Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 3
02.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ ու բարդ օր է, բայց այն թույլ կտա որոշակի հաջողությունների հասնել։ Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, ինչ-որ գործեր ստիպված եք լինելու հետաձգել իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով։ Աշխատեք ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել։ Դա հեշտ կլինի, եթե ինքնուրույն չպայքարեք, այլ դիմեք օգնության խնդրանքով։

Ընկերները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը՝ լավ նորություններ կհայտնեն կամ հետաքրքիր առաջարկներ կանեն։ Հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Ձեզ դուր կգա ուշադրության կենտրոնում լինելը, ինքներդ էլ համակրանքով կլցվեք ինչ-որ մեկի հանդեպ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը վառ, հագեցած ու հետաքրքիր կլինի։ Հավանական են հաճելի հանդիպումներ ու լավ նորություններ։ Հնարավորություն կունենաք զբաղվել հոգեհարազատ գործով, ժամանակ կգտնեք նաև հին նախասիրությունների համար։ Մի հետաձգեք կարևոր խնդիրների լուծումը։ Հիմա դրանցից ավելի լավ գլուխ կհանեք։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ։ Հաճախ տարաձայնություններ կառաջանան, երբեմն վիրավորական բաներ կասեք ու կզղջաք դրա համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է խնդիրները լուծելու համար։ Բայց ոչ թե ձեր խնդիրներ, այլ՝ ուրիշների։ Հիմա ինչով ասես հետաքրքրված կլինեք, բացի սեփական գործերից։ Դա այնքան էլ վատ չէ։ Շատ օգտակար բան կանեք շրջապատի համար։ Նրանք շնորհակալ կլինեն։ Հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, դուր կգաք մարդկանց, ովքեր ձեր սրտով չեն եղել։

Հնարավոր են հաջող գնումներ։ Գումարը ճիշտ կտնօրինեք, զուր ծախսեր չեք անի։ Չեն բացառվում չպլանավորված ուղևորությունները։ Դրանք հաճելի տպավորություններ կթողնեն, եթե լավ ընկերախմբով ճամփա գնաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի, եթե կառավարեք հույզերը։ Մի կողմ վանեք մռայլ մտքերը, աշխատեք չհիշել տհաճ իրադարձությունների մասին, ավելի շատ մտածեք լավի մասին։ Հնարավոր է իրադարձությունների հաջող ընթացք, որի շնորհիվ կուղղեք հին սխալները։ Ուշադիր եղեք, որ չկորցնեք ձեր շանսը։

Նոր գործեր ու առաջադրանքներ կունենաք։ Դրանցից սպասվածից լավ գլուխ կհանեք, կվերականգնեք սեփական ուժերի հանդեպ հավատը։ Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ։ Ուրախ կլինեք շփվել նրանց հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի հուզվեք։ Ինչքան շատ անհանգստանաք, այնքան բարդ կլինի փորձություններից գլուխ հանելը։ Եթե հանգստություն պահպանեք, ցանկացած գործում հիանալի արդյունքների կհասնեք։ Համախոհներ ու օգնականներ գտնելը հեշտ կլինի։ Մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչի եք ունակ, հաճույքով կպաշտպանեն ձեր նոր գաղափարները։

Հնարավոր են անսպասելի նորություններ մարդկանցից, որոնց վաղուց չեք տեսել։ Հին կապերը վերականգնելու, բարդ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք։ Ձեռքերը ծալած մի նստեք։ Դա ձանձրալի կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան հոգսեր ու խնդիրներ շատ կունենաք, իսկ ազատ ժամանակ չի մնա։ Բայց դժվարություններից չեք վախենա, սկսածն ավարտին կհասցնեք, միայն թե դա լուրջ ջանքեր կպահանջի։ Արդեն կեսօրին կզգաք, որ շատ եք հոգնել ու հանգստի կարիք ունեք։

Ավելի ուշ նոր գաղափարներ ու համարձակ պլաններ կունենաք։ Շատ իրերի նորովի կնայեք։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Կօգտվեք դրանցից անձնական խնդիրները լուծելու համար։ Հին ծանոթներին հիշեցրեք ձեր մասին։ Չի բացառվում, որ նրանք լավ նորություններ հայտնեն կամ հետաքրքիր առաջարկներ անեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեր ու հոգսեր շատ կունենաք։ Ստիպված եք լինելու մի քանի հարց միաժամանակ լուծել։ Դժվար կլինի մեկ բանի վրա կենտրոնանալը։ Հաճախ շրջապատը ձեր օգնության կարիքը կունենա, խնդրանքներով կդիմի։ Մերժել չի ստացվի, բայց թույլ մի տվեք չարաշահել ձեր բարությունն ու հիշեք սեփական հետաքրքրությունների մասին։

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց մեկ է՝ կվշտացնեն։ Չի բացառվում, որ ստիպված լինեք հետաձգել պլանավորած գնումները, զվարճանքներն ու հանդիպումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Առաջին հերթին դա վերաբերում է նոր ծանոթներին։ Նրանք կփորձեն լավ տպավորություն թողնել, բայց ինտուիցիան կհուշի, որ դա մտածված քայլ է։ Բայց հակառակն էլ կլինի՝ կթերագնահատեք մարդկանց, որոնք կարող էին լավ համախոհներ դառնալ, դժվար պահին աջակցել ձեզ։

Խուսափեք մտերիմների հետ վեճերից։ Լարված պահերին ձեզ զուսպ պահեք, պահպանեք ինքնատիրապետումը։ Հետաձգեք սուր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանք գումարին են վերաբերում։ Հիմա փոխհամաձայնության հասնելը բարդ կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը գործերով ու իրադարձություններով հագեցած կլինի։ Նստելու ժամանակ չեք ունենա։ Շատ բան պետք է հասցնեք, և միայն դուք գիտեք, թե որ գործը պետք է անհապաղ անել, և որը կարելի է հետաձգել։ Այնպես որ՝ խորհուրդների մի սպասեք։ Արեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում։ Օրվա կեսին հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Առանց հետաձգելու իրագործեք դրանք։

Օրը շատ հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ հարաբերությունները վերջին շրջանում հարթ չէին։ Հիմա կարող եք հասկանալ և մեկը, և մյուսը, ամեն ինչի մասին պայմանավորվել, լուծում գտնել, որը ոչ ոքի չի հիասթափեցնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ անհանգիստ ու անհարթ կլինի օրվա սկիզբը։ Ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի։ Դատարկ բանն էլ բավական կլինի հավասարակշռությունը կորցնելու համար։ Հեշտ կլինի նրանց համար, ովքեր հետաքրքիր զբաղմունք կգտնեն, կկենտրոնանան կարևոր գործի վրա։ Հավանական են ուղևորություններ։ Պայմանների փոփոխությունն օգտակար կլինի։

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով։ Հետաքրքիր մարդկանց կհանդիպեք, նրանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ չի լինելու, բայց օրը օգտավետ կանցկացնեք։ Ճկունությունը շատ կարևոր կլինի։ Եթե պատրաստ եք հարմարվել նոր պայմաններին, դրանցից օգուտ քաղել, ապա շատ բանի կարող եք հասնել։ Ինչ-որ գործեր ստիպված եք լինելու հետաձգել, բայց դա ձեզ չի վնասի։

Պահեք խոստումները, որոնք տվել եք մտերիմներին, ոչ ոքի մի հուսահատեցրեք։ Պատրաստ եղեք, որ ձեզ կդիմեն անսպասելի խնդրանքներով, և աշխատեք ցույց չտալ, եթե դա ձեր ուժերի սահմաններում չլինի։ Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ խոշորների համար հիմա ժամանակը չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բան հեշտ չի դասավորվի, բայց լավ գլուխ կհանեք դժվարություններից։ Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, նրանց նկատողությունները տհաճ կլինեն, իսկ արարքները փակուղու առջև կկանգնեցնեն ձեզ։ Աշխատեք ձեզ զուսպ պահել, վեճեր ու կոնֆլիկտներ չհրահրել։ Բոլորի հետ խաղաղ ապրելու ձեր ունակությունը հիմա շատ օգտակար կլինի։

Հնարավոր են տհաճ հանդիպումներ, իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ շփումներից վերջին շրջանում խուսափում էիք։ Իսկ ահա ընկերների հետ չեք կարողանա հանդիպել։ Կխանգարեն անսպասելի իրադարձություններն ու չնախատեսված դեպքերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1585 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES