Աստղագուշակ․ սեպտեմբերի 25

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով ու խուճապի կմատնվեք, եթե ինչ-որ բան ձեր նախատեսածի նման չընթանա։ Ստիպված եք լինելու փոխել նախկինում ընդունած որոշումները։ Դա կստիպի հուզվել, կվախենաք սխալվելուց ու ինչ-որ բան աչքաթող անելուց։ Որոշ Խոյեր կսկսեն կասկածել նախկին պլանների իրագործման համար ուժեր ծախսելու անհրաժեշտության վրա ու կանցնեն նոր նպատակների փնտրտուքին։


Երբեմն դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ դա անել նախկինում հաջողվում էր։ Նրանց կզարմացնի, որ այսօր սովորականի նման հաստատակամ չեք ու նահանջում եք խոչընդոտների առաջ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի ու շատ լավ բաներ կբերի։ Այդ ժամանակը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների ու այն մարդկանց հետ հանդիպումների համար, ովքեր հոգեհարազատ են ձեզ և որոնց համակրում եք։ Կհաջողվի պայմանավորվել ընդհանուր գործերի շուրջ։ Կարող եք երկարատև պլաններ կառուցել։ Ամենայն հավանականությամբ դրանք կհաջողվի մոտ ժամանակներս կյանքի կոչել։


Ամեն ժամ գործեր ավելի ու ավելի շատ կլինեն, իսկ դրանցից գլուխ հանելն ավելի կբարդանա։ Մտածեք՝ հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան հետաձգել, քանի որ ծանրաբեռնվածությունը հիմա ցանկալի չէ; Երեկոյան լավ է ուղևորությունների չմեկնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շրջապատի հետ շատ կվիճեք, բայց ինչ-որ կերպ կկարողանաք պայմանավորվել։ Իսկ ահա ինքներդ ձեզ հետ համաձայնության հասնելը համարյա անհնարին կլինի։ Ձեզ շատ հակասական ցանկություններ կտիրեն։ Ձեզ կարող են օգնել կարգապահությունն ու կամքի ուժը, բայց այսօր ավելի շատ կմտածեք պահի հաճույքների, քան օգուտի մասին։ Դրա համար էլ օրը հաճելի կանցնի, բայց արդյունավետ չի լինի։


Հավանական են նշանակալի ծախսեր։ Հիմա քիչ կմտածեք նրա մասին, թե ինչի վրա արժե ծախսել գումարը և ինչի վրա կարելի է խնայել։ Դրանով կարելի է բացատրել ձեր մեծ ու անհիմն ծախսերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Առավոտյան կարևոր որոշումներ մի ընդունեք։ Հարմար ժամանակ է ինֆորմացիա հավաքելու, փաստերն ուսումնասիրելու ու համադրելու համար։ Առաջինը կիմանաք այն, ինչ ոչ ոքի հայտնի չէ ու կօգտվեք դրանից հին մրցակիցներին հաղթելու համար։ Վերջին դերը չի խաղա ձեր հնարամտությունը։


Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու նոր հնարավորություններ է խոստանում։ Այն շատ հարմար է սիրային ժամադրությունների, ընկերների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար։ Ձեզ կուրախացնեն հաճելի նորություններով։ Ինքներդ էլ պատմելու շատ բան կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը նվիրեք ինքնուրույն աշխատանքին։ Այն ավելի արդյունավետ կլինի, քան համատեղ նախագծերին մասնակցությունը։ Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, նույնիսկ եթե անկեղծորեն ուզենաք անել դա։ Անհասկացողության պատճառով լարված կլինեն հին համախոհների ու նույնիսկ մոտ ընկերների հետ հարաբերությունները։ Ցանկալի չէ խնդրանքներով ինչ-որ մեկին դիմելը կամ ազդեցիկ անձանցից ինչ-որ ծառայություններ խնդրելը։


Ընտանեկան տարաձայնություններից, հարազատների հետ կոնֆլիկտներից խուսափելը բարդ, բայց հնարավոր կլինի։ Հետաձգեք երկարատև պլանների քննարկումը, կենտրոնացեք ընթացիկ հարցերի լուծման վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հանգիստ ու բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է հին գաղափարներին ու պլաններին վերադառնալու համար։ Կկարողանաք գլուխ հանել բարդ իրավիճակներից, պարզել այն, ինչն առաջ չէիք հասկանում, պատասխաններ ստանալ ձեզ ու մտերիմներին հետաքրքրող հարցերին։ Ժամանակին ձեզ համար թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։


Օրը հարմար է նոր բան սովորելու կամ հին գիտելիքները թարմացնելու համար։ Երկուսն էլ օգտակար կլինեն։ Երեկոյան խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Այն վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հարմար օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար։ Ձեզ կհաջողվի թեթև, հաճելի մթնոլորտ ստեղծել, գրավել զրուցակիցներին ու արագ շահել նրանց համակրանքը։ Մարդիկ, ովքեր առաջ վերապահումներ ունեին ձեր հանդեպ, կասկածում էին ձեր գաղափարներին, կփոխեն իրենց կարծիքը։ Չեն բացառվում շահավետ գնումներն ու ներդրումները։ Ֆինանսական հարցերը լուծելիս կօգնի ինտուիցիան։


Վերադարձեք հին պլաններին։ Հիմա դուք, ամենայն հավանականությամբ, կկարողանաք կյանքի կոչել դրանք։ Իրադարձությունների ընթացքը կօգնի կյանքի կոչել համարյա անհույս թվացող գաղափարը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ձեզ բարենպաստ ու շատ արդյունավետ օր է սպասվում։ Կհաջողվի արագ գլուխ հանել հին գործերից, իսկ նորերն այնքան էլ բարդ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան։ Հնարավորություն կունենաք օգտակար գործնական կապեր ձեռք բերել ու վերականգնել հին գործընկերների հետ շփումները, ազդեցիկ համախոհներ գտնել։


Այսօր ձեզ պետք կգա նախկինում սովորածը։ Շրջապատի վրա ձեր հաջողությունները ուժեղ տպավորություն կթողնեն։ Հավանական են նոր ծանոթություններ։ Դրանցից կարող են սկսվել և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերություններ։ Երկու դեպքում էլ գոհ կլինեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Բարենպաստ օր է մասնագիտական տեսանկյունից։ Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր մասնակցում են համատեղ նախագծերին կամ համախոհներ են փնտրում։ Օգտակար կլինի այնպիսի միջոցառումներին մասնակցությունը, որտեղ կարելի է ինչ-որ նոր բան իմանալ, կիսվել փորձով նրանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները։


Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք։ Անձնական գործերում կարող եք վստահել ինտուիցիային։ Այն ձեզ հուսախաբ չի անի։ Պատրանքներից հեշտությամբ ու անցավ ազատվելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Կարող եք հիանալի արդյունքների հասնել, բայց դրա համար համախոհների ու օգնականների կարիք կունենաք։ Արագ կգտնեք նրանց, կարող եք չկասկածել։ Ձեր կողմը կանցնեն նույնիսկ հին մրցակիցները։ Նրանք կհասկանան, որ ձեզ հետ համագործակցելն ավելի շահեկան է, քան ձեր դեմ պայքարելը։ Հնարավոր են հաջող գործարքներ ու հետաքրքիր գործնական առաջարկներ։


Հեշտությամբ ճիշտ որոշումներ կընդունեք, կհասկանաք, թե ինչ եք ուզում ստանալ ու ինչ է պետք անել դրա համար։ Դա զգալիորեն կհեշտացնի մտերիմների հետ շփումները։ Փոխադարձ վիրավորանքների ու մեղադրանքների առիթներ չեն լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն շատ հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ է խոստանում։ Անսովոր մարդկանց հանդիպելու հնարավորություն կունենաք։ Նրանց հետ շփումները կօգնեն շատ բաների նորովի նայել։ Հազիվ թե անհապաղ ինչ-որ բան փոխեք ձեր կյանքում, բայց դրա մասին մտքեր կունենաք։


Ընթացիկ գործերից վատ գլուխ չեք հանի, իսկ ահա անսովոր ու մասշտաբային նախագծեր չեք ստանձնի ու ճիշտ կվարվեք։ Մի քիչ սպասեք ու ինչպես հարկն է նախապատրաստվեք դրանց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Անհանգիստ օր է։ Պետք է խնդիրներ լուծեք, ընդ որում՝ հիմնականում ուրիշների խնդիրները։ Կթվա, թե առանց ձեր օգնության շրջապատողները ոչ մի գործ մինչև վերջ չեն կարող հասցնել։ Ձեզ համար հաճելի կլինի այն մարդկանց վստահությունը, ովքեր դիմում են ձեզ խորհուրդների խնդրանքով, բայց երբեմն ձեզ մոտ ցանկություն կառաջանա կենտրոնանալ սեփական հետաքրքրությունների վրա։


Ցանկալի չէ շտապել ու շեղվել, հատկապես եթե զբաղված եք փաստաթղթեր կազմելով ու հաշվետվություններ կազմելով։ Մեծ է փոքրիկ սխալների հավանականությունը։ Կարևոր է ժամանակին նկատել դրանք ու ուղղել, որպեսզի հետո դրանք վերափոխելու կարիք չլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

24.09.2018 1743 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-