Գլխավոր էջ » Ֆայլեր » 2018 ԹՎԱԿԱՆ

2018. ԴԵՂԻՆ ՀՈՂԵ ՇԱՆ ՏԱՐԻ
30.12.2017, 15:00


Загрузка...

ԲԱՐԵՎ, ՇՈՒՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Նոր` 2018 թվականը մարդիկ դիմավորելու են կրկնակի՝ արևելյան և գրիգորյանական օրացույցով։ Այս տարվա հովանավորը, ըստ արևելյան օրացույցի, Դեղին Հողե Շունն է, որը բարի և հանգիստ կենդանի է համարվում։

2018 թվականին աստրոլոգիական կանխատեսումները մարդկանց խաղաղասիրություն և հավասարակշռություն են խոստանում։

Դեղին Հողե Շան տարին իր իրավունքների մեջ կմտնի 2018 թվականի փետրվարի 16-ի կեսգիշերին, երբ Հրեղեն Աքլորը կթափահարի թևերը և «իր երկիր» կթռչի։ 

Տարվա տիրուհին հոգ կտանի մարդկանց բարեկեցության մասին՝ հեռու պահելով շահախնդրությունից և խաբեությունից։  Մարդիկ ավելի զուսպ ու պատասխանատու կլինեն, ինչպես նաև կկարողանան զարգացնել սեփական ներաշխարհն ու ամրացնել դիրքերը։ Մարդկությունը դեպի երջանկության, տոլերանտության և հարգանքի միջավայր կսուզվի։ Աստղաբանական կանխատեսումներն աշխարհում հանգիստ իրավիճակ են կանխատեսում` առանց սովի և ողբերգական իրադարձությունների։ Դեղին Հողե Շունը թույլ կտա մարդկանց հանգստանալ, մերվել և կատաղությունը բարության վերածել՝ հանդուրժողականություն և հարգանք պարգևելով։ Տարբեր կրոններ դավանող ազգերը կդադարեցնեն թշնամությունը և փոխըմբռնում կգտնեն՝ զարգացման ուղու վրա կանգնելով։ Դեղին Շունը թույլ կտա կարգավորել քաղաքական և տնտեսական դժվար իրավիճակները։ Մարդիկ կկարողանան փոխհարաբերվել գիտելիքներով, փորձով և ավելի բաց շփվել։ 2018 թվականին կարելի է առանց վախի ճանապարհորդել, մուտք գործել նոր տեխնոլոգիաների աշխարհ և պրակտիկայում կիրառել այն, ինչ ստեղծել է տարիների ընթացքում։

Արևելյան օրացույցում կան մի քանի Շներ՝ ջրային, հրեղեն և մետաղական։ Այս տարվա տիրուհին Հողի ծնունդ է, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր մանրուքները, որոնք վերաբերում են այս կենդանուն։ 2018 թվականը աշխատանքային հաջողություն և սիրո հարցում երջանկություն է կանխատեսում բոլոր նրանց համար, ովքեր տարբերվում են ազնվությամբ, առատաձեռնությամբ և ցանկացած հարցի ռացիոնալ մոտեցմամբ։ Դեղին գույնը Հողի տարերքին է պատկանում, այն կօգնի ավելի հանգիստ, զուսպ ու ճարպիկ լինել։ Բացի այդ, մարդկանց մեջ կամրապնդվեն գործնականության, համբերատարության, տրամաբանության, կշռադատության, ոգու կայունության և կամքի ուժի, ընկերասիրության հասկացությունները։ Հողը կոնկրետ, պինդ և իր ձևով կայուն տարերք է, թեպետ նրա իշխանության գործընթացում կարող են արտահայտվել բացասական գծերը՝ դանդաղաշարժությունը, մեկուսացումը, պահպանողականությունը և ընկճախտի հանդեպ հակումը։ 2018 թվականի աստղաբանական կանխատեսումը հուշում է, որ շատերի մեջ իրենց զգացնել կտան հոգնածությունն ու պասիվությունը, որոնք բաժին են հասել դեռևս Կապիկի և Աքլորի տարիներից, քանզի Հրեղեն տարերքն իր հետքն է թողնում մարդու կենսագործունեության և տրամադրության վրա։ Բոլորին հայտնի է, որ Շները հավատարիմ ու արդար կենդանիներ են, ուստի նրանց կյանքը չի կարելի թեթև ու անամպ անվանել։ Սա վերաբերվում է նաև նրանց, ովքեր ծնվել են Շան տարում։ Սակայն չարժե բողոքարկել այն փաստը, որ նման մարդկանց սիրում և հարգում են, ինչպես նաև ձգտում են ընկերանալ նրանց հետ։


куда инвестировать деньги в интернете


Շան տարում ծնվածները տարբերվում են բարեսրտությամբ, արդարությամբ և ոչ օրդինար արտաքինով։ Նրանք ակնթարթորեն դեպի իրենց են ձգում՝ գրավչությամբ և խարիզմայով օժտված լինելով։ Ըստ 2018 թվականի աստղաբանական օրացույցի, այս անձինք հանգիստ են, չափի մեջ շփվող և ներքուստ հավաքված։ Բնույթով փափուկ ու չշտապող Շները հազվադեպ են անմիտ քայլերի դիմում, նրանց մեջ հրաշալի զարգացած է ինտուիցիան, հիշողությունն ու էսթետիկ ճաշակը։ Նրանց կարելի է ցանկացած գաղտնիք վստահել։ Ինչ վերաբերում է սիրային ոլորտին, ապա նրանց հավասարը չկա՝ հավատարիմ են, բարեհոգի և անշահախնդիր։ Շան տարում ծնված անձինք, սակայն, կարող են մի փոքր կասկածամիտ ու անհանգիստ լինել. նրանք մշտապես անհանգիստ են մտերիմների համար, վախենում են զրկվել աշխատանքից, փողից և հասարակական դիրքից։ Սակայն սա ավելի շատ վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր լույս աշխարհ են եկել գիշերը. նրանց ավելի հատուկ է անառողջ էգոիզմը, ագրեսիվությունն ու մտերիմների հանդեպ հոգատարությունը։

Այս տարում ծնվածները կարող են իրենց ռեալիզացնել մասնագիտական ոլորտում և արվեստում։ Նրանք հրաշալիորեն զգում են, թե ինչպես և որտեղ կարելի է գումար վաստակել, ուստի ֆինանսական հարցերում հաճախ են հաջողության հասնում։ Նրանք նպատակասլացությամբ ավելացնում են իրենց միջոցները՝ մինիմում էներգիա ծախսելով։ Եթե նման անձնավորությունը վիճում է, ապա միայն փաստերով։ Շան խոսքը հակիրճ է և հաստատակամ, ուստի նման մարդիկ հիանալի ուսուցիչներ, բժիշկներ և իրավաբաններ են լինում։ Քաղաքական հարցում նրանք մի փոքր դժվարությամբ են գտնվում «ալիքի վրա», քանզի Դեղին Շունն ազնիվ է և սկզբունքային։ Դեղին Շան տարում ծնված պրակտիկ ու ռեալիստիկ անձնավորությունները երբեք չեն անցնի այն ամենի վրայով, ինչն իրենց համար թանկ է։ Նրանք ստեղծարարներ են ինչպես հոգևոր, այնպես էլ ֆինանսական ոլորտներում։

Դեղին Հողե Շան տարին անձի հոգևոր զարգացման մեջ զգալի աճ է խոստանում, ուստի այն շատերին կուրախացնի և կզարմացնի։ Սակայն որոշներին դժվարություններ են սպասում։ Դեղին Շան տարում կծնվեն բարի և հարմոնիկ անձնավորություններ, որոնց հետ հեշտ կլինի լեզու գտնել և կոմպրոմիսի հասնել։ Աստղաբանական կանխատեսումները 2018 թվականին խորհուրդ են տալիս վերցնել ցանկացած աշխատանք, մի փոքր ռիսկի դիմել և չվախենալ քարքարոտ ճանապարհներից։ Շունն իր բնավորությամբ հուսահատ կենդանի է, սակայն՝ արդար։ Հողի տարերքը կօգնի հստակ պայքարել սեփական կարծիքի և սկզբունքների համար, չխախտել ավանդույթներն ու հաջողության հասնել։ Դեղին Շունն այնքան էլ չի ընդունում փոփոխություններն ու դեպի նոր բնակավայր տեղափոխումները, ուստի նա կփորձի անել հնարավորինը, որպեսզի ընդլայնի կամ վերանորոգման ենթարկի նախկին բնակավայրը։ 2018 թվականի ձմռան սկզբում մասշտաբային փոփոխություններ չեն սպասում, սակայն գարնանը Շունն արդեն սկսելու է աղաղակել։ Շատերին հաջողությունը կժպտա` գումարային հարցերում եկամուտ բերելով, քանզի դեղին գույնը դեպի իրեն է ձգում ֆինանսները։ Կարևորը, բաց չթողնել ֆինանսական հաջողության հնարավորությունը՝ ջանք, մտահղացում ցուցաբերելով։ Շունը հեռանկարներ, նոր հորիզոններ կբացի միայն նպատակասլացների ու հաստատակամների համար և կօգնի ամրապնդել ֆինանսական դիրքերը։ Շատերը արժանի պաշտոն կզբաղեցնեն կամ կփոխեն իրենց աշխատավայրը։ Աստղաբանական կանխատեսումը պոզիտիվի ծով, լավատեսական էներգիա, ոգու թարմություն և երջանկություն է կանխատեսում, քանի որ դեղին գույնը արևային էներգիա է խորհրդանշում։



Շանն անհրաժեշտ չեն շքեղությունն ու փառքը, քանզի նա բարի, համեստ ու ազնիվ կենդանի է։ Թեպետ, եթե իր տարում որևէ մեկը փառքի և ֆինանսական բարեկեցության հասնի, ապա նա միայն ուրախ կլինի։ Ի դեպ, տարվա տիրուհին թույլերին կօգնի կարիերա ստեղծել և ոտքի կանգնել։ 2018 թվականին արտաքին ու ներքին բազմաթիվ վերափոխումներ են սպասվում։ Աստղաբանները խորհուրդ են տալիս այդ ընթացքում տակտիկա, անշահախնդրություն և խաղաղասիրություն ցուցաբերել։ Եթե ճանապարհին մրցակիցներ հայտնվեն, ապա նրանց հետ պետք է ազնիվ ու ընկերական լինել, և միայն այդ դեպքում խնդիրները մի կողմ կքաշվեն։ Ի դեպ, Դեղին Հողե Շան տարին ֆինանսական տեսակետից հաջող տարի է։ Շատերը պետական հաստատություններում աշխատանքի կընդունվեն և «սպիտակ» աշխատավարձ կունենան։ Դեղին Շան տարին ստեղծագործող անձանց հաջողություններ կպարգևի, միայն, թե անհրաժեշտ է անգամ ամենախճճված աշխատանքին ոգեշնչմամբ մոտենալ։ Պետք չէ թաքցնել անձնական հանճարեղ գաղափարներն ու հարուստ երևակայությունը, և հենց այդ դեպքում հնարավոր կլինի մեծ եկամուտ և փառք ձեռք բերել։ 2018 թվականը հաջողություն է կանխատեսում մտավոր աշխատանքին, նոր նախագծերին, վառ բացահայտումներին։ Անգամ Շունը կարող է զարմանալ, թե ինչպիսի հաղթանակների են պատրաստ մարդիկ. կարևորը՝ հավատալ սեփական ուժերին, չդոփել տեղում և զբաղվել սիրելի գործով։

Առողջության առումով, 2018 թվականը բարեհաջող կլինի, երբ մրսածությունն ու լուրջ հիվանդությունները կողքով անցնեն, քանի որ Շունը չի բողոքում դիմադրողականությունից և թուլությունից։ Ճիշտ է, անհրաժեշտ կլինի հրաժեշտ տալ վնասակար սովորություններին, որոնք ոչ միայն բացասաբար են ազդում առողջության վրա, այլ նաև դատարկում են դրամապանակը։ Փողը խորհուրդ է տրվում ծախսել միայն օգտակար բաների համար՝ նոր բնակարանի, մեքենայի, համեղ սննդի և ճանապարհորդության։ Դեղին Շունը դեմ չէ տեսնել աշխարհը, նոր ծանոթություններ ձեռք բերել և իր կյանքը լցնել թարմ տպավորություներով։ 

Սիրային հարցում նույնպես կարելի է գլոբալ փոփոխությունների սպասել։ Շատերը կհավատան իրական հեքիաթին՝ իրական սիրո և հավատարմության։ Աստղաբանական կանխատեսումները ճակատագրական հանդիպումներ, ռոմանտիկա և անմոռանալի էմոցիաներ են խոստանում։ Բոլոր նրանք, ովքեր արդեն ամուսնացած են, կրկին «մեղրամիս» կունենան, իսկ միայնակներին Դեղին Շունը մի քանի նվերներ է պատրաստել՝ «կյանքի սեր առաջին հայացքից» տեսքով։ Առհասարակ, 2018 թվականին Կուպիդոնը ոչ ոքի անուշադրության չի մատնի։ Եթե սիրող զույգերը Շան տարում ամուսնություն կհաստատեն, ապա նրանց երջանիկ համատեղ կյանք է սպասում։ 2018 թվականին լույս աշխարհ եկած երեխաները կտարբերվեն կենսուրախ ոգով, ֆիզիկական առողջությամբ և լավ ինտելեկտով. Դեղին Հողե Շան տարում հանճարներ են ծնվում։ Այս տարին հարմար է նոր ծանոթությունների համար։ Խորհուրդ է տրվում լսել սեփական ինտուիցիան՝ «շան» զգացողությամբ։ Հատկապես, եթե գործը վերաբերվում է նոր և անբարեխիղճ մարդկանց։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կյանքը թեթևացնել նեգատիվից։ Լուսավորն ու բարին դեպի սեփական անձը ձգելու համար անհրաժեշտ է զերծ մնալ նյարդայնությունից, կատաղությունից, բղավելուց, շտապելուց և անմիտ ռիսկերից։

Դեղին Հողե Շան տարվա պլանների մեջ պետք է մտնեն սեփական անձի կառավարումը, ֆինանսական միջոցները շատացնելու պլանի կառուցումը, ծախսային անհրաժեշտությունների սահմանափակումը, այլոց հետ թեթև շփման ուսուցանումը, հատուկ մարդկանց համար հավատարիմ և ազնիվ ուղեկից դառնալը։


куда инвестировать деньги в интернете


Կատեգորիա: 2018 ԹՎԱԿԱՆ | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1895 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 3.4/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES