ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Դժվարությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ դա անել առաջ հեշտությամբ էր ստացվում։ Այս ամենը կխանգարի գործերում։ Ստիպված եք լինելու վեճերի վրա ժամանակ ծախսել, և դրա հետ կապված չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել սկսածը։ Համատեղ նախագծերի վրա աշխատելիս աշխատեք լսել ձեր գործընկերների կարծիքը։ Այն կարող է օգտակար լինել։


Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը։ Մեծ է զուր ծախսերի հավանականությունը։ Գնումներ անելուց առաջ մտածեք՝ արդյո՞ք դրանց անհրաժեշտությունը կա։ Բացառություն կարող եք անել միայն մտերիմների համար նվերների ու այն իրերի հարցում, որոնք կօտագործեն նաև ընտանիքի անդամները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ձեզ բարդ ու անհանգիստ օր է սպասվում։ Այն ապրումներ կբերի։ Երբեմն այդ ապրումների համար լուրջ պատճառներ չեն լինի, բայց իրավիճակն իսկապես լարված կլինի ու ինքնատիրապետում պահպանելը դժվար կլինի։ Փորձեք խուսափել կոնֆլիկտներից։ Դրանց պատճառով կփչանան այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր թանկ են ձեզ համար։


Պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին։ Չի բացառվում՝ մտերիմները ձեր օգնության ու աջակցության կարիքն ունենան։ Բայց որքան էլ որ զբաղված լինեք, մի մոռացեք հանգստի համար դադարներ վերցնել։ Գերհոգնածությունը հիմա վատ կանդրադառնա առողջության վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը զգուշություն է պահանջում։ Լավ է չշտապել ու ոտքի վրա կարևոր որոշումներ չընդունել։ Գործնական կապերը հաջող չեն լինի։ Նույնիսկ փորձված համախոհները կարող են հուսախաբ անել, իսկ եթե աջակցություն խոստանա մեկը, ում մասին առաջ նույնիսկ չեք էլ լսել՝ պետք է առավել զգոն լինեք։


Հազիվ թե հնարավորություն ստեղծվի մտերիմների հետ զրուցել ձեզ անհանգստացնող թեմաների շուրջ։ Հնարավոր են փոքրիկ, բայց տհաճ ընտանեկան տարաձայնություններ։ Չեն բացառվում վեճերը գումարի պատճառով։ Ֆինանսական հարցերի քննարկումը հետաձգեք, քանի որ բոլորին ձեռնտու որոշում ընդունել այսօր հազիվ թե ստացվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Աշխատանքային հարցերը լուծելու համար բարենպաստ օր է։ Կարևոր չէ՝ ծանոթ գործով եք զբաղված, թե լրիվ նոր բան եք ստանձնել։ Երկու դեպքում էլ հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Հավանական են արդյունավետ բանակցություններ։ Եթե դժվարություններ առաջ գան, կստանաք գործընկերների ու ղեկավարության աջակցությունը։


Չեն բացառվում աշխատանքի հետ կապված ուղևորությունները։ Դրանք անսպասելի հետաքրքիր կլինեն, թույլ կտան օգտակար ծանոթություններ հաստատել։ Տանը արագ լուծում պահանջող խնդիրներ կծագեն։ Այնպես որ՝ օրվա երկրորդ կեսի համար պլանավորված որոշ զվարճանքներ ամենայն հավանականությամբ պետք է հետաձգեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Իզուր եք անհանգստանում։ Չնայած դժվարությունները չեն բացառվում, բայց այսօր հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Ճիշտ է, դրա համար պետք է խաղաղ տրամադրվեք ու ավելի քիչ վիճեք շրջապատի հետ։ Բարդ հարցերը լուծելիս հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները հաճախ հստակ ու ժամանակին կլինեն։


Խուսափեք դատարկ զրույցներից։ Դրանք կշեղեն գործերից։ Ինֆորմացիան, որով կկիսվեն ձեր զրուցակիցները, միշտ չէ, որ ճիշտ կլինի։ Այնպես որ՝ պետք չէ բոլորին հավատալ։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ամենայն հավանականությամբ լավ ժամանակ կանցկացնեք։ Օրը բարենպաստ է ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ինչպես նաև ընկերների հետ հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար։ Հին կապերը վերականգնելու, նախկին գործընկերներից աջակցություն ստանալու հնարավորություն կլինի։ Ցանկալի չէ կապվել գործնական պարտավորություններով։ Դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան թվում է։


Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու անսպասելի լուրեր է խոստանում, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Ժամանակը հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար։ Այն շատ նոր գաղափարներ ու պլաններ կբերի։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Շատ կհուզվեք այնպիսի բաների պատճառով, որոնք մյուսների համար տեսանելի չեն լինի։ Հաճախ ներքին կոնֆլիկտները թույլ չեն տա կենտրոնանալ գործերի վրա կամ սկսածն ավարտին հասցնել։ Կառուցողական տրամադրվելը հեշտ չի լինի, բայց եթե կարողանաք անել դա, կհասնեք նրան, ինչին ձգտում էիք։


Հնարավոր է օգնեն մարդիկ, որոնց շատ լավ եք ճանաչում։ Բայց ինչ-որ մեկին դիմելուց առաջ մտածեք՝ արդյո՞ք ուզում եք, որ ձեր խնդիրների մասին շուրջը բոլորն իմանան։ Ցավոք, մեծ է հավանականությունը, որ հենց դա էլ տեղի կունենա։ Պետք չէ շտապել խոշոր գնումների ու գործարքների հարցում, նույնիսկ եթե թվում է, որ ձեզ շահավետ պայմաններ են առաջարկում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Սովորականից հաճախ կհուզվեք, մեծ ուշադրություն կդարձնեք մանր խնդիրներին։ Իսկ ահա հաճելի իրադարձություններն ու նոր հնարավորությունները պարզապես չեք նկատի։ Բարեբախտաբար, կողքին կան մարդիկ, ովքեր ունակ են վարակել ձեզ լավատեսությամբ, կիսվել իրենց լավ տրամադրությամբ։


Աշխատեք շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր աջակցում են ձեզ, իսկ բոլորին քննադատելու սիրահարներից հնարավորինս հեռու մնացեք։ Խուսափեք այն մարդկանց հետ կապերից, ովքեր վիրավորական կատակներ են անում։ Թույլ մի տվեք, որ նրանք ձեր հաշվին ինքնահաստատվեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Եթե պետք է կարևոր որոշում ընդունեք, աշխատեք դա ինքնուրույն անել։ Խորհուրդները անօգուտ կլինեն, նույնիսկ եթե դա ձեզ ի սրտե տան։ Ցանկացած ինֆորմացիա պետք է ստուգել, քանի որ մարդիկ կարող են հատուկ խաբել ձեզ կամ իրենք մոլորության մեջ լինել։ Դա վերաբերում է և՛ աշխատանքային խնդիրներին, և՛ անձնական գործերին։


Լուրջ գործերում հույս դրեք միայն սեփական անձի վրա, քանի որ այսօր ձեզ չի հաջողվի ժամանակին աջակցություն ստանալ։ Ընդ որում՝ օրը չի կարելի անբարենպաստ համարել։ Դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու հաջողության կհասնեք։ Հեշտ չի լինելու, բայց ջանքերն արդարացված կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Աշխատանքի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի։ Ավելի շատ կմտածեք տնային գործերի, քան մասնագիտական խնդիրների մասին և պարզապես կմոռանաք այն, ինչ պլանավորել էիք։ Լարված կլինեն գործընկերների հետ հարաբերությունները։ Աշխատեք խուսափել բաց կոնֆլիկտից։


Վիճելի հարցերը լավ է չքննարկել, հատկապես եթե դրանք վերաբերվում են ոչ թե գործնական հարցերին, այլ վերացական բաներին։ Օրվա երկրորդ կեսին հավանական են տհաճ լուրեր։ Շտապեք ստուգել ստացված ինֆորմացիան։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկն աղճատել է փաստերը, և անհանգստանալու պատճառներ իրականում չկան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Բանը ոչ այնքան անբարենպաստ պայմանների մեջ է, որքան ցանկացած իրադարձության ձեր տված արձագանքի մեջ։ Շատ բան հակված կլինեք մռայլ լույսի ներքո տեսնել։ Բայց ժամանակ կանցնի ու կտեսնեք, որ աստղերը ձեզ համար հաճելի անակնկալներ են պատրաստել։


Կուրախացնեն ընկերների հետ շփումները։ Դրանք օգտակար կլինեն։ Ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք, գրավիչ առաջարկներ կստանաք։ Երեկոն հարմար է ուղևորությունների ու զբոսանքների համար։ Պայմանների փոփոխությունն օգուտ կտա ձեզ, կուրախացնի ու կոգևորի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Կհուզվեք ու կանհանգստանաք։ Իսկ հաջողության հասնելու համար լրիվ հակառակն է պետք՝ վերահսկել հույզերը, կշռադատել ամեն քայլն ու հավատալ սեփական նախաձեռնությունների հաջողությանը։ Ավելի շատ շփվեք կենսուրախ, լավատեսորեն տրամադրված մարդկանց հետ։ Նրանց աջակցության շնորհիվ կվերահսկեք սեփական հույզերը։


Ցանկալի չէ նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում։ Դա սխալ կհասկացվի։ Կարևոր քայլ անելուց առաջ մտածեք՝ արդյոք դրա համար բարենպաստ պահ է եկել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...

 

06.09.2018 1068 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-