ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Առավոտյան մի շտապեք ու ռիսկի մի դիմեք։ Եթե զգույշ լինեք, սխալներ չեք անի և այնպիսի արարքներ չեք գործի, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ։ Հետո աշխատանքի համար շատ բարենպաստ ժամանակ կգա։ Հավանական է նշանակալի առաջընթաց գործերում։


Կկարողանաք զինաթափել թշնամիներին ու առաջ անցնել հին մրցակիցներից, եթե վճռական լինեք, չվախենաք գործել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում։ Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում։ Կհաջողվի հանգիստ զրուցել ամեն ինչի մասին ու անցյալում թողնել տարաձայնությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Օգտվեք դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու համար։ Կկարողանաք պատասխաններ գտնել հարցերին, որոնք ժամանակին ձեզ փակուղու առաջ էին կանգնեցրել։ Չի բացառվում հաջողությունը մի գործում, որը համարյա անհույս էիք համարում։


Օրվա երկրորդ կեսը այդքան էլ արդյունավետ չի անցնի։ Այս հատվածում հավանական են ձգձգումներ գործերում, ինչպես նաև անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված պետք է լինեք փոխել պլանները։ Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս։ Գումարի հետ կապված հարցերը հանգիստ կշռադատեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը հիանալի կսկսվի։ Կհաջողվի իրագործել ձեզ հոգեհարազատ գաղափարները, կկարողանաք հետաքրքիր գործերով զբաղվել։ Հաճախ հաջողության կհասնեք առանց դրա համար ջանքեր գործադրելու, քանի որ պայմանները ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն։


Ավելի ուշ խոչընդոտներ կառաջանան։ Ստիպված եք լինելու ժամանակ ծախսել ուրիշների խնդիրները լուծելու համար։ Պետք է հնարամտություն ցուցաբերեք, հակառակ դեպքում չի հաջողվի արդյունքի հասնել։ Փորձված մեթոդները անարդյունավետ կլինեն։ Աշխատեք խուսափել գերհոգնածությունից։ Այսօր ձեր օրգանիզմը խոցելի կլինի, հնարավոր է հիվանդանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հավանական են անակնկալներն ու անսպասելի իրադարձությունները։ Դրանք մեծ մասամբ հաճելի կլինեն, բայց կվշտանաք, քանի որ ստիպված եք լինելու փոխել պլաններն ու ինչ-որ բաներ հետաձգել։ Նոր գաղափարներ կունենաք, բայց դեռ վստահ չեք լինի, որ այդ գաղափարները լավն են ու չեք շտապի կյանքի կոչել դրանք։ Եվ իզուր։ Արագ գործելով՝ կկարողանայիք հաջողության հասնել։


Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում վիճել էիք։ Երբեմն դրա համար բավական է խոստովանել սեփական սխալներն ու ասել, որ զղջում եք դրանց համար։ Նույնիսկ մի փոքր քայլը դեպի ձեզ համար թանկ մարդը կարող է դրական փոփոխությունների սկիզբ դառնալ։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հաստատակամ կլինեք ու ունակ կլինեք հասնել ձեր ուզածին նույնիսկ այնտեղ, որտեղ դա մյուսներին անհնար է թվում։ Պայմանները միշտ չէ, որ բարենպաստ կլինեն, բայց դա ձեզ չի հուզի։ Կգնաք ձեր ճանապարհով ու կհասնեք դրված նպատակին։ Նշանի որոշ ներկայացուցիչներ կհիշեն հին պլանների մասին ու կկարողանան դրանք կյանքի կոչել։


Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանց մասին որոշումը վերջին պահին կայացնեք։ Ճանապարհին հավանական են ծանոթություններ։ Դրանք սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ կդառնան։ Շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք կուզենաք նախաձեռնող լինել։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրն անսպասելի իրադարձություններով լի կլինի։ Դրանք հնարավոր են և՛ աշխատավայրում, և՛ տանը։ Բայց ոչ մի անակնկալ, ոչ մի անսպասելի իրադարձություն ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից։ Ձեր նպատակասլացության շնորհիվ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում։


Ձեզ հաճախ կօգնեն և՛ ընկերները, և՛ լավ ծանոթները, և՛ պատահական մարդիկ։ Կաշխատեք պարտքի տակ չմնալ։ Օրը հարմար է համախոհների հետ ինչ-որ ընդհանուր նպատակի հասնելու համար միավորվելու համար։ Պարտականությունները բաշխելիս վեճեր չեն լինի։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ձեր առաջ կարևոր խնդիրներ կդնեք ու լրիվ պարզ կդառնա, որ դրանք լավ է ինքնուրույն լուծել։ Այսօր համախոհներ ու օգնականներ գտնելը դժվար կլինի։ Պատրաստ կլինեք աջակցել շրջապատին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն։ Գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ կստանան։ Ճիշտ է, դրա համար պետք է նախաձեռնող լինեք ու անեք առաջին քայլը։


Հնարավոր են անակնկալներ, անսպասելի նվերներ։ Որոշ Կշեռքներ մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենան ու չեն կորցնի իրենց շանսը։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Այսօր լավ է չզբաղվել գործերով, որոնք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում, քանի որ ոգեշնչվածության պակաս կունենաք։ Իսկ ահա այն գործերում, որտեղ կարգապահություն, մանրուքներին ուշադրություն ու կենտրոնացվածություն է պահանջում, սխալներ չեք անի։ Աշխատեք ռիսկի չդիմել գումարի հետ կապված հարցերում։ Հենց այստեղ են հնարավոր սխալներ, որոնք ձեզ վրա թանկ կարժենան։


Դեպի լավը կփոխվեն գործընկերների հետ հարաբերությունները։ Մարդիկ, որոնք առաջ թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են։ Նոր ծանոթները միանգամից կնկատեն ձեր լավագույն գծերը։ Հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Քմահաճություններ մի արեք։ Օրվա սկիզբը բարդ է լինելու, և ցանկացած նպատակի հասնելը ջանքեր է պահանջելու։ Բայց լավ է սպասելու փոխարեն գործել։ Եթե աշխատասեր ու համառ լինեք, կհաղթահարեք բոլոր խոչընդոտները։


Աստիճանաբար կմեծանա դրական միտումների ազդեցությունը, ուրախության առիթներ էլ շատ կլինեն։ Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որին մեծ ուժեր եք տրամադրել։ Երեկոն հաճելի սիրային անակնկալներ է խոստանում։ Որոշ Աղեղնավորներ կուզենան ուրախացնել նրանց, ովքեր թանկ են իրենց համար ու հաջողության կհասնեն այդ գործում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Այսօր սովորականից հաճախ կմտածեք անձնական գործերի մասին, և դա հաճախ կխանգարի կենտրոնանալ աշխատանքի վրա։ Մտքերը հիմնականում հաճելի կլինեն, քանի որ այդ կարևոր ոլորտում հավանական են դրական փոփոխություններ։ Շատ զգայուն կլինեք, կգուշակեք շրջապատի գաղտնի ցանկությունները, ձեզանից անկախ կբացահայտեք նրանց գաղտնիքները։


Մասնագիտական ոլորտում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Նրա հուշումներին հետևելով՝ կհասնեք նպատակին։ Զգույշ եղեք նրանց հետ, ում լավ չեք ճանաչում, հատկապես եթե մարդիկ ինչ-որ բան են առաջարկում կամ իրենց օգնությունն են պարտադրում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Այսօր հակված չեք լինի ռիսկի դիմել ու կաշխատեք զգույշ գործել։ Դա շատ ճիշտ մոտեցում կլինի ու թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ անզգույշ մարդիկ պարտություն կկրեին։


Զգալիորեն կլավանա ֆինանսական վիճակը, հնարավորություն կունենաք լուծել այն խնդիրները, որոնք վերջին շրջանում ձեզ հանգիստ չէին տալիս։ Օգուտ կտա ազդեցիկ անձանց հետ շփումը։ Չի բացառվում՝ նոր հետաքրքրիր գործեր ու պլաններ ունենաք։ Բայց դրանցից գլուխ հանելու համար ձեզ կպակասեն գիտելիքները։ Այնպես որ՝ պատրաստ եղեք արագ նորը սովորել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ինչ էլ որ պատահի, չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունը։ Հենց դա կօգնի հիանալի գլուխ հանել գործերից, մոտեցում գտնել բարդ մարդկանց հանդեպ ու հաղթահարել դժվարությունները։


Երբեմն ստիպված պետք է լինեք հետաձգել սեփական գործերը դժվար իրավիճակում հայտնվածներին օգնելու համար։ Հետո չեք զղջա, որ հենց այդպես եք վարվել։ Օգտակար կլինի հյուրեր ընդունելը, ընկերներին ու հարազատներին այցելելը։ Հանդիպումներն ու հաճելի շփումները կոգևորեն ձեզ, կօգնեն շատ ապրումներ թողնել հետևում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

03.09.2018 1312 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-