Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 8
07.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար։ Լավ կանցնեն պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները։ Ավելի հեշտ կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք հաճույքով կօգնեն ձեզ ու շատ հարցերում կաջակցեն։

Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Հին խնդիրները լուծելու կամ կարևոր հարցերին պատասխաններ ստանալու համար կօգտվեք դրանցից։ Երեկոն հիանալի է ռոմանտիկ զբոսանքների համար։ Սիրելիի հետ շփումները շատ հաճելի կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն այնքան էլ վատը չի լինի, բայց դուք կարող եք փչացնել այն։ Շատ ուժեր կվատնեք հոգնեցուցիչ ու համարյա անհույս գործերի վրա և կհետաձգեք այն, ինչում կարելի էր արագ արդյունքների հասնել։ Որոշ Ցուլերի կդավաճանի արագ գումար աշխատելու ցանկությունը։ Կասկածելի արկածախնդրությունների մեջ կմտնեք ու շատ բան կկորցնեք։

Մի փորձեք բոլորին դուր գալ։ Ավելի լավ է կենտրոնացեք նրա վրա, որ լավ հարաբերություններ պահպանեք ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Ինչքան լուրջ վերաբերվեք գործերին, այնքան մեծ կլինի նրանցում հաջողությունների հասնելու հավանականությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ շատ կարևոր գործեր են սպասվում։ Դրանցից յուրաքանչյուրը երևակայություն ու հնարամտություն կպահանջի։ Հազիվ թե կարողանաք հաջողության հասնել, եթե պարզապես հետևեք ուրիշների օրինակին, գործեք բոլորի կողմից փորձված մեթոդներով։ Փորձարկումներ արեք․ արդյունքները գոհացուցիչ կլինեն։

Հարմար օր է շփման համար։ Լավ կանցնեն գործնական հանդիպումները, հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք։ Ընկերները լավ նորություններով ու գրավիչ առաջարկներով կուրախացնեն, իսկ սիրելին հաճելի անակնկալ կանի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավորություն ունեք գտնել մարդկանց, որոնք բոլոր հարցերում կաջակցեն ձեզ։ Միայն թե նրանց վրա լավ տպավորություն թողնելու համար պետք է ջանքեր թափեք։ Արտաքին տեսքը կարևոր դեր կխաղա։ Ուշադիր եղեք դրան։

Նոր գործեր առաջ կգան, որոնց վրա մեծ ուժեր կվատնեք։ Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են նորը սովորել, չեն կառչում հին պատկերացումներից։ Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն։ Շահավետ գնումներ անելու կամ գումարը հեռանկարային նախագծում ներդնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ չի լինելու, բայց իրավիճակը դեպի լավը փոխելու շանս կունենաք։ Ձեզանից ամենակարևոր բանը որ կպահանջվի, ինքնատիրապետումն է։ Հնարավոր են պրովոկացիաներ, որոնց ոչ մի դեպքում չի կարելի զոհ գնալ։ Եթե կշռադատեք ամեն քայլը, սխալներ չեք անի, կգտնեք նպատակին տանող միակ ճիշտ ուղին։

Զգույշ եղեք գումարի հետ։ Այսօր հակված կլինեք առանց երկար-բարակ մտածելու ծախսել այն։ Օրվա երկրորդ կեսը անցկացրեք տանը, մտերիմների շրջանում։ Այդպես կկարողանաք վերականգնել ուժերն ու հոգեպես հանգստանալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ավելի շատ շփվել մարդկանց հետ, որոնց վստահում եք, ճշտեք ձեզ համար կարևոր հարցերի վերաբերյալ նրանց կարծիքը։ Դա կօգնի նորովի նայել ստեղծված իրավիճակին։ Կտեսնեք այն, ինչ առաջ չէիք նկատել, կհասկանաք՝ ինչ է պետք փոխել։

Պետք չէ պարտավորություններով կապվել։ Դրանք կատարելը բարդ է լինելու։ Չի բացառվում, որ ստիպված լինեք խախտել հին պայմանավորվածությունները, որի պատճառով էլ տհաճ պահեր կստեղծվեն։ Բայց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, ավելին՝ կհարթվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է։ Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Նոր գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կյանքի կկոչեք։ Բայց ամեն ինչ չէ, որ հեշտ կտրվի։ Դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ ուրիշների աջակցության կարիքը կունենաք։ Մարդկանց հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Չեն բացառվում ժամանակավոր ֆինանսական խնդիրները։

Հարմար օր է ուսման ու փորձի փոխանակման համար։ Ուշադիր կլսեք, թե ինչ են ասում մյուսները։ Ճիշտ ժամանակին կարևոր տեղեկատվություն ստանալու շանս ունեք։ Երեկոյան հնարավորություն կստեղծվի ընկերների հետ քննարկել շատ կարևոր հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ ու հակասական կլինի օրվա սկիզբը։ Այս հատվածը հարմար չէ գործնական բանակցությունների համար։ Հազիվ թե կարողանաք մարդկանց հետ լեզու գտնել։ Շատ ավելի հավանական է, որ աշխատանքային հարցերի քննարկումն ավարտվի անձերին անցում կատարելով։ Բացի այդ, նոր խնդիրներ առաջ կգան, որոնց լուծման վրա ստիպված կլինեք գլուխ կոտրել։ Կգտնեք դժվարությունները հաղթահարելու ձևը, բայց ոչ միանգամից։

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար։ Այս հատվածում կարող եք հետաքրքիր գործեր ու հաճելի հանդիպումներ պլանավորել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող ու արգասաբեր օր է հատկապես նրանց համար, ովքեր իրատես են ու չեն սավառնում ամպերում։ Գործնականությունն այսօր լավ ծառայություն կմատուցի, կօգնի խուսափել սխալներից։ Նոր ու հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք, միաժամանակ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ։

Հեշտ չի լինի գործնական բանակցություններ վարելը։ Հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, հաճախ շատ հուզական կարձագանքեք այնտեղ, որտեղ պետք է հանգստություն պահպանեիք։ Բարդ հարցերը լավ է ինքնուրույն լուծել, հատկապես, եթե խոսքն անձնական կյանքի մասին է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի։ Պետք է բարդ գործերով զբաղվեք ու գործ ունենաք տհաճ մարդկանց հետ։ Համբերությամբ զինվեք ու հնարավորության սահմաններում ցույց մի տվեք հույզերը։ Մարդիկ ինչքան քիչ իմանան, թե ինչ եք զգում ու մտածում, այնքան լավ։

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, բայց միայն երեկոյան մոտ ձեզ հանգիստ ու հարմարավետ կզգաք։ Աշխատեք ավելի շատ մտածել ապագայի մասին։ Պլանները, որոնք հիմա կառուցում եք, շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ժամանակի հետ սիրային շարունակություն կստանան։ Մի շտապեցրեք իրադարձությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք չվիճել։ Եթե բարեհամբույր լինեք, կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու սուր պահերից։ Շատ կարևոր է գործընկերների ու ղեկավարության հետ լավ հարաբերություններ պահպանելը, հակառակ դեպքում՝ ընթացիկ գործերից էլ չեք կարողանա գլուխ հանել։ Հիշեք, որ հիմա շատ բան կախված է ձեզանից։ Շրջապատի առաջ մեծ պահանջներ մի դրեք։

Գումարին ու ունեցվածքին վերաբերող գործերում զգուշություն է պետք։ Հիմա թեթևամիտ կլինեք, հակված կլինեք մեծ գումարներ ծախսել, իսկ անուշադրության հետևանքով հնարավոր է նաև կորուստներ ունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստություն պահպանելը բարդ կլինի։ Այսօր հակված կլինեք անհամար վեճեր վարել և ձեր, և շրջապատի հետ, հուզվել այնպիսի բաների պատճառով, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի, սրտին մոտ ընդունել փոքրիկ թյուրիմացությունները։ Բայց հաջողության հասնելու համար պետք է կառավարել հույզերը։

Ի տարբերություն դժվար ցերեկվա, երեկոն հաճելի կլինի։ Մտերիմները կուրախացնեն անակնկալներով։ Սիրելին կհասկանա, թե ինչ է կատարվում ձեր հոգում ու աջակցություն ցույց կտա։ Ոչ մեծ զբոսանքը կամ պարզապես պասիվ հանգիստը կօգնեն ավելի լավ զգալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1600 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES