Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 26
25.02.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Շատ բանի եք ունակ, բայց նույնիսկ ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ կծագեն: Հիմա լավ է նահանջել, քան իրավիճակը փոխելու համար զուր ուժեր ծախսել: Մի քիչ սպասեք: Շուտով լրիվ նոր  հնարավորություններ կունենաք, որոնցից կուզենաք օգտվել:

Զգույշ պետք է լինել գումարի հետ: Հիմա հակված կլինեք ծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Չեն բացառվում անհաջող զուգադիպությունները, որոնք ֆինանսական կորուստների կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Թեթև ու հաճելի օր է: Շատ բան հաջող կստացվի, հաճախ կարող եք ուզած արդյունքին հասնել առանց մեծ ջանքեր գործադրելու: Օգտակար կլինի նախկինում ստացած փորձը: Շրջապատը հաճելիորեն կզարմանա նրանից, թե ինչքան բան գիտեք ու ինչքան բան եք կարողանում անել: Չեն բացառվում համագործակցության գրավիչ առաջարկները: Դրանք մոտ ապագայում մեծ եկամուտներ կխոստանան:

Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային խնդիրները, տան համար անհրաժեշտ իրեր գնել: Կարող եք հյուրեր ընդունել: Նրանք դատարկ ձեռքով չեն գա, լավ նորություններով կբարձրացնեն ձեր տրամադրությունը ու օգտակար խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ավելի հաճախ հիշեցրեք ինքներդ ձեզ, որ կյանքը միայն հաճույքներից չի բաղկացած ու որոշ բաներ պետք է անել միայն նրա համար, որ դրանք օգտակար են: Եթե հոգ տանեք միայն սեփական ցանկությունների մասին, ապա բացի խնդիրներից ոչնչի չեք հասնի: Աշխատանքի մեջ հաջողությունների համար կարգապահություն ու կազմակերպվածություն է պետք: Ցույց տվեք այս հատկանիշները, հակառակ դեպքում հետաքրքիր հնարավորություններ բաց կթողնեք:

Չեն բացառվում անսպասելի ծախսերը, չպլանավորված գնումները: Բաց ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ է, ծախսերն էլ մեծ հարված չեն հասցնի ձեր բյուջեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ցանկացած գործի հաջողության համար վստահություն է պետք, իսկ դրա համար պետք է ծանրակշիռ հիմքեր ունենաք: Աշխատեք ոչ միայն ձեզ ու շրջապատին համոզել, որ ամեն ինչ կստացվի, այլ նաև ընտրված ուղով քայլեր անել, թեկուզ՝ ոչ մեծ: Որոշ խնդիրների լուծման համար սպասվածից մեծ ջանքեր կպահանջվեն: Մի հանձնվեք, հակառակ դեպքում ինքներդ ձեզ կմեղադրեք, որ հաստատակամ չեք եղել:

Տանը փոքրիկ խնդիրներ ու ցավալի թյուրիմացություններ կարող են ծագել: Չի բացառվում, որ կարգուկանոն հաստատելու համար ստիպված լինեք հետաձգել պլանավորած զվարճանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեր առջև բարձր նպատակներ կդնեք: Ինքնուրույն գործելու դեպքում հազիվ թե կարողանաք հասնել դրանց: Օգնականներ փնտրեք, ընդ որում՝ նաև այն մարդկանց շրջանում, ովքեր առաջ չէին աջակցում ձեր գաղափարներին: Հիմա ունակ կլինեք շատերին ձեր կողմը գրավել, հետաքրքրել ու ոգեշնչել: Օրը հարմար է լրիվ նոր գործեր ստանձնելու համար: Եթե նույնիսկ դժվարություններ առաջանան, չեք վախենա ու չեք հրաժարվի մտածածից:

Կարող եք կարևոր հարցեր քննարկել՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական: Կկարողանաք որոշումներ ընդունել, որոնք բոլորին կգոհացնեն: Ուշադիր կլինեք մանրուքների հանդեպ, և դա կօգնի խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանեք, նույնիսկ եթե թվում է, թե դա լրիվ անհնար է: Շրջապատը ձեզ մոտ ուժեղ հույզեր առաջ կբերի, բայց, ցավոք, հաճախ այդ հույզերը բացասական կլինեն: Եթե միանգամից չարձագանքեք, գլուխ հանեք իրավիճակից, կհասկանաք, որ շուրջը գտնվող բոլոր մարդիկ ձեր թշնամիները չեն: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ շտապողաբար ընդունված որոշումների համար ստիպված եք լինելու զղջալ:

Ցանկալի չէ կարևոր ֆինանսական հարցեր լուծել, խոշոր գործարքներ կնքել: Գումարի հետ կապված ամեն ինչում զգույշ եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավականին հաջող կլինի: Ճիշտ է այն փոքրիկ թյուրիմացություններից ու լարված պահերից զուրկ չի լինի, բայց ավելի շատ լավ բաներ կբերի: Աշխատեք հետևել ձեր տրամադրությանը, չվշտանալ դատարկ բաների պատճառով: Նկատեք հաճելի պահերը, ուրախացրեք ձեզ ու մյուսներին և կզգաք, որ էներգիան շատանում է: Ընկերները հաճույքով ամեն ինչում կօգնեն, նույնիսկ խնդրելու կարիք չի լինի:

Առանձնացրեք մասնագիտական ու անձնական գործերը: Պետք չէ մտերիմների հետ քննարկել աշխատանքային խնդիրներն ու խորհուրդներ հարցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ էլ որ պատահի, ինչպես էլ որ ընթանան գործերը, կպահպանեք լավատեսությունն ու բարձր տրամադրությունը: Դա շրջապատին շատ դուր կգա, ուստի զարմանալի չէ, որ շատերը կուզենան շփվել ձեզ հետ, օգնություն ու համագործակցություն կառաջարկեն, հաճելի անակնկալներ կանեն: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ կդառնան՝ ընկերական կամ սիրային:

Կհաջողվի լուծել վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին անհանգստացնող հարցերը: Կարող եք տանը կարգուկանոն հաստատել, գլուխ հանել կենցաղային խնդիրներից, անել այն, ինչի համար առաջ ժամանակ չէիք գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն այնքան էլ արդյունավետ չի անցնի: Հիմա կնախընտրեիք չաշխատել ու խոչընդոտներ չհաղթահարել: Կուզենայիք հանգստանալ, լավ ժամանակ անցկացնել ու շփվել հաճելի մարդկանց հետ: Բայց որոշ գործեր ուշադրություն կպահանջեն: Աշխատեք կենտրոնանալ դրանց վրա, որպեսզի ոչինչ բաց չթողնեք ու սխալներ չանեք: Շատ պահանջկոտ մի եղեք ձեր հանդեպ: Եթե ինչ-որ բան կարող եք հետաձգել, այդպես էլ արեք:

Չի բացառվում՝ ինքնազգացողությունը վատանա: Ամենայն հավանականությամբ դա կանդրադառնա նաև արտաքինի վրա: Լավ տեսք ունենալու համար սովորականից շատ ջանքեր պետք է գործադրեք: Խուսափեք ավելորդություններից, հատկապես՝ երեկոյան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համառ կլինեք, ունակ կլինեք հասնել նրան, ինչն առաջ անհնարին էր թվում: Բարդ խնդիրները չեն վախեցնի ձեզ: Ոգևորությամբ կստանձնեք դրանք, չեք նահանջի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են փորձով կիսվել, ինչ-որ բան կսովորեք, իսկ ուրիշների սխալներից ճիշտ եզրակացություններ կանեք: Շատ հարցերում կօգնեն կանայք, հաճախ դա կանեն սեփական նախաձեռնությամբ:

Բարենպաստ օր է ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ անել կամ գումարը ներդնել բիզնեսում: Երկու դեպքում էլ զղջալու առիթ չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կարող է խնդիրներ բերել, բայց կասկած չկա, որ գլուխ կհանեք դրանցից: Պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալները, անել այն, ինչ առաջ չէիք համարձակվի: Հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ աշխատանքային առաջարկներ: Պետք է բարդ որոշում ընդունեք, և դա պետք է ինքնուրույն անեք: Ոչ ոքից խորհուրդներ ու հուշումներ մի սպասեք:

Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն, կհաջողվի հանգիստ քննարկել շատ կարևոր բաներ, որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Կարող եք բաց խոսել ձեր զգացմունքների մասին: Ձեզ կհասկանան ու կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ լավ կընթանա: Հնարավոր է՝ այսօր կարևոր հաղթանակներ չտոնեք, բայց միևնույն է ձեզանից ու շրջապատից գոհ կլինեք: Կսովորեք այն, ինչ շուտով կարող է պետք գալ, օգտակար տեղեկատվություն կստանաք: Ընթացիկ գործերից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ նոր խնդիրները հաճախ փակուղու առջև կկանգնեցնեն: Բայց ժամանակի հետ ամեն ինչ կստացվի:

Լսեք, թե ինչ են ասում կանայք: Նրանց խորհուրդներն այսօր օգտակար կլինեն: Օրը հարմար է ոչ մեծ ուղևորությունների համար: Դրանք կբարձրացնեն տրամադրությունը, կօգնեն օգտակար ծանոթություններ հաստատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 467 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES