Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 7
06.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեր բոլոր արարքներն այսօր սովորականից շատ ուշադրություն կգրավեն։ Նկատի առեք, որ կան մարդիկ, ովքեր սպասում են ձեր սխալվելուն։ Աշխատեք ցույց չտալ թուլությունները։ Կարող եք հույս դնել հին ընկերների աջակցությանը։ Նրանք հուսախաբ չեն անի, դժվար րոպեներին կլինեն ձեր կողքին։

Օրը հարմար է ուղևորությունների համար։ Եթե սիրելիի հետ ռոմանտիկ ճամփորդության մեկնեք, այն դրական կանդրադառնա հարաբերությունների վրա։ Պետք չէ հեռու գնալ։ Կարևոր են միայն պայմանների փոփոխությունն ու նոր տպավորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ցանկացած գործ զգուշություն ու մանրուքների հանդեպ ուշադրություն կպահանջի։ Աշխատեք ոչինչ աչքաթող չանել, նույնիսկ եթե թվում է, որ խոսքը դատարկ բաների մասին է, որոնք ոչնչի վրա չեն ազդում։ Ղեկավարության հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի։ Պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներն էլ լարված կանցնեն։ Բայց այս ամենը չի խանգարի հասնել ուզածին։

Մի գերագնահատեք ձեր ուժերը։ Այո, այսօր շատ բանի եք ունակ ու կապացուցեք դա։ Բայց լուրջ ծանրաբեռնվածությունից հետո լավ հանգիստն անհրաժեշտություն է։ Ժամանակ հատկացրեք հանգստին, հակառակ դեպքում հիվանդանալու վտանգ կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհարթ ու հակասական օր է, բայց այն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ։ Շատ բան սրտին մոտ կընդունեք, սուր կարձագանքեք նրան, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի։ Կսրվեն հին տարաձայնությունները, կհիշեք հին վիրավորանքները։

Այսօր լավ է կարևոր հարցեր չքննարկել, և նշանակություն չունի, թե ինչին են դրանք վերաբերում՝ աշխատանքին, թե անձնական հարաբերություններին։ Պետք չէ լուրջ որոշումներ ընդունել։ Հույզերը ուժեղ կլինեն, չեք կարողանա հանգիստ կշռադատել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը վատ չի դասավորվի, իսկ եթե դժվարություններ առաջանան, չեք վշտանա, կգտնեք դրանցից գլուխ հանելու ձևը։ Այս մոտեցումը հիանալի պտուղներ կտա։ Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ ու մի գործում, որի վրա վերջին ժամանակներս շատ ջանքեր էիք թափել։

Հարմար օր է զբոսանքի, ուղևորությունների ու ակտիվ հանգստի համար։ Սպորտով զբաղվելը կբարձրացնի տրամադրությունը։ Երեկոն հետաքրքիր հանդիպումներ, ընկերների ու ընկերուհիների հետ հաճելի շփումներ է խոստանում։ Այս հատվածում կարող եք խորհել ապագայի մասին։ Հնարավոր է՝ նոր պլաններ ունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ռիսկի մի դիմեք։ Եթե զգույշ ու շրջահայաց լինեք, լուրջ խնդիրներ չեն առաջանա։ Խուսափեք ուժեղ մրցակցի հետ բախումից, ձեզ հնարավորինս բարեհամբույր պահեք այն մարդկանց հետ, ովքեր կարող են օգտակար լինել։ Չի բացառվում, որ ինչ-որ ինֆորմացիա, որը երկար ժամանակ գաղտնի եք պահել, հասարակության սեփականությունը դառնա։

Եթե զբաղված եք փաստաթղթերի ձևակերպմամբ ու մտադիր եք պետկազմակերպություններ այցելել, պատրաստ եղեք ձգձգումների։ Կկարողանաք անել այն, ինչ պետք է, բայց դրա համար համբերություն է պետք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանելը դժվար կլինի։ Հիմա սուր կարձագանքեք իրադարձություններին, իսկ շրջապատը, կթվա, հատուկ է հանում ձեզ հավասարակշռությունից։ Հատկապես դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Մի քանի անգամ պետք է բացատրեք, թե ինչ նկատի ունեք։

Օրվա առաջին կեսին կարող են ֆինանսական խնդիրներ առաջանալ, բայց արագ կգտնեք դրանք լուծելու ձևը։ Իսկ ահա օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա։ Չի բացառվում, որ ավագ հարազատները ձեր օգնության, ուշադրության ու աջակցության կարիքն ունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ օր է։ Սպասվածից շատ բան կհասցնեք անել։ Հին պլաններին վերադառնալու, դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում աշխատանքին վերաբերող հաճելի անակնկալներն ու լավ նորությունները։ Օրվա երկրորդ կեսին կարող եք ձեր կարիերայի զարգացման մասին զրուցել ղեկավարության հետ։

Հավանական են դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն, կարող եք գնել այն, ինչի մասին վաղուց եք երազում։ Երեկոյան կարող եք թատրոն կամ համերգ այցելել։ Հաճույք կստանաք ձեր այցից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պրովոկացիաներին մի տրվեք ու հետևեք առողջ բանականությանը։ Օրվա առաջին կեսը իսկական փորձություն կդառնա։ Այս հատվածում դժվար կլինի սառնասրտություն պահպանելը։ Եթե հույզերին տրվեք, շուտով կզղջաք դրա համար։ Աշխատավայրում խուսափեք կոնֆլիկտներից։ Դրանց պատճառով հարաբերությունները երկար ժամանակով կփչանան։

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի։ Այն օգտագործեք հանգստի համար։ Պետք է վերականգնվեք և ֆիզիկապես, և հոգեպես։ Հին ընկերոջ հետ ոչ մեծ զբոսանքը շատ տեղին կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է կարևոր հարցերը լուծելու համար։ Եվ նշանակություն չունի, թե որ ոլորտին են դրանք վերաբերում՝ անձնական, թե մասնագիտական։ Բոլոր դեպքերում նկատի կառնեք այն, ինչ պետք է ու ոչինչ աչքից բաց չեք թողնի։ Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, այնպես որ՝ լավ է ղեկավարվել առողջ բանականությամբ։

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնք արդյունավետ համագործակցության կամ սիրային գեղեցիկ պատմության սկիզբ կդառնան։ Դուր կգաք մարդկանց, ձեր հմայքն էլ ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե արագ պետք է ճամփա ընկնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Տարաձայնություններից խուսափելը հեշտ չի լինի։ Շրջապատի հետ լեզու գտնելու համար համբերության կարիք կլինի։ Մտերիմներն էլ բացառություն չեն լինի։ Գործընկերների հետ վեճերը կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա։ Չի բացառվում, որ ինչ-որ գործեր չհաջողվի ժամանակին ավարտին հասցնել։

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, եթե դրանք նախապես չեք պլանավորել, գումար ծախսել ոչ այնքան անհրաժեշտ իրերի վրա։ Երեկոյան հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք, կվերադառնաք հին նախասիրությանը։ Դա հաճույք կպատճառի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ չի լինելու, բայց չեք վախենա։ Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք նպատակների ու առաջնահերթությունների մեջ, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։ Սխալ կլինի մի քանի գործով միաժամանակ զբաղվելը։ Խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափել չի ստացվի։

Երեկոյան կարող եք ինչ-որ հետաքրքիր բան պլանավորել։ Պարզապես հանգստանալ չի ստացվի։ Ձեզ մռայլ մտքերն ու տագնապը կպատեն։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, որի հետ կարող եք զրուցել ամեն ինչի մասին։ Նրա աջակցությունը շատ տեղին կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հանգիստ կանցնի ու կարևոր իրադարձություններով չի նշանավորվի։ Այն հարմար է վաղուց սկսած գործերն ավարտին հասցնելու ու եզրակացություններ անելու համար։ Անցյալի իրադարձությունները վերլուծելով՝ շատ բան կհասկանաք։ Դրանից հետո ավելի հեշտ կլինի սխալներն ուղղելը։

Ավելի ուշ աշխատանքային հարցերը քննարկելու, պիտանի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք։ Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար։ Ձեր երևակայության շնորհիվ այն անմոռանալի կանցնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1664 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES