ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Պատրաստ եղեք անսպասելի իրադարձությունների։ Սա ամենահեշտ օրը չի լինելու։ Ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, հարմարվել նոր պայմաններին, փոխել պլանները։ Բայց հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Հաճախ անսովոր որոշումներ կընդունեք, այնպիսի բաներ կանեք, որոնք կզարմացնեն շրջապատողներին։ Ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հիանալի արդյունքների հասնել։


Պետք կգա նախկին փորձը։ Չեք կրկնի նախկինում գործած սխալները, անսխալ կընտրեք նպատակին տանող ճիշտ ճամփան։ Ցանկալի չէ գնումներ անել, հատկապես՝ շտապելով։ Այսօր ձեռք բերած տեխնիկական սարքերը արագ շարքից դուրս կգան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ լավ բաներ կանեք ուրիշների համար, երբեմն սեփական հետաքրքրությունները կզոհեք նրա համար, ինչը կարևոր է բոլորի համար։ Դա աննկատ չի մնա։ Կստանաք այն ազդեցիկ անձի աջակցությունը, որն առաջ թերագնահատում էր ձեզ ու կասկածում ձեր հնարավորություններին։ Չեք կորցնի ձեզ ու ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը։ Չեն բացառվում համագործակցության գրավիչ առաջարկները։ Վաղուց ձեզ հետաքրքրող գործով զբաղվելու շանս կունենաք։


Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Չեք վախենա նախաձեռնող լինել։ Իսկ դրա համար հիմա ամենաբարենպաստ պահն է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Վերահսկեք ձեզ։ Այսօր դժվար կլինի վեճերից ու կոնֆլիկտային վիճակներից խուսափելը։ Կարող է թվալ, թե շրջապատը հատուկ հանում է ձեզ հավասարակշռությունից։ Սահմանափակեք կապերը, շփվեք միայն նրանց հետ, ում հետ հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում։ Ընդհանրապես այսօր աշխատեք չշոշափել լուրջ թեմաները։


Ֆինանսական գործերում զգույշ եղեք։ Հակված կլինեք թեթևամտության, շատ կծախսեք կամ մեծ գումար կկորցնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Եթե լավ գաղափարներ ու համարձակ պլաններ ունեք, մի հետաձգեք դրանք։ Բանն այն է, որ օրվա առաջին կեսը երկրորդից լավը կլինի ու պետք է փորձեք այն հնարավորինս արդյունավետ օգտագործել։ Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ դիտողունակություն, փաստերը համադրելու ու վերլուծելու ունակություն է անհրաժեշտ։


Հնարավորություն կունենաք ջրի երես հանել հին թշնամիներին։ Նրանք այլևս չեն կարողանա վնասել ձեզ։ Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ վերջին շրջանում լեզու չէիք գտնում։ Կհաջողվի հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Այսօր կարող եք պլաններ կառուցել ու կարևոր որոշումներ ընդունել։ Ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու ստեղծված իրավիճակը, լավ կհասկանաք, թե ինչի կարելի է հասնել, իսկ ինչն այդպես էլ երազանք կմնա։ Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ գցի։ Իսկ դուք ինքներդ կկարողանաք բացահայտել ուրիշի խորամանկությունը։


Կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ, կշփվեք մարդկանց հետ, ովքեր կկիսվեն արժեքավոր տեղեկատվությամբ։ Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան չպարտադրող միջավայրում շփվել կարևոր անձանց հետ, քննարկել կարիերայի կամ բիզնեսի հետագա զարգացման հետ կապված հարցերը։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հավանական է առաջընթաց գումարի կամ ունեցվածքի հետ կապված գործերում։ Հաջող կլուծվեն անշարժ գույքի հետ կապված հարցերը։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, կիմանաք, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում չարժե վստահել։ Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլ նաև անձնական հարաբերություններին։ Ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, օգտվել ձեր վստահող լինելուց։


Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ այցելելու համար։ Ցանկալի չէ խոշոր գնումներ անել։ Իրերը, որոնք այսօր ձեռք կբերեք, արագ շարքից դուրս կգան։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Թեթև, բարենպաստ օր է։ Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Կարող եք վերադառնալ վաղուց սկսած գործերին։ Դրանք հաջողությամբ ավարտելու շանս կա։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց վրա շատ հարցերում կարող եք հույս դնել։


Հավանական է սիրային պատմության սկիզբ։ Շատերին դուր կգաք, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան շահել ձեր համակրանքը։ Հաճոյախոսությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, բայց կպահպանեք առողջ բանականությունը և դրա շնորհիվ ոչ մի ավելորդ բան չեք ասի ու չեք անի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Առավոտն աշխատեք արդյունավետ օգտագործել։ Սա օրվա ամենաբարենպաստ հատվածն է։ Եթե ժամանակը զուր չվատնեք, կենտրոնանաք կարևոր գործերի վրա, շատ բանի կհասնեք։ Հատկապես լավ գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում։


Չնայած օրվա երկրորդ կեսին շատ կլինեն սեփական հոգսերը, բայց չեք մոռանա ուշադրություն հատկացնել մտերիմներին, կաշխատեք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել։ Մարդիկ, որոնց այսօր կօգնեք, ժամանակի հետ հուսալի համախոհներ ու իսկական ընկերներ կդառնան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Պայմանները միշտ չէ, որ ձեր օգտին կդասավորվեն, բայց դուք կգտնեք դրված նպատակներին հասնելու ձևը։ Օրը հարմար է ստեղծագործելու, ոչ ստանդարտ խնդիրները լուծելու համար։ Ամեն ինչի հանդեպ ձեր ինքնատիպ հայացքը հաճախ օգտակար կլինի։ Կարող եք համախոհներ գտնել ու միավորվել նրանց հետ։ Դա կմեծացնի ձեր հնարավորությունները։ Դրանից բացի, ընդհանուր գործերը փոխադարձ համակրանքի հիանալի հիմք կլինի։


Չեն բացառվում հաջող գնումներն ու գործարքները։ Որոշ Աղեղնավորներ առաջարկներ կստանան, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան։ Ինչով էլ որ զբաղվեք, մի շտապեք։ Համբերատարությունն ու սպասելու ունակությունը հիմա շատ կարևոր են։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրվա սկիզբը հանգիստ կանցնի, բայց այնքան էլ արդյունավետ չի լինի։ Այս հատվածը հարմար է հանգստի, ընկերների հետ շփումների ու չհոգնեցնող գործերի համար։ Եթե ավելի լուրջ գործեր ձեր ուշադրության կարիքը զգան, կարող եք օգնության խնդրանքով դիմել մարդկանց, ովքեր հայտնի են իրենց կարգապահությամբ։


Օրվա երկրորդ կեսը հին խնդիրները լուծելու շանս կտա։ Այս հատվածում օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը։ Ձեր ջանքերի շնորհիվ դրանք դեպի լավը կփոխվեն։ Հնարավոր են հաջող չպլանավորված գնումներ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրն արդյունավետ կանցնի, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք։ Կենտրոնացեք նրա վրա, ինչն իսկապես կարևոր է ու աշխատեք չշեղվել անկախ այն բանից, թե ինչ կասեն մյուսները։ Ոչ բոլորի հետ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել։ Բայց այն մարդկանց հետ, ովքեր իսկապես կարևոր են ձեզ համար, խնդիրներ չեն լինի։


Կարևոր որոշումներն ու պատասխանատու հանդիպումները պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար։ Այդ հատվածում հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի։ Այն  հարմար է նաև ուսման համար։ Շատ նոր ու օգտակար բաներ իմանալու շանս կլինի։ Որոշ Ջրհոսներ հին ծանոթներից հաճելի լուրեր կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Կարևոր գործեր մի ստանձնեք։ Դրանք դժվարությամբ կտրվեն։ Դրանից բացի, սխալվելու հավանականությունը մեծ կլինի։ Կարևոր գործեր կարող եք ստանձնել միայն այն դեպքում, եթե վստահ եք փորձված համախոհների աջակցության վրա, հստակ գիտեք, որ խնդիրների հետ միայնակ չեք մնա։ Պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները կարող են տհաճ լինել ու անհրաժեշտ արդյունքը չեն տա։


Օրը շատ հարմար է հանգստի համար։ Եթե որոշեք հաճելի ուղևորության մեկնել, ընկերները ուրախությամբ կմիանան ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

08.09.2018 959 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-