ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ձեզ բարդ օր է սպասվում։ Պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին մի տրվեք։ Միայն ձեզանից է կախված՝ արդյոք կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, պահպանել լավ հարաբերությունները շրջապատի հետ։ Երբեմն ձեր գործերին կխառնվեն մարդիկ, ովքեր առաջ չէին հետաքրքրվում դրանցով։ Նկատի առեք, որ նրանք ամենալավ մտադրություններով չեն առաջնորդվի։


Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը։ Դրա շնորհիվ կպահպանեք լավատեսությունն ու մյուսներին էլ թույլ չեք տա տխրել։ Ֆինանսական պատկերը բարենպաստ չէ։ Այսօր լավ է խոշոր գնումներ չանել, հատկապես՝ ապառիկ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա։ Հավանական են ձգձգումներ գործերում։ Ինչ-որ պլանավորված հանդիպումներ ստիպված եք լինելու տեղափոխել։ Դա կխանգարի ճիշտ ժամանակին լուծել ձեզ համար կարևոր խնդիրները։ Հաճախ կշեղեն շրջապատողները։ Նույնիսկ այն մարդիկ, որոնց լավ գիտեք, կզարմացնեն իրենց արարքներով ու խոսքերով։ Որոշ Ցուլեր կհիասթափվեն նրանցից, որոնց առաջ համակրում էին։


Չնայած ամեն ինչին՝ վստահ կլինեք, որ հաղթանակ կտանեք։ Եվ ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի։ Մի հանձնվեք։ Ընդհանուր գործի հաջողությամբ հետաքրքրված մարդիկ շուտով օգնության կհասնեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրվա սկզբին բուռն բանավեճեր ու թեժ կռիվներ կլինեն։ Դրանք հաճախ կառաջանան դատարկ բաների պատճառով։ Կարևոր հարցերին վերաբերող գործերում զիջող կլինեք ու հեշտությամբ փոխհամաձայնության կհասնեք։ Մի վշտացեք փոքրիկ խնդիրների ու թյուրիմացությունների պատճառով։


Եթե լավատես լինեք, օրվա երկրորդ կեսին մեծ հաջողությունների կհասնեք։ Բարենպաստ ժամանակ է ցանկացած բնագավառում նոր նախաձեռնությունների համար։ Գլխավորը, որ պահանջվում է ձեզանից, ինքներդ ձեզ հավատալն է, քանի որ սկզբում հազիվ թե ինչ-որ մեկն աջակցի ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրվա սկիզբը լարված կանցնի։ Այդ ժամանակահատվածի համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։ Բանն այն չէ, որ անհաջողության հավանականությունը մեծ է։ Դա այդպես չէ։ Պարզապես սովորականից արագ կհոգնեք, կսկսեք նյարդայնանալ ու փոքրիկ, բայց տհաճ սխալներ կանեք։ Մի քիչ սպասեք, և իրավիճակը կփոխվի, ու ավելի բարենպաստ շրջան կգա։ Դրանից բացի, անհրաժեշտության դեպքում օգնություն կստանաք։


Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար։ Նրանց աջակցության ու հոգատարության շնորհիվ ձեզ ավելի հանգիստ կզգաք, կմոռանաք այն ամենի մասին, ինչը առաջ փչացնում էր ձեր տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրն օգտագործեք հանգստի համար։ Կարող եք զբաղվել արագ լուծում չպահանջող փոքրիկ գործերով։ Հենց շտապեք, կսկսեք հուզվել, և դա համարյա միշտ սխալների կհանգեցնի։ Ինչ-որ նոր բան ստանձնելուց առաջ ստացեք հուսալի համախոհների աջակցությունը։ Այսօր այն ձեզ շատ պետք կգա։


Լսեք ավագ հարազատների խորհուրդները։ Նրանց հուշումները միանգամից ձեր սրտով չեն լինի, իսկ որոշ նկատողություններ նույնիսկ վիրավորական կթվան, բայց հետո կհասկանաք, որ դրանց մեջ բանական հատիկ կա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հանգիստ օր է։ Այն շատ հարմար է սկսած գործերն ավարտին հասցնելու և վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար։ Գրավիչ գործնական առաջարկներ կստանաք։ Բավական ժամանակ կունենաք մտորելու համար՝ ընդունեք դրանք, թե ոչ։ Մի շտապեք անձնական խնդիրները լուծելիս։


Օրը հարմար չէ կյանքում ինչ-որ բան կտրուկ փոխելու համար։ Փոխարենը օգտակար կլինի իրադարձություններին հետևելն ու լսելը, թե ինչ են ասում մյուսները։ Պատահաբար շատ օգտակար տեղեկատվություն կստանաք։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարենպաստ օր է գործնական բանակցությունների, երկարատև համագործակցություն սկսելուն, աշխատանքը փոխելուն ու կարիերայի զարգացմանը վերաբերող հարցերը քննարկելու համար։ Մոտ ապագայի նպատակների ու պլանների հարցում որոշակիություն մտցնելու հնարավորություն կունենաք։ Կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչ է պետք անել դրա համար։


Հնարավոր են հաճելի ծանոթություններ։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։ Դուք միշտ էլ լավ եք գլուխ հանում մարդկանցից, իսկ այսօր միանգամից կհասկանաք, թե ով ինչի է ունակ։ Այնպես որ՝ ամբողջությամբ հույս դրեք ինտուիցիայի վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Լարված կլինեն շրջապատի հետ հարաբերությունները։ Տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց բաց կոնֆլիկտներ էլ թույլ չեք տա։ Աշխատեք մեծ ուշադրություն չդարձնել փոքրիկ թյուրիմացություններին, չվշտանալ դրանց պատճառով։


Օրվա երկրորդ կեսը թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակներին; Բայց դրա համար համառության ու հաստատակամության կարիք կլինի։ Չի բացառվում՝ հին ընկերների օգնության կարիքն ունենաք։ Ընդհանուր գործեր պլանավորելուց առաջ ուշադիր լսեք ձեր համախոհների կարծիքը։ Դա կօգնի խուսափել ապագայի տարաձայնություններից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը լարված կանցնի և ապրումների ու հուզումների առիթներ կբերի։ Շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ կտրվեք պրովոկացիաներին ու կանեք այն, ինչի մասին հետո ստիպված եք լինելու զղջալ։ Բայց եթե ուշադրություն չդարձնեք փոքրիկ տհաճություններին, կնկատեք ձեր առջև բացված նոր հնարավորությունները։


Համառությունը կօգնի լուծել կարևոր մասնագիտական խնդիրները։ Հենց դրա շնորհիվ կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, մրցակիցներին թողնել հետևում։ Օրվա երկրորդ կեսին ինչ-որ օգտակար բան իմանալու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարդ օր է։ Ինչով էլ որ զբաղվեք, զգույշ եղեք ու մի շտապեք։ Մեծ է հաշվարկների մեջ սխալվելու հավանականությունը։ Շտապելով ընդունված որոշումները անհաջող կլինեն ու լուրջ կորուստներով կավարտվեն։ Երբեմն կթվա, որ անելանելի վիճակում եք հայտնվել։ Սովորաբար նման պահերին պահպանում եք ինքնավստահությունը, բայց այսօր ռիսկի եք դիմում իրար խառնվել ու հուսահատվել։


Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, խոսել այն ամենի մասին, ինչ անհանգստացնում է ձեզ։ Բարոյական աջակցություն ու իրական օգնություն կստանաք։ Երկուսն էլ ավելորդ չեն լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարենպաստ օր է։ Ոգևորությամբ լի կլինեք, պատրաստ կլինեք ստանձնել բարդ գործերն ու արագ դրանք ավարտին հասցնել։ Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, նորություններ, որոնք կփոխեն ձեր պլանները։ Որոշ Ջրհոսների առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն։ Վճռական եղեք ու բաց մի թողեք ձեր շանսը։ Օրը հարմար է խոշոր գնումների համար։


Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները։ Կարող եք ամրապնդել ընտանեկան կապերը, վերջ տալ անհասկացողությանը։ Հին ընկերները ուրախ կլինեն հանդիպել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հին պլաններից պետք է հրաժարվեք։ Ձեզ այդ ամենը չի վշտացնի, քանի որ նորերն էլ վատը չեն լինի։ Հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ գործնական առաջարկներ; Եթե ընդունեք դրանք, ապա մոտ ժամանակներս շատ բան կսովորեք ու կաշխատեք, բայց եկամուտներն էլ կաճեն։


Պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին։ Մտերիմները ձեր հոգատարության կարիքը կունենան։ Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին։ Այդ ժամանակ կգտնեք ցանկացած խնդիր լուծելու ձևը։ Կարող եք ոչ մեծ գնումներ անել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

19.09.2018 1193 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-