ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Առավոտը հարմար է գործնական բանակցությունների համար։ Դրանք լավ կանցնեն, նույնիսկ եթե սկզբում կասկածեք, որ կարող եք բոլորին ձեռնտու լուծում գտնել։ Լրիվ նոր պլաններ ի հայտ կգան, չի բացառվում՝ անհրաժեշտ արդյունքների հասնելու համար օգտվեք ուրիշների գաղափարներից։


Ավելի ուշ պետք է կենտրոնանաք ինքնուրույն աշխատանքի վրա։ Մինչև երեկո ոչ մի խորհուրդ մի լսեք։ Այդ խորհուրդները միայն կշեղեն ձեզ։ Շատ օգտակար կլինի տանն ու աշխատավայրում կարգուկանոն հաստատելը։ Առաջին հերթին՝ դա կբարձրացնի ձեր տրամադրությունը, և երկրորդ՝ կգտնեք այն, ինչ վաղուց կորցրել էիք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Առավոտյան կարևոր գործեր մի սկսեք։ Ամենայն հավանականությամբ՝ կբախվեք դժվարությունների հետ։ Սխալներ թույլ տալու վտանգ կա։ Դրանք ուղղել չի հաջողվի։ Այս ժամանակը հարմար չէ ո՛չ անձնական, ո՛չ էլ գործնական հանդիպումների համար։ Երկուսն էլ լարված կանցնեն։ Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, կապվել պարտավորություններով։


Աստիճանաբար իրավիճակը կփոխվի, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հանգիստ կանցնի։ Այն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց հանգստանալու, մտերիմների հետ շփվելու հնարավորություն կտա։ Չեն բացառվում հաջող գնումները։ 
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը հաջող կդասավորվի ու սպասվածից ավելիին կհասնեք։ Հնարավորություն կունենաք օգնել դժվարությունների հանդիպած մարդուն։ Շուտով նա ձեզ կարևոր ծառայություններ կմատուցի։ Օրը հարմար է գնումների ու գործարքների համար։ Գումարը զուր չեք ծախսի ու այն ճիշտ կտնօրինեք։ Կարող եք ձեզ չպլանավորված գնումներ թույլ տալ։ Դրանց համար զղջալու կարիք չի լինի։


Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Հին կապերը վերականգնելու ու հաշտվելու հնարավորություն կլինի։ Հին վիրավորանքները մոռացության կմատնվեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ակտիվ ու վճռական կլինեք, կաշխատեք հնարավորինս արագ հասնել ձեր ուզածին։ Հազիվ թե ինչ-որ մեկն առաջ անցնի ձեզանից։ Մրցակիցներին հետևում կթողնեք։ Բայց պետք է հիշել, որ ձեր ուժերն անսահմանափակ չեն։ Ժամանակ առ ժամանակ դադարներ վերցրեք, հակառակ դեպքում օրվա վերջում ինքնազգացողությունը կվատանա։


Օրն այնպես պլանավորեք, որ մտերիմների հետ շփվելու ժամանակ մնա։ Նրանց համար այսօր շատ կարևոր կլինի ձեր ուշադրությունը։ Հնարավոր են հրավերներ աշխարհիկ միջոցառումներին։ Մի մերժեք դրանք։ Ամենայն հավանականությամբ՝ լավ ժամանակ կանցկացնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը հեշտ չի սկսվի։ Բայց ինտուիցիան կհուշի, որ շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, և դուք չեք սխալվի։ Կարևոր է չշտապել։ Ինչով էլ որ պլանավորեք զբաղվել, սպասեք հարմար պահի։ Շտապողականությունը բացի սխալներից ու կորուստներից ոչ մի լավ բանի չի բերի։


Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու ընկերների հետ։ Դրանց պատճառով վշտանալ չարժե։ Վեճերն օգտակար կլինեն ու թույլ կտան պարզել ճշմարտությունը։ Իսկ ահա մտերիմների հետ բանավեճեր մի վարեք, հատկապես ձեզ համար կարևոր թեմաներով։ Ընդհանուր հայտարարի գալ այսօր չի ստացվի, փոխարենը շատ հավանական են փոխադարձ վիրավորանքները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը շատ արդյունավետ կանցնի։ Կարող եք գլուխ հանել այն գործերից, որոնց մասին առաջ միայն մոտավոր պատկերացում ունեիք։ Այնտեղ, որտեղ ուրիշները երկար ժամանակ գլուխ կկոտրեին ճիշտ պատասխանը գտնելու համար, դուք այն միանգամից կգտնեք՝ հենվելով տրամաբանության ու առողջ բանականության վրա։


Անսովոր ու նշանավոր մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Նրանց վրա բարենպաստ տպավորություն կթողնեք։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։ Դրանք արագ կզարգանան ու կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ակտիվ ու վճռական կլինեք, չեք հրաժարվի ձեր պլաններից, կանգ չեք առնի, քանի դեռ չեք հասել ուզածին։ Ձեր ակտիվ գործողությունները հաճախ կնյարդայնացնեն շրջապատին ու կստիպեն հուզվել։ Բայց ձեզ ոչ ոք չի խանգարի։ Աշխատեք շտապելով որոշումներ չընդունել։ Պետք է ամեն քայլը լավ կշռադատել։


Դա հատկապես կարևոր կլինի գումարին ու ունեցվածքին վերաբերող հարցերում։ Այստեղ թեթևամտությունը մեծ տհաճություններով կավարտվի։ Պետք չէ վստահել նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում։ Խաբեության զոհ դառնալու վտանգ կա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը հաջող կդասավորվի։ Այն հարմար է ամենատարբեր գործերի համար, բայց լավ է կենտրոնանալ նրանց վրա, որոնք մրցակցություն ու ջանքերի միավորում են պահանջում։ Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կունենաք։ Ժամանակի հետ նրանք իսկական ընկերներ կդառնան։ Մասնագիտական տեսանկյունից օգտակար ծանոթությունները սիրային շարունակություն կարող են ստանալ։


Լավ կանցնեն ուղևորությունները։ Անսովոր ու հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք։ Օրը հարմար է սիրային ճամփորդությունների մեկնելու համար։ Չնայած՝ սիրահարված Կարիճները տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրվա սկիզբը հազիվ թե հաջող դասավորվի։ Հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները, անսպասելի իրադարձությունները կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա։ Երբեմն ցավալի սխալներ կանեք։ Աշխատեք ուղղել դրանք, քանի դեռ ինչ-որ մեկը չի նկատել։ Հիմա նույնիսկ աննշան թերացումները խիստ վնաս կհասցնեն ձեր հեղինակությանը։


Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու հաճելի կանցնի։ Այն շատ հարմար է ընկերների հետ շփվելու ու հյուրեր ընդունելու համար։ Կարող եք հանգստանալ, բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել։ Դրանք արդյունավետ կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ո՛չ կարևոր գործերը, ո՛չ էլ ձեզ համար կարևոր մարդկանց հետ հանդիպումները մի հետաձգեք։ Երկուսի համար էլ հարմար է օրվա առաջին կեսը, քանի որ այս հատվածում դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի։ Ավելի ուշ հուզական դաշտը լարված կլինի, ձեր տրամադրությունը ամեն դատարկ բանից կարող է փչանալ։


Ձգտելով որքան հնարավոր է արագ հասնել ուզած արդյունքներին՝ շատ բաներ աչքաթող կանեք, կմոռանաք հին փորձի մասին և երբեմն կկրկնեք ձեր սխալները։ Լավ է խորհրդակցել մի մարդու հետ, ում վստահում եք ու ինքնուրույն որոշումներ չընդունել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը կարևոր իրադարձությունների չի բերի, բայց կստիպի հուզվել։ Ոչ միանշանակ իրավիճակ կլինի, ձեզ ժամանակ պետք կգա ամեն ինչից գլուխ հանելու ու հասկանալու համար, թե ինչ է պետք անել հետո։ Դրա պատճառով չեք կարողանա խնդիրները ժամանակին լուծել։ Բայց դա մեծ աղետ չէ։ Կկարողանաք որոշ գործեր հետաձգել։


Պետք չէ հետաձգել այն մարդկանց հետ հանդիպումները, որոնցից ակնկալում եք աջակցություն ստանալ։ Հոգ տարեք նրանց վրա լավ տպավորություն թողնելու մասին։ Վերջին դերը չի խաղա ձեր արտաքին տեսքը։ Աշխատեք անթերի տեսք ունենալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը հաջող կդասավորվի։ Կօգտվեք բարենպաստ պահից վաղուց մտածածը կյանքի կոչելու ու համարձակ մասնագիտական պլանն իրագործելու համար։ Աննշան դժվարություններ կառաջանան, բայց չեք հուզվի ու արագ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը։


Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները։ Բարենպաստ տպավորություն կթողնեք ձեր զրուցակիցների վրա։ Այսօր սկսվող աշխատանքային հարաբերությունները ժամանակի հետ ընկերական կամ սիրային բնույթ կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

 

13.09.2018 1499 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-