ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրվա առաջին կեսն ավելի հարմար է ապագայի մասին մտորելու, քան վճռական գործողությունների համար։ Այսօր բոլոր պլանները չէ, որ կկարողանաք իրագործել, իսկ ձեզ շատ դուր եկած գաղափարները հաճախ կիրառելի չեն լինի։ Լավ է ռիսկի չդիմել։ Մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ կամ լավ խորհուրդ տալ։


Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի։ Ավարտին կհասցնեք սկսած գործերը, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով կարևոր ծառայություններ կմատուցեն ձեզ։ Հավանական է առաջընթաց մի գործում, որում մեծ ջանքեր եք ներդրել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Ոչ միայն գլուխ կհանեք սեփական գործերից, այլ նաև կգտնեք շատերին օգնելու ձևը։ Աշխատանք սովորականից շատ կլինի։ Նոր առաջադրանքներ ու պարտականություններ կհայտնվեն։ Դրանցից լավագույնս գլուխ հանելու համար պետք է ջանքեր գործադրեք, քանի որ դրանից է կախված լինելու ձեր կարիերայի զարգացումը։


Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք։ Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը ու կուզենան ավելի շատ բան իմանալ ձեր մասին։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Առավոտյան խուսափեք ռիսկից, նույնիսկ եթե այն արդարացված է։ Պետք չէ ստանձնել գործերը, նույնիսկ եթե մի փոքր կասկած ունեք, որ կարող եք ինքնուրույն գլուխ հանել դրանցից։ Հավանական են անհաջող զուգադիպություններ։ Չի բացառվում հիասթափվեք մեկից, ում մասին մեծ կարծիք ունեիք։


Ավելի ուշ իրավիճակն ավելի բարենպաստ կլինի, ձեր տրամադրությունն էլ կլավանա։ Կարևոր հարցերի քննարկման համար բարենպաստ ժամանակ կգա։ Կարող եք նոր գործընկերների հետ պայմանավորվել համագործակցության մասին։ Ժամանակը հարմար է նաև ընկերների հետ հանդիպելու համար։ Միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրվա առաջին կեսին կոնֆլիկտներից խուսափելը դժվար կլինի։ Հաճախ դրանք կծագեն դատարկ բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Աշխատեք ձեզ զուսպ պահել ու պրովոկացիաներին չտրվել։ Դա կօգնի խուսափել տհաճ պահերից։


Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ նոր գաղափարներ կունենաք։ Պետք չէ շտապել կյանքի կոչել դրանք։ Սկզբում պետք է լավ կշռադատել։ Ե՛վ հաճելի, և՛ օգտակար կլինեն ընտանիքի անդամների հետ շփումները։ Կարող եք քննարկել բոլոր բարդ թեմաները՝ առանց վախենալու, որ հասկացված չեք լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը բարդ կդասավորվի։ Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ձանձրալի ու անհեռանկարային գործերով, շփվել մարդկանց հետ, որոնք առաջ ձեզ տհաճություններ են բերել։ Բայց կարևոր է չհանձնվել ու չկորցնել լավատեսությունը։


Իրավիճակը վերահսկելու շանս ունեք։ Ամենայն հավանականությամբ, դրա համար պետք է խորամանկության դիմեք կամ ծայրահեղ դեպքում այնպիսի բան անեք, որը ձեզանից ոչ ոք չէր սպասում։ Օգտակար կլինեն շրջապատի խորհուրդները կամ այն մարդու օրինակը, որի փորձին վստահում եք։ Երեկոյան օգտակար կլինի ձեր մասին հիշեցնելը այն մարդուն, որի հետ ժամանակին գործնական հետաքրքրություններն էին կապում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Կարևոր հարցերը քննարկելու համար բարենպաստ օր է։ Կարող եք ընդհանուր լեզու գտնել շփման մեջ բարդ մարդկանց հետ, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք։ Գործընկերների հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին, ընկերների հետ հանգստի, զվարճանքների ու ուղևորությունների հետ կապված պլաններ կմշակեք։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք։


Դժվար կլինի միապաղաղ, ձանձրալի աշխատանքով զբաղվելը։ Այսօր այն ձեզ առավել ձանձրալի կթվա։ Բոլոր դեպքերում ուշադիր կլինեք ու սխալներ չեք անի։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը հեշտ չի սկսվի։ Պետք է ինքնուրույն լուծեք բարդ խնդիրները, ինչպես նաև վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը։ Մարդիկ, որոնց առաջ շատ եք աջակցել, նորից կդիմեն օգնության խնդրանքով։ Ինչպես էլ որ արձագանքեք, նրանք, ամենայն հավանականությամբ, դժգոհ կմնան։


