ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել, բայց թեթև հաղթանակները քիչ հավանական են։ Պատրաստ եղեք համառ լինել ու ջանքեր գործադրել։ Որքան հնարավոր է շուտ որոշեք ձեր նպատակները, հակառակ դեպքում չեք կարողանա կենտրոնանալ կարևորի վրա ու ամբողջ ժամանակ կշեղվեք։ Չի բացառվում՝ ստիպված լինեք սահմանափակել շփումները։ Անպիտան զրույցներն ու դատարկ վեճերը ժամանակատար կլինեն։


Չեն բացառվում հաճելի լուրերը, անսպասելի առաջարկները, որոնք ձեզ կուրախացնեն։ Օրվա վերջին հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ։ Հարմար ժամանակ է հին կապերը վերականգնելու համար։ Կարող եք ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնց հետ ժամանակին մտերիմ եք եղել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Այսօր ունակ կլինեք հիանալի գլուխ հանել ամենատարբեր ու բարդ խնդիրներից։ Հաճախ կօգնի ինտուիցիան։ Նրա հուշումները հատկապես օգտակար կլինեն անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում։ Հեշտությամբ կկռահեք, թե ինչ են զգում և ինչի կարիք ունեն մտերիմները։ Շրջապատը ձեզանից ոչինչ չի կարողանա թաքցնել։


Հավանական են չպլանավորված ուղևորությունները։ Դրանք հաճելի կանցնեն, թույլ կտան ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ։ Կարող եք վերանորոգում պլանավորել կամ սկսել, գործիքներ ու շինանյութ գնել, պայմանավորվել աշխատանքը կատարելու շուրջ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շատ բաների ուշադրություն չեք դարձնի և իզուր։ Այն, ինչ այսօր աննշան է թվում, հետո կարևոր դեր է խաղալու։ Ուշադիր եղեք ու կկարողանաք խուսափել խնդիրներից և տհաճություններից։ Ուրիշի անփութությունն ու անուշադրությունը ձեր օգտին կլինի։ Աշխատեք մրցակիցների սխալներն օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների։


Հանգիստ արձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին։ Դրանք հաճելի չեն լինի, բայց առողջ բանականության հատիկ կկրեն իրենց մեջ։ Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ։ Փոխհամաձայնության հասնել կհաջողվի երեկոյան մոտ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Շփումների համար հիանալի օր է։ Իհարկե ավելի հեշտ կլինի լեզու գտնել նրանց հետ, ովքեր վաղուց ու լավ գիտեն ձեզ։ Բայց այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում, նույնպես հրաշալի ընդհանուր լեզու կգտնեք։ Հաճախ հենց նրանք կաջակցեն ձեզ, եթե ճանապարհին դժվարություններ առաջանան։


Հետաքրքիր միջոցառումներին լինելու հնարավորություն կունենաք։ Այդտեղ կիմանաք այն, ինչ հետո կարող է պետք գալ։ Երբեմն ստացված ինֆորմացիան այնպես կոգևորի, որ կուզենաք անհապաղ ստանձնել նոր գործը՝ մոռանալով հին պլանների ու հանգստի մասին։ Չեն բացառվում սիրային անակնկալներն ու անսպասելի նվերները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը թյուրիմացություններից զուրկ չի լինի, բայց հաճելի կանցնի։ Լավատես կլինեք ու շատ չեք վշտանա, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Հաճախ օգնության կհասնի փորձը։ Երբ հիշեք, որ այդպիսի դժվարություններից էլի եք գլուխ հանել, տրամադրությունը կլավանա։


Հաջող կլինեն իմպրովիզներն ու փորձարկումները։ Նոր տեղում կամ անծանոթ միջավայրում հայտնվելով՝ խուճապի չեք մատնվի։ Շատ ժամանակ պետք չի գա վարքի ճիշտ գիծ ընտրելու համար։ Այսօրվա որոշ հանդիպումներ շատ հաճելի շարունակություն կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Այսօր կարևոր գործեր մի պլանավորեք։ Դրանց վրա կենտրոնանալ չի ստացվի։ Բացի այդ, կողքից անսպասելի ու անցանկալի միջամտությունը կխանգարի սկսածն ավարտին հասցնել։ Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Հեռու մնացեք կասկածելի հեղինակություն վայելող մարդկանցից, որպեսզի նրանք չփչացնեն ձերը։


Ռիսկի մի ենթարկեք գումարը։ Կասկածելի արկածախնդրությանը մասնակցություն ունենալով բյուջեն համալրել այսօր հազիվ թե ստացվի։ Փոխարենը կարող եք հանգստանալ։ Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր վայրերում, հանդիպել ընկերների հետ ու ժամադրությունների գնալ։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք կհաղթահարեք դժվարությունները։ Կօգնի երևակայությունը։ Հաճախ լուծումներ կգտնեք, որոնք ուրիշների մտքով չէին անցնի։ Ինչ-որ մեկին ձեր գործողությունները տհաճ կերպով կզարմացնեն, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, ովքեր կաջակցեն ձեզ։


Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց ժամանակին օգնել եք։ Հիմա նրանք պատրաստ կլինեն պատասխան ծառայություններ մատուցել, այնպես որ՝ վատ մի զգացեք դիմել խնդրանքով։ Օրը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար։ Դրանք կարող են վերաբերել ինչպես գործնական ոլորտին, այնպես էլ անձնական հարաբերություններին։ Բոլոր դեպքերում կկարողանաք փոխհամաձայնության հասնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հավանական են լուրջ փոփոխություններ, որոնք կկատարվեն ձեր նախաձեռնությամբ։ Չեք ուզենա դոփել տեղում, կփորձեք հնարավորինս շուտ կյանքի կոչել մտածածը։ Եթե դրա համար կարիք լինի ինչ-որ բան զոհել, կործանել դժվարությամբ ստեղծածը, երկար  չեք մտածի։


Կարևոր նպատակներին հասնելու ու մոտ ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու հնարավորություն կունենաք։ Հիշեք, որ հիմա պետք չէ ոչ ոքի հետ խորհրդակցել կամ կիսվել գաղափարներով։ Զրույցները բացի կասկածներից ոչ մի լավ բան չեն բերի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Իրատես եղեք։ Այսօր ճիշտ որոշումներ ընդունելու համար դա անհրաժեշտություն է։ Ուզածին արագ հասնել չի ստացվի։ Մի հավատացեք նրանց, ովքեր հակառակը կհամոզեն ձեզ։ Ցանկացած կարևոր գործ նախապատրաստություն կպահանջի։ Դրանց առավելագույնս լուրջ վերաբերվեք։ Բավական է մի փոքր բան, որպեսզի տհաճություններ առաջանան։


Ցավոք, այսօր դեպի ձեզ կձգեք խաբեբաներին, որոնք կուզենան օգտվել ձեր բարությունից ու միամտությունից։ Մի շտապեք գնումներ անելիս, հատկապես եթե դրանք նախապես չեք պլանավորել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Դժվարությամբ կպահպանեք հանգստությունը, և շրջապատը կնկատի դա։ Ընկերներն ու մտերիմները կփորձեն աջակցել ձեզ, իսկ ահա ձեր հանդեպ վատ տրամադրված մարդիկ կփորձեն հատուկ հանել ձեզ հավասարակշռությունից։ Մի վիճեք և խուսափեք ձեզ համար անհետաքրքիր ու տհաճ հարցերը քննարկելուց։ Գաղտնիքներով կիսվել նույնպես չարժե։


Շատ օգտակար կլինեն ուղևորություններն ու պայմանների փոփոխությունը, որոնց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա։ Կարող եք նոր գործ ստանձնել։ Այն հետաքրքիր կլինի ու արագ ամեն ինչից գլուխ կհանեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Խուսափեք երկար քննարկումներից, մի անկեղծացեք անծանոթ մարդկանց հետ։ Մտերիմներին էլ ոչ մի ավելորդ բան մի ասեք նրանց չանհանգստացնելու համար։ Այսօրվա դժվարությունները հաղթահարելու համար հազիվ թե օգնության կարիք զգաք։ Ամեն ինչից ինքնուրույն գլուխ կհանեք, եթե կենտրոնանաք։


Օրվա երկրորդ կեսին մի թողեք ֆինանսական հարցերի լուծումը։ Այդ հատվածում գումարին թեթևամտորեն կվերաբերվեք, կարծես հատուկ կուզենաք ազատվել դրանցից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Տարաձայնություններ ու վեճեր կլինեն, չեք կարողանա հանգստություն պահպանել։ Հակված կլինեք կտրուկ պաշտպանել ձեր տեսակետները, հուզվել ավելին, քան արժանի է տվյալ իրավիճակը։ Հենց հանգստությունը վերադառնա, կտեսնեք ճիշտ լուծումն ու կհասկանաք՝ ինչպես վարվել։


Օրվա իրադարձությունները կօգնեն նորովի նայել սովորական իրերին։ Հավանական է՝ հասկանաք՝ ինչ է պետք փոխել, որպեսզի ձեր կյանքն ավելի հեշտ ու միևնույն ժամանակ հետաքրքիր դառնա։ Կարող է պարզվել, որ ինչ-որ երազանքներ կարելի է կյանքի կոչել հենց հիմա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

15.09.2018 1178 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-