որոշումներ ընդունում` հենվելով ներքին ձայնի վրա

Այս մարդիկ պատրաստ են ռիսկի դիմել նույնիսկ եթե վստահ չեն հաջող ավարտի վրա: Ավելին, եթե իրադարձությունների զարգացման անվտանգ ու ռիսկային տարբերակներ կան, նրանք ընտրում են երկրորդը: Ինչքան ավելի լայն է ատամների արանքի այդ ճեղքը, այնքան ավելի արտահայտված են բնավորության նշված գծերը: Ընկերները նրանց հաճախ տաքգլուխ են համարում, քանի որ նրանք վայրկենական որոշումներ են ընդունում, ամբողջովին վստահում են ներքին ձայնին ու չեն թաքնվում վտանգներից:

Իսկ ահա կտրիչների միջև ճեղքվածքը կոնֆլիկտների, տագնապի, ինչպես նաև կրթության հանդեպ հետաքրքրության մասին է վկայում:



Դիմացի խոշոր ատամներ (մնացած ատամներից մեծ)

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tooth3.png

  • Համառություն

Այսպիսի մարդիկ, եթե արդեն տրամադրվել են ինչ-որ բան անելու, ապա հետ չեն կանգնի ընդունված որոշումից: Նրանք շատ համառ են: Զրուցակիցը պետք է համոզիչ փաստարկների մի ամբողջ շարք ներկայացնի` մինչև նրանք կհամաձայնվեն փոխել իրենց տեսակետը: Այս հատկության դրական կողմն այն է, որ այս մարդիկ հստակ կպաշպանեն սեփական կարծիքը:

Վերին խոշոր կտրիչները անկեղծության, նյութական ապահովության ձգտելու նշան են:

Ծուռ ատամներ (հատկապես` ներքևի շարքի)

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tooth4.png

  • Ունակ են տեսնել խնդրի երկու կողմերը
  • Սեփական անձին մեծ պահանջներ են ներկայացնում

Այսպիսի մարդիկ կարողանում են խնդրին երկու կողմից մոտենալ: Նրանք չեն սիրում սխալվել, ուստի գործողությունների անցնելուց առաջ մի քանի անգամ ստուգում են փաստերը:


Загрузка...
Կատեգորիա: ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ | Ավելացրեց: Moder-003 (13.02.2018) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 664 | Տեգեր: ֆիզիոգնոմիկա | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES