Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 9
08.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է աշխատանքային հարցերը քննարկելու համար։ Նախկինում անհնարին թվացողն անելու համար բավականաչափ էներգիա կունենաք, կհաղթահարեք վերջերս ճանապարհին առաջ եկած արգելքները։ Հնարավոր են պիտանի ծանոթություններ։ Չի բացառվում, որ հին ընկերները ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն։

Լավ գլուխ կհանեք մանրուքներին ուշադրություն, կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերից։ Այն, ինչ առաջ ձանձրալի էր թվում, հիմա չի հոգնեցնի ու հեշտությամբ կտրվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բավականին լարված օր է։ Բայց նույնիսկ ամենաբարդ իրավիճակներից արժանապատվորեն դուրս կգաք։ Կարևոր է չտրվել վատ տրամադրությանը, չբարկանալ մարդկանց վրա, որոնք ոչնչում մեղավոր չեն։ Խուսափեք կասկածելի արկածախնդրություններից և ռիսկի հետ կապված ամեն ինչից։ Հիմա ժամանակը չէ ձեզ համար թանկը խաղասեղանին դնելու համար։

Տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան, ընդ որում՝ կվիճեք մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված։ Աշխատեք քննարկումները հանգիստ անցկացնել, ոչ ոքի չվիրավորել։ Այդպես ձեզ ավելի լավ կզգաք ու արագ փոխհամաձայնության կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր պետք է ավելի շատ ուրիշների գործերով զբաղվեք, ուղղեք նրանց սխալները։ Ինչ-որ մեկին դա ձանձրալի ու հոգենցուցիչ կթվար, բայց դուք հիանալի գլուխ կհանեք ամենից ու կյանքից չեք բողոքի։ Պիտանի ծանոթություն հաստատելու կամ հին ընկերների հետ հանդիպելու հնարավորություն կունենաք։

Օրը շատ հարմար է ստեղծագործ մոտեցում, երևակայություն, հնարամտություն պահանջող անսովոր գործերի համար։ Պատրաստ կլինեք խախտել իրադարձությունների ընթացքը, ավանդույթներն ու կանոնները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ խնդիրներից այսօր սովորականից արագ գլուխ կհանեք։ Կտեսնեք այն, ինչ առաջ վրիպել էր աչքից, գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից։ Շատ տեղին կլինեն ինտուիցիայի հուշումները։ Դրանցով ղեկավարվելով պատասխաններ կստանաք կարևոր հարցերին։ Լավ կանցնեն գործնական բանակցությունները։

Օրվա երկրորդ կեսը առաջինից հագեցած ու հետաքրքիր կլինի։ Չեն բացառվում անսպասելի իրադարձությունները, զարմանալի զուգադիպությունները։ Հիանալի գաղափարներ կունենաք։ Դրանք կյանքի կոչելուց հետո կստանաք այն, ինչին վաղուց եք ձգտում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը լարված կլինի։ Այս շրջանում լավ է կարևոր գործեր չպլանավորել, քանի որ դրանցից գլուխ հանել չի ստացվի, սխալների հավանականությունն էլ մեծ է։ Հաճախ ժամանակ կվատնեք վեճերի ու հարաբերություններ պարզելու վրա։ Իսկ դրա փոխարեն ավելի օգտակար բաներ կարող էիք անել։ Ցանկալի չէ գումարին, գնումներին ու ներդրումներին վերաբերող որոշումներ ընդունել։

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի։ Նոր նպատակներ կունենաք, շուտով կկարողանաք հասնել դրանց։ Չեն բացառվում անսպասելի ու գրավիչ առաջարկները։ Առանց երկար մտորումների կհամաձայնեք դրանց ու ճիշտ կվարվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջաղության հասնելու համար հնարամտություն ու հաստատակամություն է պետք։ Երկուսից էլ կունենաք։ Այնտեղ, որտեղ մյուսները մի տեղում կդոփեն կամ կնահանջեն, դուք կգտնեք առաջ գնալու ձևը։ Հնարավոր է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ։ Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որը ժամանակի հետ ոչ ֆորմալ, ընկերական բնույթ կստանա։

Մտերիմները սովորականից հաճախ կստիպեն հուզվել։ Նրանց խնդիրներին սեփական խնդիրների նման լուրջ կվերաբերվեք, առանց մտածելու կնետվեք օգնելու նրան, ով դժվարությունների է հանդիպել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործնականությունն ու խելամտությունը կօգնեն խուսափել շատ խնդիրներից։ Աշխատեք պատրանքներ չկառուցել ու իրատես լինել։ Այդ դեպքում ոչ ոք չի կարողանա օգտվել ձեր միամտությունից ու չարաշահել ձեր բարությունը։ Պետք չէ մասնակցել կասկածելի ֆինանսական արկածախնդրություններին։ Հարստանալ չի ստացվի, իսկ ահա կորուստներ կարող են լինել։

Մտերիմների հետ լեզու գտնելը բարդ կլինի։ Նրանք հաճախ կհիշեցնեն սխալների մասին, կքննադատեն ձեզ։ Դրա հետ մեկտեղ, ձեր հաջողությունները հաճախ աննկատ կմնան, և դա շատ վիրավորական կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հստակություն ու հասարակ որոշումներ կուզենաք, բայց երկուսի վրա էլ հույս դնել չարժե։ Իրավիճակը միանշանակ չէ, ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու համար։ Մարդիկ, ովքեր լավ խորհուրդներ էին տալիս, հիմա չեն կարողանա հուշել, թե ինչ անեք։ Այնպես որ՝ հույս դրեք միայն ձեզ վրա։

Աշխատանքում հաջողությունների հասնելու շանս կա։ Բայց դրա համար պետք է զոհեք հանգիստը, հետաձգեք պլանավորած հաճելի գործերը։ Ցանկալի չէ գնումներ անել։ Դրանք հազիվ թե հաջող լինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած ու անհանգիստ կլինի։ Գործեր շատ կունենաք, իսկ ամենակարևորների վրա կենտրոնանալ չի ստացվի։ Անընդհատ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կշեղի ձեզ։ Բայց չեք բարկանա, բարեհամբույր կլինեք նույնիսկ նրանց հետ, ում առանձնապես չեք համակրում։ Շրջապատին դա դուր կգա, շատերը կուզենան հետևել ձեր օրինակին։

Մի ծանրաբեռնվեք։ Այսօր դա վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա։ Նույնը կարելի է ասել նաև ապրումների մասին։ Դրանք անքնության կհանգեցնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք քիչ անհանգստանալ դատարկ բաների պատճառով։ Այսօր շատ բան լավ կստացվի, իսկ եթե նույնիսկ անհաջողություններ լինեն, դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ։ Շատ օգտակար կլինի մարդկանց հետ շփվելը, համախոհներ փնտրելը։ Կգտնեք մեկին, որի վրա դժվար պահին կարող եք հույս դնել։

Հավանական են դրամական մուտքեր, որոշ Արծեղջյուրներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը։ Հաջող գնում անելու շանս կունենաք։ Բաց մի թողեք այն։ Մտերիմների հետ կարող եք ընդհանուր լեզու գտնել։ Վեճերի առիթներ չեն լինի։ Սիրելին ձեզ ամեն ինչում կաջակցի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նոր տհաճ ու բարդ խնդիրներ կառաջանան։ Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել կամ գոնե լավ խորհուրդ տալ։ Հին ծանոթները չեն հիասթափեցնի, իսկ ահա նորերի հետ պետք է զգույշ լինել, հատկապես, եթե նրանք ժլատություն չեն անում խոստումների ու գրավիչ առաջարկների հարցում։

Անգործ մի նստեք, ցանկացած պայմաններում ինչ-որ հետաքրքիր զբաղմունք գտեք։ Եթե ձանձրանաք, կսկսեք մտերիմներին նյարդայնացնել ու ինքներդ էլ դատարկ բաներից կբարկանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե այսօրվա համար լուրջ պլաններ ունենաք, պատրաստ եղեք դրանք ինքնուրույն կյանքի կոչել։ Հազիվ թե ինչ-որ մեկը օգնության հասնի ձեզ, իսկ ահա խանգարել կփորձի։ Դժվար կլինի աշխատանքային հարցեր քննարկելն ու գործնական բանակցությունները վարելը։ Անընդհատ տարաձայնություններ կառաջանան, ամեն մեկն իր հետաքրքրությունների մասին կմտածի։

Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք այսօր հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից։ Տղամարդկանց հետ կկարողանաք զրուցել ձեզ համար կարևորի մասին։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1868 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES