Գլխավոր էջ » Ֆայլեր » 2018 ԹՎԱԿԱՆ

ԴԵՂԻՆ ՀՈՂԵ ՇԱՆ ՏԱՐԻ. 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՐՈՍԿՈՊԸ
29.12.2017, 12:00


Загрузка...

2018 թվականը, ըստ արևելյան օրացույցի, Դեղին Հողե Շան տարի է։ Շները նվիրված ընկերներ են, սակայն, առաջին հայացքից, ցանկացած բարի թվացող մարդուն պետք չէ շրջապատի մեջ ընդունել, և սա կարող է հաստատել արևելյան այս նշանի ցանկացած ներկայացուցիչ։ Շները դավաճանություն չեն հանդուրժում և ատամները սրում են առաջին իսկ բացթողման ժամանակ՝ մարդուն իրենց կյանքից անխղճորեն ջնջելով։ Վստահությունն իրենց համար կարևորագույն միջոց է, որով 2018 թվականի խորհրդանիշը չի մանրանում։ Դեղին գույնը Շներին իմաստունություն է պարգևում. 2018 թվականին հաճախ միայնակ մնալու և հավերժի մասին մտածելու ցանկություն կառաջանա։ Հողի տարերքն, ըստ արևելյան օրացույցի, Շանը կապահովի ֆինանսական կայունությամբ։ Ինչպես ցանկացած արևելյան նշանի մոտ, այնպես էլ 2018 թվականի տիրուհին շփվող է և հեշտ է մտերմանում մարդկանց, իսկ դա նշանակում է, որ նա ամեն կերպ ողջունելու է այլոց մեջ առկա նմանօրինակ գծերը։ Այս տարին հրաշալիորեն հարմար է ֆինանսական կարիքները իրականացնելու համար, անհրաժեշտ է մտածել եկամտի ավելացման մասին, իսկ տարվա խորհրդանիշը կնպաստի հաջողություններին։



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Տարին այս կենդանակերպի նշանների համար հեքիաթային կլինի։ Շունը նպատակասլացություն է սիրում, և, բնականաբար, Խոյերը նրանից ամեն ինչում մրցանակներ կստանան՝ կարիերայում, ֆինանսներում, սիրո և առողջության հարցում, սակայն միայն այն դեպքում, եթե նպատակասլաց Խոյերը կարողանան հսկել իրենց էմոցիոնալ և հոգեբանական վիճակը։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բոլոր ոլորտներում փոփոխություններ են սպասում՝ սիրո, կարիերայի և գործունեության։ Մի շարք նոր հոբբիներ ի հայտ կգան, և, ամենակարևորը, այս տարին եկամտի առումով բավականին խոստումնալից կլինի։ Սակայն Ցուլերը պետք է ուշադիր լինեն առողջության հարցում. անհրաժեշտ է աշխատել առողջության ամրապնդման և դիմադրողականության բարձրացման վրա, քանզի վիրուսներն ու վարակիչ հիվանդությունները կարող են բարդություններով ընթանալ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Երկվորյակների համար տարին կանցնի մտածմունքներով այն մասին, թե որ ուղղությամբ է անհրաժեշտ շարժվել։ Սակայն արդյունքում նրանք ճիշտ ուղի են ընտրելու։ Ընդհանուր առմամբ, այս նշանի ներկայացուցիչներին բազմաթիվ անակնկալներ ու արկածներ են սպասում։ Հենց այս տարի կիրականանա վաղեմի երազանքը։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Խեցգետինները պետք է օգտվեն իրենց ինտուիցիայից, որպեսզի ստանան կյանքի գլխավոր մրցանակը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին տարվա առաջին կեսում դժվար կլինի որսալ պահը և գտնվել ճիշտ վայրում, որտեղ տեղի կունենա կարևոր իրադարձությունը, որն, իր հերթին, ամբողջությամբ կփոխի նրանց կյանքը։ 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տարին հաջողակ համարելու համար Առյուծները ստիպված կլինեն աշխատել իրենց վրա՝ սեփական հրեղեն բնույթը ղեկավարելով և հպարտությունը հաղթահարելով։ Եթե նրանք կարողանան անել դա և սովորեն հանգիստ վիճակում լուրջ որոշումներ կայացնել, ապա նրանց հրաշալի պարգև և մեծ հաջողություն է սպասում։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիմնավորվածությունն ու գործնականությունը Դեղին Շան տարում Կույսերին չի օգնի, այլ հակառակը՝ կխանգարի։ Նրանք, մեծ մասամբ, ստիպված կլինեն իրենց մեջ գործի դնել և զարգացնել սեփական ինտուիցիան։ Գլխում զանազան հետաքրքիր գաղափարներ են տեղավորվելու, սակայն նրանցից լավագույնն ընտրելու հարցում կրկին կօգնի միայն ինտուիցիան։ Տարին, ընդհանուր առմամբ, հագեցած կլինի օգտակար ծանոթություններով և անձնական կյանքում լավ փոփոխություններով։ Սակայն ֆինանսական կողմը կարող է մի փոքր կաղել։


куда инвестировать деньги в интернете


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հենց տարեսկզբից Կշեռքներին այնքան իրադարձություններ են սպասում, որ նրանք միանգամից չեն գուշակի, թե որ մեկի վրա արժե ավելի շատ կենտրոնանալ։ Այդ պատճառով այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է միանգամից ընդգծել առաջնահերթությունները և հասկանալ, թե ինչ է իրականում անհրաժեշտ։ Եթե բոլոր առաջնահերթությունները ճիշտ դասակարգվեն, ապա 2018 թվականին Կշեռքները շքեղ բոնուսներ կստանան, և Շունն առատաձեռն կգտնվի նրանց նկատմամբ։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարիճներին իրադարձությունների իսկական շքերթ է սպասում, որոնց զգալի մասը դրական կլինի։ Սակայն, Կարիճներից ակտիվություն և բուռն գործունեություն կպահանջվի։ Անհրաժեշտ կլինի համբերություն և որոշակի փիլիսոփայական տրամադրվածություն` ինչ-ինչ դժվարություններ հաղթահարելու համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աղեղնավորների մեջ կշեռքի նժարներին դրված կլինեն ստեղծագործական պլաններն ու սերը, սակայն ամենայն հավանականությամբ, նրանք նախապատվությունը կտան վերջինին և ճիշտ կլինեն, քանի որ այդ հարաբերությունները կարող են ողջ կյանքի համար երջանիկ միության վերածվել։ Կարելի է ասել, որ այս տարին ճակատագրական կլինի բոլոր ոլորտներում, ուստի յուրաքանչյուր որոշումը պետք է մտածված կայացվի։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականը հագեցածություն և արտադրողականություն է կանխատեսում, և Աղեղնավորների համար կյանքի ամենաարդյունավետ տարիներից մեկը կարող է դառնալ։ 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այծեղջյուրներն այն քչերից են, ում համար տարին կարող է ոչ այնքան հաջողակ լինել, սակայն միայն այն դեպքում, եթե չփոխեն իրենք իրենց, առաջնահերթությունները և շրջապատի հանդեպ վերաբերմունքը։ Եթե Այծեղջյուրներն այնուամենայնիվ ցանկանում են պարգևատրվել, ապա ստիպված կլինեն ամեն հարցում կտրուկ փոխվել, ինչը, թեպետ, նոր երջանիկ կյանքի հրաշալի սկիզբ կդառնա։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ժամանակն է, որ  Ջրհոսները կենդանանան և սկսեն «խելագար» կյանքի ժամանակաշրջանը՝ ռիսկային արկածների մեջ համարձակ ներխուժելով և նրանցից չհրաժարվելով, անգամ, եթե դրանք անհավանական թվան։ Այս բոլոր վառ իրադարձությունները ապագա ճակատագրում կարևորագույն դեր կխաղան՝ այն ավելի լեցուն ու երջանիկ դարձնելով։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձկները շատ գոհ կլինեն Շան տարուց և մեկ տարի անց կարոտով կհիշեն այն, որովհետև Դեղին Հողե Շան տարին կհիշվի որպես ամենահրաշալի ժամանակաշրջաններից մեկը։ Բոլոր ոլորտներում Ձկներին հսկայական նվաճումներ ու փոփոխություններ են սպասում՝ աշխատանքում, սիրո մեջ, ընկերական շրջապատում։ Տարին այս նշաններին նոր հետաքրքիր անձանց, կյանքի սեր և ֆինանսներ կպարգևի։ Սակայն ականջալուր պետք է լինել մեկ էական խորհրդի՝ ռիսկի դիմել, որպեսզի այս ամենն ի կատար ածվի։



Կատեգորիա: 2018 ԹՎԱԿԱՆ | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1611 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES