ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շատ հաջող կլինի օրվա սկիզբը։ Հենց այդ ժամանակն է պետք օգտագործել կարևոր հարցերը լուծելու համար։ Չեն բացառվում դրամական մուտքերն ու նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Օգտակար կլինի սեմինարների ու դասախոսությունների մասնակցելը, որտեղ հնարավոր կլինի ինչ-որ հետաքրքիր բան իմանալ կամ հանդիպել համախոհներին։


Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք։ Խուսափեք լուրջ ծանրաբեռնվածությունից։ Դրա պատճառով ինքնազգացողությունը կվատանա։ Օրվա այս հատվածում պետք չէ նաև հեռավոր ուղևորությունների մեկնել։ Ճանապարհին չեն բացառվում տհաճ միջադեպերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Մի հուզվեք, քանի որ ապրումների համար հիմքեր չկան, իսկ օրվա շատ իրադարձություններ այնքան մեծ նշանակություն չունեն, որքան կարող է թվալ։ Պետք չէ շատ բան պլանավորել։ Լավ է հանգստանալ ու վերականգնել ուժերը։ Ցանկալի չէ գործարքներ կնքել, լուրջ ֆինանսական հարցեր լուծել։ Այստեղ սխալների հավանականությունը շատ մեծ է։


Երբեմն դժվար կլինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը։ Ձեզ հաճախ կհիշեցնեն հին սխալների մասին, իսկ դա շատ վիրավորական կլինի։ Ուղևորությունների մեկնելիս ուշադիր եղեք։ Ինչ-որ բան մոռանալու կամ ճանապարհից շեղվելու վտանգ կա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը ավելի հարմար է հանգստի, քան կարևոր գործերի ու լուրջ հարցերի լուծման համար։ Հոգ տարեք առողջության մասին։ Արդյունավետ կլինեն պրոֆիլակտիկ ու կոսմետիկ պրոցեդուրաները։ Աշխատեք շատ չհոգնել։ Մեծ ծանրաբեռնվածությունների պատճառով ինքնազգացողությունը կվատանա։


Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում լարված պահերը, հանգստություն պահպանելն էլ դժվար կլինի։ Աջակցության հարցով դիմեք հին ծանոթներին։ Նրանք չեն մերժի ձեզ։ Սթրեսից դուրս գալու համար չարժե խանութներով շրջել, քանի որ անպիտան իրերի վրա գումար ծախսելու վտանգ կա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Շփման համար ամենաբարենպաստ օրը չէ։ Խոսքը հատկապես քիչ ծանոթ մարդկանց հետ շփումների մասին է։ Ամենամտերիմ մարդկանց շրջանում կամ միայնակ ձեզ ավելի հարմարավետ կզգաք, քան մեծ ընկերախմբում։ Այնպես որ՝ մի շտապեք ընդունել աշխարհիկ միջոցառումների հրավերները։


Կարևոր գործեր մի ստանձնեք, քանի որ հազիվ թե կարողանաք հեշտությամբ գլուխ հանել դրանցից։ Լուրջ հարցերի քննարկումը նույնպես հետաձգեք։ Այսօր որոշում ընդունել հազիվ թե ստացվի, իսկ ահա վեճերը չեն բացառվում։ Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար։ Հիշեք, թե ինչ նախասիրություններ ունեիք անցյալում։ Հնարավոր է՝ եկել է դրանց վերադառնալու ժամանակը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի։ Օրվա իրադարձությունները կուրախացնեն ձեզ։ Հնարավոր են հաճելի հանդիպումներ։ Կշփվեք անսովոր մարդկանց հետ, որոնց շնորհիվ նորովի կնայեք ամեն ինչին։ Նշանի շատ ներկայացուցիչներ հրաժեշտ կտան հին մոլորություններին ու կարծրատիպերին և իրենց ավելի ազատ կզգան։


Կարող եք փոխել ձեր սովորույթները, հետևեք առողջ կենսակերպին, սկսեք դիետա պահել։ Այս ամենը դժվար չի լինի։ Երեկոյան հավանական են լավ նորություններ։ Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ձեզ շատ մոտ մարդկանց հետ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Լավ օր է, որը շատ հարմար է հանգստի համար։ Հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները։ Կհաջողվի քննարկել կարևոր գործերը, որոշում կգտնեք, որը բոլորին դուր կգա։ Գիտեք, թե երբ է պետք զիջել, իսկ երբ է պետք ձերն առաջ տանել։ Աշխատեք չչարաշահել ուրիշների բարությունը և վարքի ճիշտ մոդել ընտրեք։


Հավանական է՝ օգտակար ինֆորմացիա ստանաք, որի շնորհիվ սխալներ չեք անի։ Կարող եք հյուրեր ընդունել։ Նրանք ձեր տանը ուրախ ժամանակ կանցկացնեն։ Դժվար չի լինի նոր ծանոթներին դուր գալը։ Դրա համար բավական է ձեզ բնական պահեք։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հանգստացեք։ Սա շատ աշխատելու ու անհնարինին հասնելու համար ամենաբարենպաստ օրը չէ; Հազիվ թե ձեզ հաջողվի արագ գլուխ հանել բարդ գործերից, իսկ ահա սխալները չեն բացառվում։ Աշխատեք հնարավորինս արագ ուղղել դրանք։ Լավ կլինի, որ շրջապատը չհասցնի նկատել ձեր սխալները։ Այդ ժամանակ ոչ ոք դրանց հետ կապված վիրավորական կատակներ անելու առիթ չի ունենա։


Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ։ Հարազատները միշտ չեն աջակցի ձեզ, իսկ դա կվշտացնի։ Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն լինի, կփորձեք հարթել սուր անկյուններն ու հարաբերություններում կվերականգնեք ներդաշնակությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հանգստացեք։ Այսօր լավ է բարդ ու կարևոր գործեր չստանձնեք, այլ դադար վերցնեք ուժերը վերականգնելու համար։ Սովորականից արագ կհոգնեք։ Գերհոգնածության պատճառով տրամադրությունը կփչանա, նյարդային կդառնաք, կչարանաք նույնիսկ նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն։


Ցրվել կօգնեն ոչ մեծ ուղևորություններն ու զբոսանքները, ինչպես նաև հետաքրքիր, բայց չհոգնեցնող զբաղմունքները։ Ցանկալի չեն լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները։ Սպորտով զբաղվելիս էլ զգույշ եղեք։ Փոքրիկ, բայց ցավալի վնասվածքներ ստանալու վտանգ կա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Եթե որոշակիություն եք մտցրել նպատակների մեջ ու հստակ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել, մի սպասեք շրջապատի հավանությանը։ Ինչքան քիչ ուրիշներն իմանան ձեր գործերի մասին, այնքան լավ։ Ցանկալի չէ խորհուրդների հարցով դիմել նույնիսկ նրանց, ովքեր առաջ հուշել են ձեզ՝ ինչպես վարվել։ Հիմա կողքից հայացքը օգտակար չի լինի, հակառակը՝ կարող է նույնիսկ վնաս տալ։


Ներողամիտ եղեք ձեզանից փոքրերի հանդեպ։ Աշխատեք չքննադատել երեխաներին՝ ո՛չ ձեր, ո՛չ ուրիշների։ Չի բացառվում՝ ստիպված լինեք քննարկել ընտանեկան խնդիրները։ Նման զրույցները այնքան էլ հաճելի չեն լինի, քանի որ կստիպեն հիշել հին տարաձայնությունների մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարենպաստ օր է պլաններով կիսվելու, մտերիմների հետ բոլորի համար կարևոր հարցերի մասին զրուցելու համար։ Կհաջողվի գտնել վերջին շրջանում անհանգստացնող հարցերի պատասխաննները։


Լուրջ կվերաբերվեք ցանկացած, նույնիսկ փոքրիկ գործերին, դրա շնորհիվ էլ սխալներ չեք անի։ Եկամտաբեր գործարքներ կնքելու կամ շահավետ գնումներ անելու շանս կա։ Օրվա երկրորդ կեսը հին ծանոթների՝ օրինակ նախկին դասընկերների կամ մանկության ընկերների հետ հաճելի հանդիպումներ է խոստանում։ Կարող եք վերականգնել նախկինում ձեզ համար թանկ կապերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով։ Սովորականից հաճախ կհուզվեք ու կանհանգստանաք, բայց ինքներդ էլ չեք հասկանա ձեր անհանգստության պատճառները։ Աշխատեք կենտրոնանալ հասարակ ու հասկանալի պրակտիկ գործերի վրա։ Նրանցում հաջողությունների հասնելուց հետո շատ բաների նորովի կնայեք։


Խուսափեք ավելորդ ծախսերից։ Այսօր հակված կլինեք գումարը ծախսել դատարկ բաների վրա։ Իսկ այդ գումարը կարող է պետք գալ կարևոր բանի համար։ Փաստաթղթերը ստորագրելուց առաջ ստուգեք դրանց բովանդակությունը։ Անուշադրությունը ֆինանսական կորուստներով կավարտվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Շատ զգայուն ու խոցելի կլինեք, սրտին մոտ կընդունեք նկատողությունները, հաճախ կվիրավորվեք շրջապատից։ Շատերն այնպես չեն վարվի, ինչպես ակնկալում էիք։ Դրա պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները, հետաձգել գործերը, որոնցով կուզենայիք զբաղվել։ Բայց ընդհանուր առմամբ օրն այնքան էլ վատը չի լինի։


Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ նման բան չէիք ակնկալում։ Հին խնդիրները լուծելու, կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք։ Հնարավոր են հաճելի ծանոթություններ։ Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, կշահեք այն մարդու համակրանքը, որը դուր է գալիս ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

 

11.09.2018 1359 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-