Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 5
04.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա հեշտ չի լինի: Ձեզ հաճախ կհանեն հավասարակշռությունից: Ինքնատիրապետումը պահպանելու համար ջանքեր գործադրեք և չեք զղջա դրա համար: Դա հատկապես կարևոր կլինի աշխատավայրում: Այստեղ ավելորդ հույզերը միայն կխանգարեն:

Օգտակար կլինի զբաղվել այնպիսի գործերով, որոնք ոչ միայն ձեզ են հետաքրքիր, այլ նաև պահանջում են ուրիշների միջամտությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու, նոր, ինքնատիպ որոշումներ փնտրելու համար: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Երևակայությանը մի տրվեք: Օրը հաջող կդասավորվի, եթե իրատես լինեք, պատրանքներ չկառուցեք: Հնարավոր է՝ չհասցնեք անել այն, ինչ պլանավորել էիք, այնպես որ՝ սկսեք ամենակարևոր գործերից: Օրվա կեսը հարմար է գործնական բանակցությունների, աշխատանքը փոխելու կամ երկարատև համագործակցություն սկսելու մասին հարցերը քննարկելու համար:

Երեկոն վառ ու հիշարժան կլինի: Կարող եք մասնակցել աշխարհիկ միջոցառումներին: Ուշադրության կենտրոնում կլինեք ու կկարողանաք հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ: Ամեն ինչ ինքն իրեն չի ստացվի, բայց ջանքեր գործադրելու դեպքում հիանալի արդյունքների կհասնեք: Կօգնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Հնարավոր է՝ հենց այսօր հաջողվի փոխշահավետ համագործակցության սկիզբ դնել: Չեն բացառվում աշխատանքին կամ ֆինանսներին վերաբերող լավ նորությունները:

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Եվ կարևոր չէ, թե որտեղ կկազմակերպվեն այդ հանդիպումները և որքան ժամանակ է, ինչ ճանաչում եք այդ մարդկանց: Բոլոր դեպքերում կհաջողվի ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հեշտ չի սկսվի: Ստիպված եք լինելու ամենատարբեր մարդկանց հետ գործ ունենալ: Եվ նրանց բոլորի հետ պետք է կարևորի մասին պայմանավորվեք: Համբերությամբ զինվեք: Արագ արդյունքների հասնել չի ստացվելու: Հավանական են լավ նորություններ, իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնք ժամանակին ձեր կյանքում կարևոր դեր են խաղացել:

Աշխատեք քիչ ժամանակ ծախսել զրույցների ու վեճերի վրա, կենտրոնացեք այն գործերի վրա, որոնք թույլ կտան իրական արդյունքների հասնել: Ինչքան երեկոն մոտենա, այնքան մեծ կլինի հաճելի անակնկալների, զարմանալի զուգադիպությունների հավանականությունը: Դրանք կուրախացնեն ձեզ: Շատ կլինեն նաև սիրային հիշարժան պահերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաջող կդասավորվի: Շատ նոր գաղափարներ կունենաք՝ համարձակ, անսպասելի ու ճիշտ ժամանակին: Շրջապատին կկարողանաք հետաքրքրել ձեր պլաններով, կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը: Լավ կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները:

Ծանոթ կանայք հաճախ կօգնեն ձեզ ու պիտանի խորհուրդներ կտան: Նրանց վրա կարող եք հույս դնել: Տնային գործերը սովորականից հոգնեցուցիչ կթվան: Կարող եք հետաձգել դրանք, իսկ այսօր լավ հանգստացեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավականին բարդ օր է: Այնպես որ՝ զգույշ եղեք ու չմտածված արարքներ մի գործեք: Լավ է նախապես գործողությունների պլան մշակել ու հետևել դրան: Այդպես ոչ ոք ձեզ չի շեղի, չի ստիպի հուզվել դատարկ բաների պատճառով: Ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր աշխատում կամ սերտ համագործակցում են կանանց հետ: Նրանց հետ լեզու գտնելն այսօր բարդ կլինի:

Չնայած բոլոր տհաճ պահերին՝ հաջողության հասնելու ու պարզապես լավ ժամանակ անցկացնելու շանսեր ունեք: Շատ կարևոր կլինի ինտուիցիային հետևելը: Հենց նրա հուշումները կօգնեն նպատակին տանող ճիշտ ուղի գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ կարևոր հարցեր պետք է քննարկեք: Ստիպված եք լինելու մոտեցում գտնել այն մարդկանց հանդեպ, որոնց մասին ձեզ քիչ բան է հայտնի: Դա հեշտ չի լինի, բայց գլուխ կհանեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչ է պետք ասել և ինչպես վարվել: Հնարավոր են կարևոր նորություններ: Մի ծուլացեք ստուգել ստացված ինֆորմացիան: Համոզվեք, որ ձեզ մոլորության մեջ չեն գցում:

Ուրիշների գործերով ավելի շատ պետք է զբաղվեք, քան ձեր սեփականով, բայց դա հետաքրքիր ու օգտակար կլինի: Այնպիսի բաներ կսովորեք, որոնք շատ շուտով պետք կգան ու պիտանի ծանոթություններ կհաստատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբն օգտավետ անցկացրեք: Այս ժամանակահատվածը կարող է շատ արդյունավետ լինել, եթե գործերը չհետաձգեք, խուսափեք պիտանի, բայց տհաճ մարդկանց հետ շփումներից ու չծուլանաք: Ինչ-որ օգտակար բան սովորելու և ստացված գիտելիքները կիրառելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են ծանոթություններ, որոնք հաճելի սիրային շարունակություն կստանան:

Ուղևորությունները վատ չեն ընթանա, եթե դրանք օրվա երկրորդ կեսի համար պլանավորեք: Այս հատվածում մտերիմների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը: Որոշում կընդունեք, որը բոլորին կգոհացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին հանգստությունը պահպանելը դժվար կլինի: Այս հատվածում հեշտ կլինի վատ ազդեցության տակ ընկնելն ու ուրիշի խաղում գործիք դառնալը: Որպեսզի դա տեղի չունենա, հիշեք ձեր հետաքրքրությունների մասին, պրովոկացիաներին զոհ մի գնացեք ու երևակայությանը մի տրվեք: Սառնասրտությունն ու առողջ բանականությունը այսօր ձեր ամենալավ համախոհները կլինեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող ու հեշտ կլինի: Այս ժամանակ կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Օգտակար կլինի հին ընկերների հետ ձեզ անհանգստացնող հարցերի մասին զրուցելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե լուրջ խնդիրներ բերի, բայց բավականին անհանգիստ կանցնի: Գործեր սպասվածից շատ կլինեն, չեք կարողանա հետաձգել դրանք: Կաշխատեք ժամանակը զուր չվատնել ու կհրաժարվեք հանգստից: Դա ամենալավ որոշումը չի լինի, քանի որ արդյունքում կվատանա ինքնազգացողությունը:

Տղամարդկանց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի: Գործնական հանդիպումներ ու կարևոր բանակցություններ պլանավորելիս նկատի առեք սա: Եթե ինչ-որ կարևոր բան եք մտածել, մի շտապեք համախոհներ ընտրել: Այսօր ձեզ համար դժվար կլինի մարդկանց ճիշտ գնահատելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող ու հաճելի կլինի: Շատ բան լավ կստացվի: Հնարավորություն կունենաք առանց ջանքերի ստանալ այն, ինչին վաղուց էիք ձգտում: Չեն բացառվում հաճելի նորությունները: Այն, ինչ կիմանաք, ոչ միայն կբարձրացնի տրամադրությունը, այլ նաև թույլ կտա ճիշտ որոշում ընդունել: Կասկածների ու անիմաստ վեճերի վրա ժամանակ չեք ծախսի, ճիշտ ժամանակին կստանձնեք գործերն ու սպասվածից շատ բան կհասցնեք:

Այսօր շատ բան ձեզանից կախված կլինի: Մի վախեցեք պատասխանատվություն ստանձնել, ինչ-որ բան փոխել կյանքում: Ինտուիցիայի վրա կարող եք հույս դնել: Նրա հուշումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կբերի: Պատրաստ եղեք արագ գործել: Չի բացառվում, որ հենց դրանից կախված լինի ձեր նախաձեռնությունների հաջողությունը: Հնարավոր են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: Կանանց հետ լեզու գտնելը հեշտ կլինի, նրանց խորհուրդներ էլ օգտակար կլինեն:

Նոր հեռանկարներ կբացվեն, պարզ կդառնա, թե ինչ է պետք ձեռնարկել ցանկալի փոփոխություններին հասնելու համար: Կարևոր կլինի նախաձեռնող լինել, չսպասել, մինչև ուրիշները դիմեն ձեզ առաջարկներով կամ խնդրանքներով: Դա վերաբերում է և մասնագիտական ոլորտին, և անձնական հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1585 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES