ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Դժվարությունները հաղթահարելու համար հաստատակամության կարիք կլինի։ Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց ի վերջո կհասնեք նրան, ինչին ձգտում էիք։ Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ շատ բան կսովորեցնեն, կկիսվեն օգտակար փորձով։


Վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում դրամական մուտքերը, հաջող գնումներն ու գործարքները։ Այսօր օգտակար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտորելը։ Ձեր ու մյուսների արարքները վերլուծելուց հետո կհասկանաք, թե ինչպես պետք է վարվեք ապագայում ու այլևս սխալներ չեք անի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

 

Այս հանգիստ օրը հազիվ թե նշանավորվի կարևոր իրադարձություններով։ Այն հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար։ Կարող եք ոչ մեծ ուղևորությունների մեկնել, զբաղվել հետաքրքիր ու չհոգնեցնող գործերով։ Որոշ Ցուլեր կհիշեն իրենց հին նախասիրությունների մասին և շատ ուրախ կլինեն վերադառնալ դրանց։


Լավ կանցնեն հին ընկերների հետ հանդիպումները։ Բազմամարդ միջոցառումների այցելելը ցանկալի չէ, բայց կարող եք հյուրեր ընդունել։ Հավանական են անսպասելի այցեր։ Օրինակ՝ ձեզ կարող է այցելել ինչ-որ տհաճ մեկը, որը, սակայն, լավ նորություններ կբերի։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

 

Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց առաջ ընդհանրապես չէիք հասկանում։ Չի բացառվում՝ ուզենաք փոխել պլանները։ Վարվեք այնպես, ինչպես կհուշի ինտուիցիան։ Այսօր այն շատ ուժեղ կլինի։


Ինչ-որ օգտակար բան սովորելու ու նոր գործում ուժերը փորձելու հնարավորություն կունենաք։ Օրը հարմար է սեմինարների ու դասախոսությունների համար։ Հավանական է անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկ ստանաք։ Եթե մտադիր եք ընդունել այն, շտապեք առանց երկար մտածելու պատասխան տալ, հակառակ դեպքում ինչ-որ մեկը կարող է առաջ անցնել ձեզանից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

 

Օրվա սկիզբը կարող է լարված լինել։ Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը, լարված կլինեն հարաբերությունները նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ։ Ձեզ չի հաջողվի ճիշտ հասկանալ ուրիշների տեսակետը, կողքից կարող է թվալ, որ հոգ եք տանում միայն սեփական հետաքրքրությունների մասին։ Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի։ Այն հարմար է կարևոր հարցերը լուծելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ անկեղծ զրույցների համար։


Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ։ Սպոնտան գնումները հաջող չեն լինի։ Խուսափեք նաև խոշոր գնումներից։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

 

Օրն ավելի հարմար է հանգստի, քան օգտակար ու կարևոր գործերի համար։ Հակված կլինեք չարդարացված ռիսկի գնալ, խաղասեղանին շատ բան կդնեք, քիչ կհետաքրքրվեք ձեր արարքների ու գործողությունների հետևանքների մասին։


Զգուշություն է պետք ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերում։ Նման հարցերի շուրջ պետք չէ զրուցել մտերիմների հետ, քանի որ զրույցը կարող է վեճով ավարտվել։ Խոշոր գնումներից լավ է խուսափել, եթե դրանք նախապես չեք պլանավորել։ Բիզնես-նախագծերում գումար ներդնելը նույնպես ողջունելի չէ։
 

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

 

Հանգստությունն ու ինքնատիրապետումը շատ կարևոր կլինեն։ Հույզերի ազդեցության տակ սխալներ կանեք, որոնց համար հետո կզղջաք։ Կարևոր հարցերում պետք չէ շտապել, առանց երկար մտածելու որոշումներ մի ընդունեք ու մի կապվեք պարտավորություններով։ Պետք չէ նաև փաստաթղթեր ստորագրել, հատկապես եթե դրանք ֆինանսներին ու ունեցվածքին են վերաբերում։


Ավելի շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի անդամների հետ։ Դա երկուստեք օգտակար կլինի։ Օրվա երկրորդ կեսին համատեղ հանգիստ, զբոսանքներ կամ ուղևորություններ պլանավորեք։ Այդ ամենը շատ օգտակար կլինի։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

 

Բարենպաստ օր է շփումների, համախոհներ ու օգնականներ փնտրելու համար։ Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը, նոր ծանոթներին դուր գալը դժվար չի լինի։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Այն շատ դրական հույզեր կպարգևի։ Հավանական են հետաքրքիր ուղևորություններ։


Նույնիսկ եթե ստիպված լինեք արագ ճամփա գնալ, ոչինչ չեք մոռանա։ Օրը հարմար է ոչ մեծ գնումների համար։ Շատ Կշեռքներ շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենան։ Հնարավոր են չպլանավորված դրամական մուտքեր։ Մի շտապեք ծախսել ստացածը։ Հիմա պետք է ավելի խնայող լինեք։ Ավելի ուշ այդ գումարը պետք է գալու կարևոր բանի համար։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

 

Գործեր սպասվածից շատ կլինեն, և օրը կարող է շատ հոգնեցնող լինել։ Նոր պլաններ առաջ կգան։ Կուզենաք անհապաղ կյանքի կոչել դրանք, բայց մտածածը կյանքի կոչելու բարենպաստ պահը հետո է գալու։


Օրը հարմար է հին կապերը վերականգնելու, ձեր մասին հին ծանոթներին հիշեցնելու համար։ Հին սխալներն ուղղելու շանս կունենաք ու կօգտվեք այդ շանսից։ Շատ Կարիճներ այսօր կսովորեն սեփական սխալների վրա։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

 

Թեթև ու հաճելի օր է։ Այն դրական հույզերով լի կլինի։ Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար։ Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել։ Ձեր հետ ոչ ոք չի ձանձրանա։ Հավանական են հանդիպումներ անսովոր ու հետաքրքիր մարդկանց հետ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք օգտակար կլինեն։


Լավ տպավորություն թողնելը, ձեզ համար համակրելի մարդկանց գրավելը դժվար չի լինի։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Այդ հարաբերությունները լուրջ դեր չեն խաղա ձեր կյանքում, բայց անսովոր կլինեն ու երկար ժամանակ կհիշվեն։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

 

Կարևոր գործերում հույս դրեք միայն սեփական ուժերի վրա։ Հազիվ թե ինչ-որ մեկն այսօր օգնի ձեզ, իսկ ուրիշների խորհուրդները անօգուտ կլինեն։ Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, երբեմն կզգաք, որ մանրուքների պատճառով նկատողություններ են անում ձեզ։


Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը։ Տեղին արված կատակը կհարթի սուր անկյունները։ Պետք չէ կիսվել գաղտնիքներով, անկեղծանալ անծանոթ մարդկանց առաջ։ Բամբասանքների զոհ դառնալու վտանգ կա։ Աշխատեք դրա համար առիթներ չտալ։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

 

Բարենպաստ օր է։ Ձեզ մոտ շատ բան հիանալի կստացվի։ Անսովոր, ինքնատիպ գաղափարներ կունենաք։ Կկարողանաք կյանքի կոչել դրանք մտերիմ ընկերների ու հին ծանոթների աջակցությամբ։ Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել ու արագ ճամփա եք ընկել։


Չեն բացառվում անսպասելի հաճելի հանդիպումները, որոնք ձեզ շատ կուրախացնեն։ Այսօր կարող եք ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց առաջ չէիք հասկանում։ Կպարզվի, որ նրանց նպատակները, արժեքներն ու կյանքի նկատմամբ հայացքներն այնքան էլ չեն տարբերվում ձերինից։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

 

Ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։ Օրը շատ հարմար է հանգստի համար, իսկ ահա նույնիսկ ընթացիկ գործերից գլուխ հանելը հեշտ չի լինի։ Հակված կլինեք շեղվել, աչքաթող անել մանրուքները։ Եթե պատրաստվում եք ճամփա գնալ, համոզվեք, որ ձեզ հետ վերցրել եք ամեն անհրաժեշտը։ Աշխատեք չուշանալ հանդիպումներից։ Ձեր անճշտապահությունն այսօր վատ տպավորություն կթողնի։


Որոշ Ձկներ թեթևամիտ կլինեն ֆինանսական հարցերում։ Հնարավորինս կրճատեք ծախսերը։ Չպլանավորված գնումները հազիվ թե հաջող լինեն։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

01.09.2018 1161 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-