Աստղագուշակ․ սեպտեմբերի 28

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը հաջող կդասավորվի, եթե ավելի շատ ուշադրություն հատկացնեք ուրիշներին։ Հետաքրքրվեք շրջապատողների տեսակետներով, աշխատեք նրանցից ավելի շատ ինֆորմացիա հավաքել, վատ մի զգացեք հարցեր տալ։ Ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ մեկը կուզենա իմանալ նաև ձեր գործերի մասին։ Այստեղ լավ է մանրամասներ չպատմեք ու չկիսվեք ձեր հաջողության գաղտնիքով, հակառակ դեպքում՝ դա կօգտագործեն ձեր դեմ։
 

Վտանգ կա, որ ձեզ եսասիրության մեջ կմեղադրեն։ Դա կվնասի ձեր հեղինակությանը, կխանգարի օգտակար կապեր ձեռք բերել։ Դրանից խուսափելու համար մի մերժեք ձեզանից օգնություն խնդրողներին ու հոգ տարեք մյուսների բարեկեցության մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հիանալի կհասկանաք մարդկանց, հաճախ կկռահեք, թե ինչ են ուզում թաքցնել ձեզանից։ Այսօր կարող եք գործնական բանակցություններ վարել ու քննարկել կարևոր հարցերը։ Ազդեցիկ մարդու աջակցությունը ստանալու ու նրա շնորհիվ հին մտահղացումը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք։
 

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին։ Չի բացառվում՝ հարազատները ձեր օգնության կարիքն ունենան։ Հնարավոր է՝ ստիպված լինեք փոխել պլաններն ու կենտրոնանալ կենցաղային խնդիրների լուծման վրա։ Երբեմն դա ծախսեր կպահանջի։ Այստեղ լավ է չխնայել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շատ անհանգիստ օր է։ Հիշեք, որ եթե ուզում եք հաջողության հասնել, պետք է արագ գործեք։ Մտորելու ժամանակ քիչ կունենաք։ Շատ հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները ժամանակին ու ճշգրիտ կլինեն։ Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, հետ կանգնել նախապես կազմած պլանից։ Դա կստիպի անհանգստանալ, բայց չի խանգարի հաջողության հասնել։
 

Չի բացառվում՝ հին ծանոթները աջակցեն ձեր համարձակ նախաձեռնություններին։ Երեկոն նվիրեք հանգստին։ Հրաժարվեք աշխարհիկ միջոցառումների հրավերներից կամ գոնե աշխատեք դրանց մասնակցության դեպքում երկար չմնալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հազիվ թե մեծ հաղթանակներ ու խոշոր դրական փոփոխություններ բերի, բայց ընդհանուր առմամբ հաճելի կանցնի։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես լուծել աշխատանքային խնդիրներն ու առաջ անցնել մրցակիցներից։ Հավանական են հեռվից լավ նորություններ ու առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։
 

Կարող եք ուսում սկսել կամ լրիվ նոր բան փորձել, բայց պետք չէ հույս ունենալ, որ արագ եք հասնելու առաջին հաջողություններին։ Համբերատարության կարիք կլինի։ Օրվա երկրորդ կեսին անսպասելի լուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Աշխատեք առավոտն առավելագույնս արդյունավետ անցկացնել։ Օրվա սկիզբը նրա ամենաբարենպաստ հատվածը կլինի, հետո դրական միտումների ազդեցությունը նվազելու է։ Կարևոր հարցերը պետք է քննարկել մինչև ճաշ, և կարևոր չէ, թե ինչին են դրանք վերաբերվում՝ աշխատանքին, թե անձնական հարաբերություններին։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան զգայուն կդառնաք ուրիշների կարծիքի հանդեպ և այնքան սուր կարձագանքեք քննադատությանը։ Դա հաճախ կխանգարի գործերում։
 

Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Սովորականից արագ կհոգնեք, և դա ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա։ Հրաժարվեք ավելորդություններից։ Դրանք հիմա առավել վնասակար կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ձեզ շատ անհանգիստ ու հագեցած օր է սպասվում։ Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, ստիպված եք լինելու լուծել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները։ Չեն բացառվում ձգձգումներն աշխատավայրում, որոնց պատճառով պլանավորած ինչ-որ բան ստիպված եք լինելու հետաձգել։ Բայց հաջողության հասնելու հավանականությունը մեծ է հատկապես նրանց մոտ, ովքեր չեն վախենում փորձարկումներ անել։
 

Օրը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ առաջ լեզու չէիք գտնում։ Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։ Որոշ Կույսեր անսպասելի սիրային խոստովանություններ կլսեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Արդյունավետ օր է։ Նրա առաջին կեսը հարմար է շփումների համար ու հնարավորություն կտա հաջող անցկացնել գործնական բանակցությունները, համախոհների ու գործընկերների հետ քննարկել կարևոր հարցերը։ Հին տարաձայնությունները կարգավորելու շանս կունենաք։ Որոշ Կշեռքներ համարձակ գաղափարներ կունենան, որոնք շատ շուտով կհաջողվի կյանքի կոչել։
 

Օրվա երկրորդ կեսը թույլ կտա հաջողությունների հասնել ինքնուրույն աշխատանքի մեջ։ Համառ կլինեք ու կկարողանաք հաղթահարել խոչընդոտները։ Դա օգտակար կլինի ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրվա սկիզբը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այս հատվածում գործնական բանակցություններ կամ կարևոր հանդիպումներ են պլանավորել։ Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար է լինելու։ Չեն բացառվում կոնֆլիկտները նրանց հետ, ում հետ առաջ շատ լավ լեզու էիք գտնում։ Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բայց օրվա երկրորդ կեսին էլ լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա։
 

Մի շտապեք, հատկապես եթե խոսքը ինչ-որ նոր բանի մասին է։ Նոր գործ ստանձնելուց առաջ պլան կազմեք ու մանրամասն ամեն ինչ կշռադատեք։ Դա կօգնի խուսափել շտապելուց ու սխալներ անելուց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Այս հատվածում խոստումներ մի տվեք ու ավելորդ բաներ մի խոսեք։ Զգոն եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ։ Նրանք կփորձեն օգտագործել ձեզ ի շահ իրենց հետաքրքրությունների։ Իր մասին կհիշեցնի մեկը, ով շատ անգամներ խնդիրներ է ստեղծել ձեզ համար։ Աշխատեք նման մարդկանց հետ շփումները նվազագույնի հասցնել։
 

Հետագայում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Գործնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար բարենպաստ ժամանակ կգա։ Օգտակար կլինի համախոհների հետ գաղափարներով կիսվելը։ Անպայման աջակցություն կստանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարենպաստ օր է ուսման, աշխատանքի ու ստեղծագործելու համար։ Դժվար չի լինի համախոհներ գտնելը։ Նրանց օգնությունը թույլ կտա արագ լուծել խնդիրները։ Լավ կանցնեն ուղևորությունները։ Ճանապարհին հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք։ Չեն բացառվում դրամական մուտքերը։ Մի շտապեք ծախսել ստացած գումարը։ Այն քիչ ավելի ուշ պետք կգա կարևոր գործի համար։
 

Հավանական են լավ նորություններ։ Դրանք կարող են վերաբերել ինչպես ձեզ անհատապես, այնպես էլ ձեր ամենամտերիմ մարդկանց։ Երեկոն բարենպաստ է բոլորի համար կարևորի մասին զրուցելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Անհանգիստ ու հոգնեցուցիչ օր է, բայց այն վատը չի լինի։ Նախապես կազմած պլանին հետևել չի ստացվի։ Պատրաստ եղեք փորձարկումներ անել ու նորը փորձել։ Եթե հնարամիտ լինեք, կգտնեք ստեղծված իրավիճակից գլուխ հանելու ձևը։ Չեն բացառվում շահավետ գործարքներն ու հաջող գնումները։
 

Հաճախ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։ Պետք չէ կուրորեն հետևել խորհուրդներին, նույնիսկ եթե դրանք ստանում եք մեծ կենսափորձ ունեցող մարդկանցից։ Լավ է վստահել սեփական ինտուիցիային։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար։ Այդ հատվածում ամենատարբեր մարդկանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք։ Չի բացառվում՝ իրենց օգնությունն առաջարկեն նրանք, որոնցից նման բան չէիք սպասում։ Համատեղ գործունեությունը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդառնա։
 

Օրվա երկրորդ կեսը լարված հուզական դաշտով կառանձնանա։ Անհամբեր ու նյարդային կդառնաք, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, ուրիշի խաղի մի մասը կդառնաք։ Այս հատվածում կարևոր հարցեր մի քննարկեք ու ոչ ոքի խնդրանքներով մի դիմեք։ Երկուսն էլ տհաճությունների կհանգեցնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 



27.09.2018 1204 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-