ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրն արդյունավետ կանցնի: Կաշխատեք ոչինչ չհետաձգել ու ճիշտ կվարվեք: Վճռականությունն ու համառությունը, որոնք այսօր կդրսևորեք, շրջապատի հարգանքը կշահեն: Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ շատ բանի եք ունակ:


Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք ընդունելուց հետո արագ կբարձրանաք մասնագիտական սանդուղքով: Հիշեք, որ կարևոր նպատակներին հասնելու համար պետք է արագ գործեք: Դա վերաբերում է և՛մասնագիտական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Աշխատեք ժամանակը զուր չվատնել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ ու տհաճ իրադարձություններ: Բայց բարդ շրջանը երկար չի տևի, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի: Պարզապես մի շտապեք ստանձնել բարդ գործերը, աշխատեք ամեն ինչ լավ կշռադատել: Ավելորդ չեն լինի հին ծանոթների խորհուրդները: Բայց խորհուրդներին կուրորեն հետևել էլ պետք չէ: Վերլուծեք դրանք ու սեփական եզրակացություններն արեք:


Օրվա երկրորդ կեսին շատ գործերից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի: Կարող եք հույս դնել ընկերների աջակցության վրա: Նրանք բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարենպաստ ու արդյունավետ օր է: Շատ բան հասցնելու շանս ունեք: Կարևոր գործերը մի հետաձեք: Եթե դրանցով զբաղվեք առավոտյան, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Հավանական են անսպասելի ծանոթություններ, չպլանավորված հանդիպումներ: Ձեզանով կարող են հետաքրքրվել հեռվից ժամանած մարդիկ:


Ինչքան երեկոն մոտենա, այնքան կարևոր կդառնան ընտանեկան գործերն ու հոգսերը: Հնարավոր է, ստիպված լինեք չպլանավորված գնումներ անել: Նշանի շատ ներկայացուցիչներ փոքրիկ ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կունենան: Մտերիմներին հաճելի կլինի ձեր ցուցաբերած ուշադրությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հակված կլինեք շտապել: Կուզենաք հնարավորինս արագ հասնել ուզածին, բայց շտապելու հետևանքով ինչ-որ բան աչքաթող կանեք կամ սխալ կգործեք: Ցանկալի չէ միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Լավ է կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա:


Այսօր կարևոր կլինեն խոհեմությունն ու հին փորձը: Խորհուրդները կարող են վնասակար լինել, հատկապես եթե դրանք տան մարդիկ, ովքեր ձեզ լավ չեն ճանաչում: Մի շտապեք կիսվել գաղտնիքներով, մտածեք՝ արդյոք արժե ինչ-որ մեկի հետ քննարկել անձնական գործերը: Նրանք, ում կարևոր ինֆորմացիա կվստահեք, կարող են դա օգտագործել ի շահ իրենց հետաքրքրությունների:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Նոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ կարող եք դրանցից ինքնուրույն գլուխ հանել: Եթե դա հնարավոր չէ, ապա լավ է մի քիչ սպասել, քանի որ այսօր ձեզ հազիվ թե հաջողվի օգնություն ստանալ: Չի բացառվում հիասթափվեք մարդկանցից, որոնց վստահում էիք: Օրինակ՝ կարող է թվալ, որ նրանք ձեզանից ինչ-որ կարևոր բան են թաքցրել:


Տանը տարաձայնություններ կլինեն, որոնք կխանգարեն ձեզ կենտրոնանալ ու ցավալի սխալների պատճառ կդառնան: Աշխատեք խուսափել գերհոգնածությունից ու ավելորդություններից: Ձեր օրգանիզմն այսօր խոցելի կլինի: Հոգ տարեք ձեր մասին:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրվա սկզբին հեշտ չի լինի: Պայմանները ձեր օգտին չեն դասավորվի, և նույնիսկ ամենափոքրիկ խոչընդոտները հաղթահարելու համար ստիպված եք ջանքեր գործադրել: Պետք կգա նախկինում ստացած փորձը: Դրա շնորհիվ ցավալի սխալներ չեք անի: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի:


Եթե չշտապեք, շատ բանի կհասնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Ձեր ուշադրությունը կարևոր կլինի մտերիմների համար: Աշխատեք նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, այնպիսի գործեր ստանձնել, որոնցից ինքնուրույն ի վիճակի չեք գլուխ հանել: Լսեք այն մարդկանց խորհուրդները, ովքեր ձեզ լավ են ճանաչում: Ձեզ կհուշեն՝ ինչպես խուսափել սխալներից և ինչ է պետք նախաձեռնել արագ անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար:


Բայց երբեմն պարզապես չեք ուզենա համաձայնել նրան, ինչ ասում են ուրիշները: Եվ հենց այստեղ էլ վեճեր կծագեն: Հակված կլինեք տաքանալ այնտեղ, որտեղ ավելի ճիշտ կլիներ պահպանել ինքնատիրապետումը: Լարված կլինեն ավագ հարազատների հետ հարաբերությունները, որոնք այսօր հաճախ կքննադատեն ձեզ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Արագ կհասնեք հաջողության: Հաճախ ամենահաջողը կլինեն հասարակ որոշումները: Շրջապատը չի մերժի աջակցել ձեզ: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, ովքեր ձեր հուսալի համախոհները կդառնան, իսկ ժամանակի հետ՝ նաև ընկերները:


Հին տարաձայնություններին վերջ դնելու ու հաշտվելու հնարավորություն կունենաք: Մտերիմների հետ կարող եք լրիվ անկեղծ լինել: Նրանք ձեզ ճիշտ կհասկանան ու շնորհակալ կլինեն ձեզ ձեր անկեղծության համար: Երեկոյան չեն բացառվում սիրային անակնկալները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը բարենպաստ կլինի համատեղ նախագծերին մասնակցելու ու համախոհների հետ միավորվելու համար: Վառ կարտահայտվեն առաջատարի ձեր հատկանիշները, ցանկացած ընկերախմբում կլսեն ձեր կարծիքը, հաճույքով կհետևեն ձեր օրինակին: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր կարևոր են ձեզ համար:


Ինտուիցիան կօգնի կռահել մտերիմների ցանկությունները, հասկանալ, թե ինչ են նրանք ձեզանից սպասում: Սիրելիին հաճելի անակնկալ անելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է առօրյա կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Օրինակ՝ կարող եք հրաժարվել վատ սովորույթներից: Արագ կնկատեք դրական արդյունքն ու չեք ցանկանա վերադառնալ դրանց:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Գործնական շփումների համար բարենպաստ օր է: Եթե աջակցության կարիք ունենաք, կստանաք այն: Նախկինում ձեր հանդեպ վատ տրամադրված մարդիկ ձեր կողմը կանցնեն, և նրանց անկեղծությունը կասկած չի հարուցի: Այդ մարդիկ իսկապես փոխել են ձեր հանդեպ իրենց վերաբերմունքն ու դրա համար հիմքեր են ունեցել:


Հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ գտնեք եկամուտները մեծացնելու ձևը: Օրը հարմար է գնումների համար: Անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Չեն բացառվում նվերները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար է վաղուց դրված նպատակներին հասնելու ու հին սխալներն ուղղելու համար: Չի բացառվում՝ ստիպված լինեք սովորականից շատ աշխատել: Բայց չեք բողոքի, քանի որ գործադրված ջանքերի համար պարգևն առատ կլինի:


Հնարավոր են հաճելի սիրային անակնկալներ: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ առաջ ջերմ հարաբերություններ ունեիք: Սխալներ չեք անի, եթե լսեք ինտուիցիայի հուշումները: Հենց դրանց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես պահեք ձեզ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Բարենպաստ օր է: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Ոչ միանշանակ իրավիճակներում այն անսխալ կհուշի, թե ինչպես վարվեք: Կհաջողվի քննարկել կարևոր հարցերը: Աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք արագ մասնագիտական աճ կխոստանան:


Օրը հարմար է գնումների ու գործարքների համար: Գումարին վերաբերող հարցերում սխալներ չեք անի, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի մոլորության մեջ գցել ձեզ: Մտերիմներին աջակցելու, բարդ իրավիճակում հայտնված մարդուն սխալ անելուց խուսափելուն օգնելու հնարավորություն կունենաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...

 

09.09.2018 1511 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-