Աստղագուշակ․ սեպտեմբերի 27

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Հաճախ կվիճեք գործընկերների հետ՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչն է ձեր տարաձայնությունների իրական պատճառը։ Ցանկալի չէ զբաղվել մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով։ Այստեղ մեծ է ինչ-որ բան աչքաթող անելու վտանգը։
 

Նույնիսկ եթե ձեզ ժամանակին ցույց տան ձեր սխալները, դրանք ուղղելը հեշտ չի լինի։ Զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ։ Հնարավոր է՝ շեղվեք ուղուց կամ տհաճ իրավիճակում հայտնվեք։ Օրվա երկրորդ կեսին խուսափեք գերհոգնածությունից։ Այդ հատվածում իրենց մասին կհիշեցնեն քրոնիկ հիվանդությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Այսօր լուրջ գործեր մի պլանավորեք։ Փորձեք ավարտին հասցնել սկսածը, բայց այստեղ էլ չեն բացառվում դժվարություններն ու տհաճ անակնկալները։ Չի բացառվում՝ ձեզ շեղեն հին ընկերներից ստացած նորությունները։
 

Վատ գլուխ չեք հանի մանր ընթացիկ հարցերից, ինչպես նաև սովորական, լավ ծանոթ գործերից։ Խուսափեք գերհոգնածությունից։ Հիմա սովորականից արագ կհոգնեք։ Եթե հնարավորություն ունեք օրը նվիրել հանգստին ու հաճելի շփումներին, հենց այդպես էլ վարվեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Չնայած օրվա բերած դժվարություններին՝ կկարողանաք հաջողության հասնել։ Դրա համար պետք է պահպանեք ինքնատիրապետումն ու սեփական սկզբունքներին հավատարմությունը։ Պայմաններն արագ կփոխվեն, անընդհատ նոր իրավիճակներ կառաջանան, բայց դա ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից։
 

Օրվա երկրորդ կեսն առաջինից բարենպաստ կլինի, այնպես որ՝ հենց այդ ժամանակ պլանավորեք ամենակարևոր գործերը։ Հավանական են լավ նորություններ։ Ամենայն հավանականությամբ՝ դրանք կվերաբերեն ամենաթանկ մարդկանց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Կարևոր գործերը մի հետաձգեք։ Օրվա առաջին կեսը դրանց համար ավելի հարմար է, քան երկրորդը։ Աշխատեք հնարավորինս արագ լուծել ֆինանսական հարցերը, քանի որ դա նշանակալիորեն կնվազեցնի կորուստների հավանականությունը։ Չեք շտապի այդ ոլորտում պարտավորություններ ստանձնել և ճիշտ կվարվեք։ Հենց դա թույլ կտա խուսափել ապագայի տհաճություններից։
 

Շրջապատի հետ հարաբերությունները առավոտյան վատ չեն լինի, բայց ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ տարաձայնությունների ու վեճերի առիթներ կստեղծվեն։ Միայն ձեր բնատուր նրբանկատությունը կօգնի խուսափել լուրջ կոնֆլիկտներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը կարևոր իրադարձություններ ու նշանակալի փոփոխություններ կբերի։ Ամենայն հավանականությամբ՝ դրանք կվերաբերեն անձնական կյանքին ու ընտանեկան գործերին։ Աշխատավայրում իրավիճակը կայուն ու կանխատեսելի կլինի, դրանից բացի, հեշտությամբ ազդեցություն կունենաք գործերի ընթացքի վրա։ Կարող եք ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունն ու նրանց օգնությամբ իրագործել հին պլանը։ Հավանական են շահավետ ներդրումներ, գործարքներ ու գնումներ։
 

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները։ Հնարավոր է՝ նկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում։ Որոշ Առյուծներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել ու կփորձեն ուղղել դրանք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Իրատես կլինեք ու պատրանքներ չեք կառուցի։ Դա կօգնի և՛ մասնագիտական, և՛ անձնական բնույթի հարցերը լուծելիս։ Չնայած ունակ կլինեք ելք գտնել ամենատարբեր իրավիճակներից ու հուշել շրջապատին՝ ինչպես գործել, ամեն դեպքում՝ խուսափեք խորհուրդներ տալուց, քանի որ ձեզ ճիշտ չեն հասկանա։ Ցանկալի չէ նաև կիսվել գաղտնիքներով ու ինչ-որ մեկի հետ քննարկել զգացմունքները։ Բացառություն կարելի է անել միայն շատ մտերիմների համար։
 

Այսօր ապագայի պլաններ կառուցեք։ Խոսքը նաև հեռու ապագայի պլանների մասին է։ Կկարողանաք հանգիստ վերլուծել ստեղծված իրավիճակը, հասկանալ, թե ինչ հնարավորություններ է այն բացում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Դրական տրամադրված կլինեք։ Դա կօգնի խնդիրները լուծելիս։ Ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, իսկ դժվարությունների դեպքում շատերը ձեր կողմը կանցնեն։ Հավանական է ստանաք ազդեցիկ անձի աջակցությունը, որին ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։
 

Բայց պետք չէ շտապել։ Ձեր բոլոր արարքները պետք է լավ մտածված լինեն։ Շատ վտանգավոր է պահի ազդեցության տակ խոստումներ տալը։ Շատ կարևոր է ինքնուրույն որոշումներ ընդունել։ Եթե խորհրդի կարիք ունեք, դիմեք մեկին, ով լավ է գլուխ հանում իրավիճակից ու կարող է որպես փորձագետ հանդես գալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Կթվա, թե նրանք նկատում են միայն ձեր թուլությունները, առիթ են փնտրում քննադատելու ու նկատողություններ անելու համար։ Դրան հանգիստ վերաբերվեք։ Լավագույնը, որ կարող եք անել, սեփական գործերի վրա կենտրոնանալն է, որոնք ձեզ համար ավելի կարևոր կլինեն, քան ուրիշների կարծիքը։
 

Նոր գաղափարներ ու ստեղծագործ պլաններ կունենաք։ Շուտով մտածածը կյանքի կոչելու շանս կունենաք։ Վատ օր չէ ուսման ու փորձի փոխանակման համար։ Շփվեք նրանց հետ, ովքեր կարող են կիսվել նոր տեղեկատվությամբ։ Չի բացառվում՝ սկսեք նորովի նայել շատ բաների ու փոխեք ձեր կյանքը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրվա սկիզբը հիանալի է գործերում կարգուկանոն հաստատելու համար։ Ավարտին կհասցնեք այն, ինչում վերջին շրջանում մեծ ուժեր եք ներդրել ու բարոյապես կպատրաստվեք նոր գործերին։ Այսօր նոր նպատակներ կունենաք, որոնց հասնելը հեշտ չի լինի։ Պետք կգա նախկինում ստացած փորձը։
 

Չի բացառվում՝ հին ծանոթների խորհրդի կարիքն ունենաք։ Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում պետք է հույս դնեք սեփական ինտուիցիայի վրա։ Օրվա երկրորդ կեսը անսպասելի ու համարձակ պլանների ժամանակ է։ Շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարելի է կյանքի կոչել դրանք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հիանալի, արդյունավետ օր է, որը հարմար է շատ հարցեր լուծելու համար։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ ինչ-որ կարևոր բան կիմանաք կամ ծանոթություններ կհաստատեք, որոնք շուտով օգտակար կլինեն ձեզ։ Չեն բացառվում այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց մասին վերջին շրջանում շատ էիք մտածում։
 

Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել և արագ ճամփա եք ընկել։ Կուրախանաք նոր տպավորություններից, բաց չեք թողնի ինչ-որ բան իմանալու կամ պիտանի բան սովորելու հնարավորությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը շատ նոր գաղափարներ կբերի, բայց դրանք միշտ չէ, որ գործնական ու լավը կլինեն։ Այնպես որ՝ մտածածը կյանքի կոչելուց առաջ ինչպես հարկն է ուսումնասիրեք իրավիճակն ու խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք։ Լավ է ձեզ վրա լուրջ մասնագիտական պարտավորություններ չվերցնեք, քանի որ դրանք կատարելը սպասվածից դժվար է լինելու։
 

Անձնական կյանքում չեն բացառվում դրական փոփոխությունները, հնարավոր են սիրային անակնկալներ, հաճելի իրադարձություններ, որոնց վաղուց էիք սպասում։ Երեկոն հարմար է ստեղծագործ զբաղմունքների, ինչպես նաև ձեր մշտական օրակարգից դուրս ցանկացած գործի համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը կարող է անհաջող թվալ, բայց միայն այն պատճառով, որ հակված կլինեք ցանկացած խնդրի չափից դուրս մեծ նշանակություն տալ։ Իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէ ու անպայման ինքներդ էլ դա կխոստովանեք, եթե իրավիճակին ավելի լավատեսորեն նայեք։
 

Կարող եք փորձարկումներ անել, ստանձնել այն, ինչ առաջ չէիք համարձակվում։ Չեն բացառվում գրավիչ առաջարկներն ու հրավերները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։ Հավանական են հաճելի հանդիպումներ, կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները։ Նախկինում ձեզ համար թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:





Загрузка...


 



26.09.2018 1764 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-