Աստղագուշակ․ սեպտեմբերի 22

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրվա նշանակալի մասը ստիպված եք լինելու նվիրել ընտանեկան գործերին։ Անսպասելի կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնք պետք է արագ լուծեք։ Չի բացառվում՝ դրա համար ստիպված լինեք հետաձգել պլանավորված ուղևորություններն ու հանդիպումները։ Բայց բոլոր դեպքերում ամեն ինչ կհասցնեք, քանի որ ժամանակը զուր չեք վատնի։ Կարող եք շրջել խանութներով։ Ինչ-որ օգտակար բան գնելու շանս կլինի։


Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների ու ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար։ Բոլորին հետաքրքրող գործ կգտնեք ու միասին հիանալի ժամանակ կանցկացնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը բարենպաստ է ուսման, ստեղծագործելու, մտավոր աշխատանքի համար։ Ձեզ մոտ շատ լավ կստացվի տեղեկատվություն հավաքելն ու վերլուծելը, ինչպես նաև ճիշտ եզրակացություններ անելը։ Օգտակար կլինի սեմինարներին ու այնպիսի միջոցառումներին մասնակցությունը, որտեղ կարող եք հանդիպել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց։


Հավանական են օգտակար ծանոթություններ։ Չի բացառվում, որ դրանք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնեն, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։ Շրջապատին դուր գալը դժվար չի լինի։ Բավական է միայն ձեզ բնական ու անկաշկանդ պահեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ ու անակնկալներ։ Հնարավոր է հաջողություն այն գործերում, որոնք մինչև վերջերս անհույս էիք համարում։ Ձեզ հաճախ կօգնեն շրջապատողները, ընդ որում՝ ոչ միայն ընկերներն ու մտերիմները, այլ նաև նրանք, որոնց հետ քիչ անծանոթ եք։


Չի բացառվում՝ ուզենաք վերամշակել ապագայի պլանները, վերանայել առաջնահերթությունները։ Որոշումներ ընդունելիս լսեք ինտուիցիայի ձայնին։ Նրա հուշումներն այսօր ավելի օգտակար կլինեն, քան ուրիշների խորհուրդները։ Տանը հնարավոր են ոչ մեծ խնդիրներ, որոնց լուծումը չպլանավորված ծախսեր է պահանջում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Եթե այսօր կարևոր գործեր եք պլանավորել, դրանցով ինքնուրույն զբաղվեք։ Առաջին հերթին՝ ձեզանից լավ դրանցից ոչ ոք գլուխ չի հանի։ Եվ երկրորդ՝ եթե ինչ-որ մեկին դիմեք աջակցության խնդրանքով, ստիպված եք լինելու շատ ժամանակ ծախսել բացատրությունների ու վեճերի վրա։


Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ։ Որոշ կենցաղային խնդիրներ վեճերի առիթ կդառնան։ Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը շատ անսպասելի, զարմանալի ու տարօրինակ իրադարձություններ կբերի։ Չեն բացառվում կյանքում հաջողությունները։ Դրանք կարող են աննշան բանից սկսվել, բայց նոր ուղղությամբ առաջին քայլն անելուց հետո էլ չեք ուզենա կանգ առնել։


Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը։ Համարձակ, ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք իրագործել կօգնեն և՛ մտերիմները, և՛ այն մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել։ Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրվա սկզբին հավանական են անսպասելի հաճելի անակնկալներ ու նվերներ։ Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք։ Կհանդիպեք հին ընկերների ու լավ ծանոթների հետ։ Փորձված համախոհների հետ միավորվելով՝ գլուխ կհանեք կարևոր գործից։


Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունն այդքան էլ նշանակալի չի լինի։ Օրվա երկրորդ կեսը հանգիստ, բայց այդքան էլ արդյունավետ չի անցնի։ Այդ ժամանակը հարմար է սկսածն ավարտին հասցնելու, գործերում կարգուկանոն հաստատելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը հետաքրքիր կանցնի։ Հավանական են անսպասելի պատահարներ, զարմանալի զուգադիպություններ, հաճելի անակնկալներ։ Դեպի լավը կփոխվեն հարազատների ու մյուս մտերիմների հետ հարաբերությունները։ Օրը հարմար է ընդհանուր նպատակներին հասնելու նպատակով ջանքեր միավորելու համար։ Վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում։


Չեն բացառվում չպլանավորված ուղևորությունները։ Հետաքրքիր վայրերում լինելու ու այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, որոնց մասին շատ բաներ եք լսել։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ձեզ հաջող ու արդյունավետ օր է սպասվում։ Շատ բան լավ կստացվի, հաճախ կհաջողվի հասնել դրված նպատակներին՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու։ Հետաքրքիր գործով, հեռանկարային ստեղծագործական նախագծով զբաղվելու հնարավորություն կլինի։


Օրը հարմար է լրիվ նոր բանով զբաղվելու համար։ Արագ կսովորեք, ճիշտ որոշումներ կընդունեք, չեք վախենա բարդ խնդիրներից։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ուրիշների հետ, ընդ որում՝ նաև նրանց, որոնց հետ առաջ դժվարությամբ էիք շփվում; Հնարավոր է հաշտվեք լուրջ վեճից հետո։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հեշտ օր չի սպասվում։ Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կստիպեն ձեզ հրաժարվել մտածածից։ Համառ կլինեք ու հենց ձեր համառության շնորհիվ կհասնեք դրված նպատակներին։


Հին ծանոթներն օգնություն կառաջարկեն, բայց դուք կնախընտրեք չօգտվել դրանից և ճիշտ կվարվեք։ Ցանկացած համագործակցություն այսօր այնքան արդյունավետ ու հաճելի չի լինի, որքան կուզենայիք։ Փոխարենը ինքնուրույն գործելով՝ կկարողանաք ավելի մեծ հաջողությունների հասնել, քան սպասում էիք։ Կարևոր է հավատալ սեփական ուժերին։ Ցանկացած կասկած հետընթացի պատճառ կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ձեզ հակասական ու անհանգիստ օր է սպասվում։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա, ստիպված եք լինելու բախվել անսպասելի դժվարությունների։ Բայց գլուխ կհանեք իրավիճակից, կգտնեք դրված նպատակներին հասնելու ձևը։ Երբեմն ամենաարդյունավետը կլինեն համարձակ նոր մեթոդները։ Սկզբում շրջապատողներին կվախեցնեն ձեր գաղափարները, բայց հետո նրանք կհասկանան, որ դրանք լավն են։


Հնարավոր են չպլանավորված ծախսեր։ Չի բացառվում՝ դրանք կապված լինեն կենցաղային խնդիրների լուծման հետ։ Սակայն այդ ծախսերը լրջորեն չեն վնասի ձեր բյուջեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Այնքան էլ արդյունավետ օր չէ, բայց այն հանգիստ ու հաճելի կանցնի։ Օրվա համար կարևոր գործեր մի պլանավորեք։ Դրանց մեջ դժվարություններ կարող են ծագել, չեն բացառվում ձգձգումները։ Չի բացառվում՝ ձեզ հիասթափեցնեն մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել։ Լուրջ խնդիրներ չեն ծագի, բայց շատ Ջրհոսներ ապրումներ են ունենալու։


Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի։ Պետք չէ փորձության ենթարկել օրգանիզմը։ Գոնե ժամանակավորապես հրաժարվեք վատ սովորույթներից։ Այսօր դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա չափազանց վնասակար կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Տարաձայնություններից խուսափելը բարդ կլինի։ Այսօր հակված չեք լինի զիջումների գնալ նույնիսկ մանրուքների հարցում, հաճախ կվիճեք մարդկանց հետ, ընդհանուր լեզու չեք գտնի նույնիսկ նրանց հետ, ում հետ շփումներն առաջ հեշտությամբ էին տրվում։ Շրջապատողներից մեծ ակնկալիքներ մի ունեցեք, կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեր ձեռքերում է։


Օրը շատ հարմար է ուսման, աշխարհայացքը ընդլայնելու, ինչպես նաև ձեր տաղանդների զարգացմանը նպաստող զբաղմունքների համար։ Շատ լավ գաղափարներ կունենաք։ Ձեզ չի հաջողվի միանգամից կյանքի կոչել դրանք, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք ձեր մտահղացումներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...

 

21.09.2018 1243 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-