ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը լարված կանցնի։ Սովորականից հաճախ խոչընդոտներ կառաջանան, և դա կխանգարի սկսածն արագ ավարտին հասցնել։ Չեն բացառվում փոքրիկ տհաճությունները, ցավալի թյուրիմացությունները։ Խոստումնալից թվացող գաղափարները չեն արդարացնի հույսերը։ Դա ձեզ կստիպի հուզվել, կասկածել սեփական անձին։ Երբեմն Խոյերը ուրիշի օրինակին կհետևեն, որը անհաջող կլինի։


Մարդիկ, ովքեր առաջ աջակցում էին ձեզ, հիմա շատ զբաղված կլինեն սեփական գործերով ու չեն կարողանա օգնել ձեզ։ Դա ձեզ կվշտացնի ու կվիրավորի, հարաբերություններն էլ երկար ժամանակով կփչանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը հարմար է շփումների համար։ Լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, նոր համախոհներ կգտնեք, կշահեք ազդեցիկ անձանց համակրանքը։ Հաջող կլինեն գործնական նախաձեռնությունները։ Որոշ Ցուլեր իրենց մեջ նախաձեռնողական ունակություններ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ պատկերացում չունեին։


Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից։ Հնարավոր են դրամական մուտքեր։ Մի շտապեք ծախսել ստացածը։ Շուտով այդ միջոցները ինչ-որ կարևոր բանի համար պետք կգան։ Երեկոյան հավանական են մտերիմներին վերաբերող անսպասելի նորություններ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրվա առաջին կեսին գերակշռող կլինեն դրական միտումները։ Սա հարմար ժամանակ է լուրջ գործեր ստանձնելու, կարևոր հարցերը լուծելու համար։ Ունակ կլինեք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։ Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա ու կհետաքրքրեն ազդեցիկ անձանց։


Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ անցկացրեք՝ հնարավորինս խուսափելով ձանձրույթից։ Այդ ժամանակը հարմար է ընկերների հետ շփվելու ու ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար։ Որոշ Երկվորյակներ մտերիմների համար տոն կազմակերպելու առիթ կունենան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրվա սկիզբը կարող է շատ բարդ լինել։ Այդ ժամանակն անսպասելի իրադարձություններ կբերի, որոնց պատճառով ստիպված պետք է լինեք փոխել պլանները, հետաձգել կարևոր գործերը։ Չեն բացառվում ընտանիքում տարաձայնությունները։ Նույնիսկ ամենամտերիմները չեն հասկանա ձեզ։


Բայց աստիճանաբար դրական միտումները կուժեղանան, հաջողության հասնելու շանս կընձեռվի։ Երեկոն հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում, որոնք կուրախացնեն ձեզ։ Ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին խորհելու հնարավորություն կունենաք։ Դա կօգնի խուսափել սխալները կրկնելուց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Ձեզ հաճելի օր է սպասվում։ Կարող եք հետաձգել գործերն ու օրը նվիրել հանգստին։ Հիանալի ժամանակ կանցկացնեք ու շատ դրական հույզեր կստանաք։ Եթե ուզում եք ինչ-որ օգտակար բանով զբաղվել, կենտրոնացեք ուսման վրա ու փորձեք լուծել կարևոր գործնական հարցերը։ Հիմա ձեզ մոտ շատ լավ կստացվի ինֆորմացիա հավաքելն ու վերլուծելը։


Հնարավորություն կունենաք հաջողության հասնել երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում։ Բայց նման գործերը ձեզ սովորականից շատ կհոգնեցնեն։ Հնարավոր են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ։ Հիմա հազիվ թե կարողանաք ըստ արժանվույն գնահատել նրանց գաղափարները, բայց հետո շատ կհիշեք դրանց մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը շատ հարմար է ուղևորությունների համար։ Դրանք հաջող կդասավորվեն, ժամանակատար չեն լինի, մեծ տպավորություն կթողնեն ու վառ հույզեր կպարգևեն։ Դրանից բացի, ճանապարհին շատ գրավիչ սիրային պատմություն կարող է սկսվել։ Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կվստահեք ձեր ինտուիցիային ու ճիշտ կվարվեք։ Այն ձեզ հուսախաբ չի անի։


Վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Որոշ Կույսեր կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը։ Խոստումներ մի տվեք։ Դրանք պահելը բարդ է լինելու։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Դժվարություններից խուսափել չի հաջողվի, բայց դրական միումների ազդեցությունը գերակշիռ կլինի։ Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, մտքի փայլատակումներ։ Կենսական պոտենցիալը բարձր կլինի։ Հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերում հավասարը չեք ունենա։


Զգուշություն կպահանջեն շրջապատի և հատկապես անծանոթների հետ շփումները։ Նրանք ձեզ կօգտագործեն ի շահ իրենց հետքրքրությունների։ Մտերիմները հաճախ կխառնվեն ձեր գործերին, անտակտ նկատողություններ կանեն։ Հանգիստ արձագանքեք դրան։ Այդպես ավելի հեշտ կպաշտպանեք ձեր տեսակետները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը հաճելի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ է խոստանում։ Շրջապատին դուր կգաք։ Շատերին կհետաքրքրեն ձեր գաղափարները, կգտնվեն նաև մարդիկ, ովքեր կսիրահարվեն ձեզ առաջին հայացքից։ Բայց նկատի առեք, որ նրանք, ովքեր հաճոյախոսում են ձեզ՝ փորձելով շահել ձեր համակրանքը, հետո կօգտվեն ձեր բարությունից։


Հավանական են հաջողություններ ուսման մեջ և այնպիսի գործերում, որոնք ինֆորմացիան արագ մտապահելու ու վերլուծելու ունակություն կպահանջեն։ Օգտակար դիտումներ ու ճիշտ եզրակացություններ անելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հանգստացեք։ Դա այսօր ձեզ իսկապես պետք է։ Լավ է հոգնեցուցիչ գործեր ու երկար ուղևորություններ չպլանավորել։ Զբաղմունքները, որոնք ձեր սրտով չեն, լավ է հետաձգել։ Իսկ հիմա կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզ հաճելի ու հետաքրքիր է։ Կապերին ընտրողաբար մոտեցեք։


Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր սիրում են քննադատել ձեզ, ցույց են տալիս ձեր սխալները, անտեղի խորհուրդներ են տալիս։ Իսկ ահա նրանց հետ, ովքեր պատրաստ են աջակցել ու լավատեսություն հաղորդել ձեզ, շփումները շատ ցանկալի են։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։ Հետաձգեք հոգնեցուցիչ գործերը, մի փորձեք գլուխ հանել խճճված ու ոչ միանշանակ իրավիճակներից։ Լավագույն բանը, որ կարող եք անել հիմա, ձեր առողջության մասին հոգ տանելն ու սթրեսային իրավիճակներից խուսափելն է։


Շատ Այծեղջյուրներ կուզենան միայնակ մնալ։ Դա կօգնի արագ վերականգնել հոգեկան ու ֆիզիկական ուժերը։ Բայց մի խախտեք խոստումները, որոնք տվել եք մտերիմներին։ Եթե մոռանաք ձեր ընդհանուր պլանների մասին, վիրավորանքներից խուսափել չի ստացվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Այս բարենպաստ օրը հարմար է նոր ու հետաքրքիր գործով զբաղվելու համար։ Հնարավորություն կունենաք գլուխ հանել այն ամենից, ինչն անհասկանալի էր, պատասխաններ կստանաք բարդ հարցերին։ Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում ու ուժեղ ինտուիցիա պահանջող գործերում։ Ձեր որոշումները շրջապատին հասկանալի չեն լինի, բայց հաջող կլինեն։


Կնկատեք այն, ինչին ուրիշները ուշադրություն չեն դարձնում, իսկ շատ բաներ այնպես չեք անի, ինչպես մնացած բոլորը։ Հենց դրա համար էլ մարդկանց համար հետաքրքիր կլինի ձեզ հետ շփվելը։ Ինչ-որ մեկը կուզենա ավելի լավ ճանաչել ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հակված կլինեք շատ արագ որոշումներ ընդունել, շտապել եզրակացություններ անելիս։ Դա սխալների տանող ճանապարհ է։ Աշխատեք վերահսկել ձեզ, առանց շտապելու գլուխ հանել իրավիճակից։ Կպարզեք, որ առաջին տպավորությունը սխալ է եղել, իսկ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները հեշտ տեսանելի են եղել։


Կարևոր կլինի մտերիմների ու հին ընկերների աջակցությունը։ Նրանց հետ կարող եք լրիվ անկեղծ լինել։ Իսկ նոր ծանոթներին վստահել պետք չէ, հատկապես եթե նրանք շատ են ուզում դուր գալ ձեզ։ Ձեր տաղանդներն ի շահ իրենց հետաքրքրությունների օգտագործել ցանկացողներ շատ կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

 

14.09.2018 1250 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-