ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի։ Սպասվածից շատ բանի կարող եք հասնել, արագ կլուծեք բարդ հարցերը։ Հարմար ժամանակ է գաղափարներով կիսվելու համար, նույնիսկ եթե վստահ չեք, որ դրանք լավն են։ Գործնական հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն։ Մտածեք՝ արդյոք դա պետք է ձեզ։


Ցանկացած բանակցություն լավ է վարել մինչև ճաշ։ Ավելի ուշ ընդհանուր լեզու գտնելը դժվար է լինելու։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ հին ծանոթների ու վեճեր նորերի հետ։ Հակված չեք լինի լսել ուրիշի կարծիքը, և իզուր։ Այդպես կարող էիք օգտակար բան իմանալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրն անսպասելի իրադարձություններ կբերի, և հաճախ դրանք տհաճ բնույթ կկրեն։ Նոր հոգսեր ու խնդիրներ կառաջանան, ստիպված եք լինելու լուծել այն խնդիրները, որոնց մասին առաջ տեղյակ չէիք։ Հազիվ թե ճիշտ ժամանակին օգնություն ստանաք։ Ամենաբարդ գործերից ստիպված եք լինելու ինքնուրույն գլուխ հանել։


Չնայած բոլոր դժվարություններին՝ հաջողության կհասնեք, եթե կես ճանապարհից հետ չկանգնեք։ Շատ օգտակար կլինի նախկին փորձը։ Եթե սեփական փորձը չունեք, խորհուրդների հարցով դիմեք նրանց, ովքեր ավելի շատ բան գիտեն։ Այսօր ձեզ մոտ լավ կստացվի ուրիշների սխալների վրա սովորելը, դրանցից ճիշտ եզրակացություններ անելը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Նրանք ցավագին կընդունեն ձեր նկատողությունները, ինչ-որ վիրավորական բան կփնտրեն լրիվ անմեղ արտահայտությունների մեջ։ Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը։ Հազիվ թե ձեզ հաջողվի առանց վիճելու մարդկանց հասցնել ձեր տեսակետները։


Փոխարենը կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն աշխատելով։ Շատ էներգիա կունենաք, այն ճիշտ ուղու վրա կդնեք, եթե ոչ ոք ձեզ չխանգարի։ Օրը շատ հարմար է ստեղծագործական գործունեության համար։ Նույնիսկ եթե այն գործնական արդյունք չտա, դրական հույզեր կստանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Պետք չէ մտածել, որ թշնամիներով եք շրջապատված, նույնիսկ եթե մարդիկ իրենց այնքան էլ բարեհամբույր չեն պահում։ Իրականում այսօր ոչ ոք լրջորեն չի ուզենա վնասել ձեզ։ Քննադատական նկատողություններին ու անտեղի խորհուրդներին փիլիսոփայորեն մոտեցեք։ Դրանք հաճելի չեն լինի, բայց չեն շեղի ձեզ ճանապարհից ու չեն խանգարի հաջողության հասնել։


Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական դժվարություններ։ Պետք է ավելի խնայող լինել։ Հրաժարվեք չպլանավորված գնումներից։ Այսօր չգիտես ինչու ձեզ դուր կգան այն իրերը, որոնք այդպես էլ երբեք չեք կարողանա կիրառել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Այսօր ձեզ հաճելի, բայց անօգուտ զրույցներ են սպասվում։ Կլինեն նաև վեճեր, որոնց պատճառ կդառնան այնպիսի բաները, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի։ Բայց այս ամենը ձեզ չի խանգարի զբաղվել գործերով ու ժամանակին սկսածն ավարտին հասցնել։


Օրը անհանգիստ, բայց արդյունավետ կանցնի։ Շատ Առյուծներ կկարողանան լուծել ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների խնդիրները և շատ ուրախ կլինեն դրա համար։ Հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել պլանավորած զվարճանքներն ու ընկերական հանդիպումները։ Մի վշտացեք։ Հետո դրանց համար անպայման ժամանակ կգտնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի։ Բայց խոսքն ավելի շատ փոքրիկ տհաճությունների մասին կլինի, լուրջ բան չի լինի։ Այնպես որ՝ մի հուսահատվեք, հիշեք ձեր պլանների ու նպատակների մասին և շարունակեք առաջ շարժվել։ Հաճախ ճիշտ կլինեն ոչ ստանդարտ լուծումները, շատ փորձարկումներ հաջող կլինեն։


Գործարքներ մի կնքեք։ Դրանք չեն բերի սպասված եկամուտը։ Պետք չէ լուծել ունեցվածքի հետ կապված հարցերը, ձևակերպել դրա հետ կապված փաստաթղթերը, եթե դա ձեր մասնագիտական գործունեության մի մասը չէ։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրն անակնկալներ կբերի։ Չեն բացառվում իրադարձությունները, որոնք կստիպեն հուզվել։ Պետք է կարևոր որոշումներ ընդունեք, և դա պետք է հնարավորինս հանգիստ անել։ Խուսափեք այն մարդկանց հետ կոնֆլիկտներից, որոնք հանում են ձեզ հավասարակշռությունից, քննադատում են, վիրավորում են կտրուկ արտահայտություններով։ Իսկ ահա նրանց հետ, ովքեր աջակցում են ձեզ, պետք է ավելի շատ ժամանակ անցկացնել։ Նրանց շնորհիվ ձեզ ավելի լավ կզգաք։


Հարմար օր է փոքրիկ նոր գործ սկսելու համար։ Կարևորը իրական արդյունքին արագ հասնելու հնարավորությունն է։ Մասշտաբային նախագիծ ստանձնելուց հետո ռիսկի եք դիմում արագ կորցնել դրա հանդեպ հետաքրքրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Բարենպաստ օր է։ Այսօր ունակ կլինեք լուծել խնդիրները, նույնիսկ՝ ամենաբարդերը, անել այն, ինչ առաջ ձեզ մոտ չէր ստացվում։ Օգտակար կլինի հասարակական ու բարեգործական միջոցառումներին մասնակցությունը։ Ինչքան շատ օգտակար բաներ անեք ուրիշների համար, այնքան ձեզ լավ կզգաք։


Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կարող եք նոր գործընկերներ կամ գործատուներ գտնել։ Օրը հարմար է այնպիսի բաներ սովորելու համար, որոնք կարող են պետք գալ աշխատանքի մեջ։ Շատ օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնց փորձը ձերինից մեծ է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Վառ ու հիշարժան օր է։ Այն շատ անակնկալներ ու անսպասելի իրադարձություններ կբերի։ Զրույցներ էլ շատ կլինեն։ Դրանք միշտ չէ, որ օգտակար կլինեն, բայց հետաքրքիր ու ճանաչողական կլինեն։ Հավանական են լավ նորություններ։ Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի հետ, բայց կարող են նաև ընտանեկան գործերին վերաբերել։


Անձնական հարաբերություններում չեն բացառվում դրական փոփոխությունները, որոնք տեղի կունենան ձեր նախաձեռնությամբ։ Հարմար օր է դեպի ձեզ համար համակրելի մարդը քայլ կատարելու, զգացմունքները խոստովանելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրվա առաջին կեսին չպլանավորված գնումներ մի արեք և ընդհանրապես գումարն ավելի լավ է խնայել, քան ծախսել։ Գայթակղություններ շատ կլինեն, բայց եթե ձեր մեջ ուժ գտնեք դիմակայելու դրանց, ապա չեք զղջա դրա համար։ Հնարավոր են տարաձայնություններ հին ծանոթների հետ։ Նույնիսկ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։


Օրվա երկրորդ կեսին անհրաժեշտ է լինելու վերադառնալ հին խնդիրներին։ Դժվարությամբ, բայց կլուծեք դրանք։ Այս հատվածում շրջապատից օգնություն մի սպասեք։ Հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա։ Այդպես ավելի արագ կհասնեք դրված նպատակներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարդ օր է։ Սովորականից հաճախ խոչընդոտներ կառաջանան, իրավիճակներ կստեղծվեն, որոնք կստիպեն հուզվել։ Կաշխատեք լավատեսություն պահպանել, բայց դա միշտ չի ստացվի։ Հին ընկերները պատրաստ կլինեն աջակցել ձեզ։ Վատ մի զգացեք կիսվել նրանց հետ ձեր խնդիրներով, պատմել նրա մասին, ինչն անհանգստացնում է ձեզ։


Օրվա երկրորդ կեսը առաջինից հեշտ կլինի։ Այս հատվածում հավանական են հաջող զուգադիպություններն ու հաճելի նորությունները, ինչպես նաև առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Ապագայի լրիվ նոր պլաններ կառաջանան։ Դրանք կուզենաք անհապաղ կյանքի կոչել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Բարդ օր է, բայց գլուխ կհանեք բացասական միտումների ազդեցությունից ու կգտնեք ծագած խնդիրները լուծելու ձևը։ Հիանալի գաղափարներ կունենաք։ Շատ իրավիճակների այնպես չեք նայի, ինչպես մյուսները, և դա ձեր առավելությունը կդառնա։ Չնայած ձեզ ավելի հետաքրքիր կլինի զբաղվել կարևոր գործերով, բայց կհաղթահարեք նաև փոքրիկ խնդիրների լուծումը։


Երեկոյան կհաջողվի ընկերների կամ հարազատների շրջանում լավ ժամանակ անցկացնել։ Կարող եք նաև սիրային ժամադրության գնալ։ Այն հաճելի կանցնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

 

18.09.2018 1143 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-