Ավելի ուշ գործերում իսկական բեկում կմտցնեք։ Բայց հաջողության հասնելու համար ստիպված եք լինելու ռիսկի դիմել։ Հիշեք՝ ինչքան անսովոր լինեն ձեր գաղափարները, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանց իրագործումն օգտակար կլինի։ Նոր ծանոթների շրջանում կարող եք հուսալի համախոհներ գտնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրվա առաջին կեսն օգտավետ անցկացրեք։ Այս բարենպաստ ժամանակը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Այն շահավետ գործարքներ կնքելու շանս կտա։ Հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ։ Ձեր համառության շնորհիվ կստանաք այն, ինչին ձգտում էիք։ Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ։ Զրուցելու թեմաներ կգտնեք։


Ինչքան երեկոն մոտենա, այնքան կարևոր կդառնա ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելը։ Գերհոգնածությունից ինքնազգացողությունը կվատանա։ Հրաժարվեք վատ սովորույթներից։ Հիմա դրանք առավել վտանգավոր կանդրադառնան օրգանիզմի վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը շատ անհանգիստ կանցնի։ Ինքներդ կոնֆլիկտներ կհրահրեք ու չեք կարողանա բացատրել, թե ինչու եք այդպես վարվում։ Ամենայն հավանականությամբ պատճառն այն կլինի, որ ինչ-որ մեկը կփորձի ճնշում գործադրել ձեզ վրա, բայց դա կանի ընդհատակից։ Կզգաք, որ պետք է պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, բայց ինքներդ չեք հասկանա՝ թե ումից է դա պետք անել։ Փորձեք իրավիճակին կողքից նայել։


Շատ կարևոր է չմտածված արարքներ չգործել, ոչ մի լուրջ բան չձեռնարկել ու չտրվել պահի տրամադրությանը։ Ինչքան արագ հաղթահարեք հույզերը, այնքան շուտ կստանաք բոլոր հարցերի պատասխանները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շատ օգտակար բաներ կարող եք անել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների համար։ Նոր հոգսեր ու խնդիրներ կառաջանան։ Ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու համար։ Դուք չեք շտապի ու ճիշտ կվարվեք։ Հանգիստ մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից, իսկ համառությունը կօգնի սկսածն ավարտին հասցնել, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա։


Շրջապատին հաճախ դուր կգան ձեր գաղափարները, բայց նրանք միշտ չէ, որ պատրաստ կլինեն օգնել կյանքի կոչել դրանք, այնպես որ՝ հույս դրեք միայն ինքներդ ձեզ վրա։ Խուսափեք մտերիմների հետ տարաձայնություններից։ Ցանկացած թյուրիմացություն տհաճ հետևանքներ կունենա, իսկ անհասկացողությունը վեճերի կհանգեցնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հասարակ ու միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Ինչ-որ անսովոր բանի կարիք կզգաք։ Շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք, բայց դրանք հազիվ թե մոտ ժամանակներս կյանքի կոչվեն։ Հիմա կարող եք սովորել այն, ինչ հետո պետք կգա։ Աշխատեք օգտակար տեղեկատվություն հավաքել կամ շփվել մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ համար օգտակար կարող է լինել։


Կարող եք օգնականներ ու համախոհներ գտնել։ Նրանք շատ հարցերում կաջակցեն ձեզ, բայց ամենակարևոր հարցերը պետք է ինքնուրույն լուծեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ռիսկի մի դիմեք։ Օրը զգուշություն ու հեռատեսություն է պահանջում հատկապես մասնագիտական ոլորտում։ Լավ է խոստումներ չտալ, նույնիսկ եթե համոզված եք, որ հեշտությամբ կկատարեք դրանք։ Վտանգ կա, որ պայմաններն անբարենպաստ կերպով կդասավորվեն և պարզապես չեք կարողանա պահել ձեր խոսքը։


Ցանկալի չէ բազմամարդ միջոցառումների մասնակցել։ Դրանցում ձեզ հարմարավետ չեք զգա, կասեք ու կանեք այն, ինչի համար հետո կզղջաք։ Դրանից բացի, կնվազի կենսական պոտենցիալը։ Չի բացառվում վատանա ինքնազգացողությունը։ Հանգիստը ձեզ համար այսօր սովորականից ավելի կարևոր կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

 

12.09.2018 1310 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-