Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 25
24.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ամեն ինչ հնարավոր կթվա։ Ինչ էլ որ ստանձնեք, հաջողության հանդեպ կասկածի ստվեր անգամ չի լինի։ Եվ կարևոր չի լինի, թե ինչ կասեն շրջապատողները։ Նույնիսկ եթե նրանք չաջակցեն ձեզ, քննադատեն, միևնույն է՝ չեք հրաժարվի մտածածից ու կվարվեք ձեր ուզածի նման։ Լավ արդյունքների հասնելու հնարավորություն կլինի, բայց գոհ չեք լինի դրանցից։ Փոխարենը փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա։

Ժամանակը ընկերների հետ ուրախ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Երեկույթների ժամանակ հավանական է ինչ-որ մեկի հետ ծանոթանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պետք է շատ մտածեք։ Այսօր նույնիսկ ամենապարզ հարցերին դժվար կլինի պատասխաններ գտնել։ Դրանք այնքան պարզ ու մակերեսային չեն լինի, որքան որ ձեզ կթվան։ Հաճախ կօգնի ինտուիցիան։ Նրա հուշումները ճիշտ կլինեն գումարի, ունեցվածքի, իրավաբանական հարցերի հետ կապված ամեն ինչում։ Օգտակար կլինի հյուրեր ընդունելը։ Լավ ժամանակ կանցկացնեք, կքննարկեք կարևոր հարցերը։

Հարմար օր է ինչ-որ նոր բան փորձելու համար։ Փորձարկումները հաջող կլինեն, ձեր հնարամտությունը հաճելիորեն կզարմացնի շրջապատին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը, և դա հրաշալի է։ Այսօր հենց լավատեսությունը, կասկածների ու վախի բացակայությունը թույլ կտան անհրաժեշտ արդյունքների հասնել։ Աշխատեք ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնել։ Պետք չէ տարահամոզել նրանց, ովքեր ձեզ չեն աջակցում։ Ժամանակ կանցնի և դուք գործով կապացուցեք, որ ճիշտ եք եղել։

Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը։ Նրանք կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից։ Բայց իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե տեղի ունեցողին հումորով նայեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է։ Այսօր ակտիվ կլինեք, կուզենաք գործել, ձեռքերը ծալած նստելու ցանկություն չի լինի։ Հնարավորություն կունենաք լուծել ոչ միայն սեփական խնդիրները, այլ նաև օգնել ձեզ համար թանկ մարդկանց։ Չի բացառվում, որ նոր համախոհներ գտնեք։ Նրանք ուրախ կլինեն աջակցել ձեզ ու ձեր նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։ Այսօր արդյունք ստանալու համար պարտադիր չէ ռիսկի դիմել։ Զգույշ գործելով՝ ավելի արագ կհասնեք նպատակին։

Հարմար օր է գնումների համար։ Գումարը կծախսեք միայն այն իրերի վրա, որոնք իսկապես պետք են ձեզ ու կուրախացնեն ձեզ և մտերիմներին։ Կարող եք խոշոր գործարքներ կնքել։ Դրանք շահավետ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բանի կարող եք հասնել, բայց դրա համար օգնության կարիք կունենաք։ Այնպես որ, եթե խոշոր պլաններ ունեք, դրանք կյանքի կոչելը սկսեք համախոհների փնտրտուքով։ Իսկ համախոհներ կարող են դառնալ այն մարդիկ, ովքեր առաջ չէին հետաքրքրվում ձեզանով ու ձեր գործերով։ Եթե ձեզ ճիշտ պահեք, նրանք ձեր կողմը կանցնեն։ Այսօր սկսվող ընկերական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ կստանան։

Կհասկանաք՝ ինչպես է պետք լուծել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները։ Հիմա կարող եք գործողությունների պլան կազմել ու կշռադատել ամեն քայլը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ լուրջ տրամադրված կլինեք, և շրջապատը դա ամեն անգամ չի հասկանա։ Կողքից կարող է թվալ, որ ձեզ բացի սեփական նպատակներից ոչինչ չի հետաքրքրում։ Հենց դրա համար էլ շատերը ձեզանից կնախընտրեն հեռու մնալ։ Բայց ժամանակ կանցնի, ու օրվա վերջում լրիվ այլ մարդ կդառնաք, ձեր հմայքին դիմադրել էլ չի լինի։

Չի բացառվում, որ նոր գործեր ու խնդիրներ առաջանան։ Դրանցից գլուխ հանելը սպասվածի նման հեշտ չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Էներգիայով լի կլինեք, պատրաստ կլինեք գործել, բայց ռիսկի եք դիմում ուժերն անիմաստ վատնել, եթե որոշակիություն չմտցնեք ձեր նպատակների մեջ։ Հիմա հաջողության համար ոչ այնքան լավատեսություն ու վստահություն է պետք, որքան հստակ հաշվարկ։ Այնպես որ՝ ինչ-որ բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ լավ պլան ունեք։ Հուսալի համախոհներն էլ չէին խանգարի։

Կարող եք լրիվ նոր բան ստանձնել։ Արագ կսովորեք, կհասկանաք՝ ինչն ինչոց է։ Շատ հարցերում կօգնի սիրելին, որի սրտով կլինի ձեր ոգևորվածությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ ուզածի նման հեշտ չի լինի, բայց հաջողության հասնելու շանսեր ունեք։ Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց վրա ազդելու, նրանց համոզելու շնորհքը։ Բայց մի չարաշահեք այն, հակառակ դեպքում՝ թշնամիներ ձեռք կբերեք։ Լավ է փոխշահավետ համագործակցության ու այնպիսի որոշումների վրա կենտրոնանալ, որը բոլորին է դուրս գալիս։

Հնարավոր են դրամական մուտքեր։ Շատ հաջող գնումներ անելու, երազանքի իրերը ձեռք բերելու հնարավորություն կլինի։ Չեն բացառվում նվերները մարդկանցից, որոնց համարյա չեք ճանաչում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կձգտեք հնարավորինս արագ ստանալ այն, ինչ ուզում եք, ու երբեմն այնպիսի բաներ կանեք, որոնց պատճառով հետո կզղջաք։ Հեռատես եղեք, հոգ տարեք ոչ միայն պահի ցանկությունների, այլ նաև ապագա բարեկեցության մասին։ Հետո շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ։ Հավանական են տարաձայնություններ շրջապատի հետ։ Ձեր ուժերի սահմաններում կլինի վեճերին վերջ տալը։ Աշխատեք հնարավորինս արագ անել դա։

Ինչ էլ որ պլանավորեք, պատրաստ եղեք ինքնուրույն գործել։ Մի սպասեք, որ ինչ-որ մեկը կաջակցի կամ իր վրա կվերցնի նախաձեռնությունը։ Նույնիսկ եթե դա տեղի ունենա, այն ավելի շատ դժվարություններ կբերի, քան ուրախություն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների, ծանոթությունների, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների համար։ Շրջապատին դուր գալու համար ստիպված չեք լինի ջանքեր գործադրել։ Պետք է միայն անկեղծ ու պարզ պահեք ձեզ։ Չի բացառվում, որ հաջողվի կիրառում գտնել ձեր տաղանդներին, որոնց մասին առաջ ոչ ոք գլխի չէր ընկնում։ Արդյունքում ձեզ կհարգեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր միայն սեփական անձի մասին էին բարձր կարծիքի։

Հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին, հաճելի անակնկալներ անել նրանց։ Դա, ամենայն հավանականությամբ, ծախսեր կպահանջի, բայց ժլատություն չեք անի ու չեք զղջա դրա համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել։ Այսօր դա այնքան էլ հեշտ խնդիր չի լինի։ Կթվա, թե շատերը ձեր դեմ են տրամադրված ու նույնիսկ ընկերներն են պատրաստ երես թեքել ձեզանից։ Իսկ իրականում ամեն ինչ այդքան վատ չէ, պարզապես մարդիկ միշտ չէ, որ նրբանկատ են։ Բոլոր դժվարությունները կկարողանաք հաղթահարել, եթե իրար հասկանալու ու փոխադարձ հարգանքը պահպանելու ցանկություն լինի։

Չեն բացառվում ֆինանսական խնդիրները։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն։ Աշխատեք կրճատել ծախսերն ու հրաժարվել ոչ անհրաժեշտ գնումներից։ Ավելի ուշ գումարը պետք կգա կարևոր բանի համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հետաքրքիր ու հագեցած օր է։ Այն նոր հնարավորություններ կբացի։ Օրինակ՝ որոշ Ձկներ կկարողանան զբաղվել այն գործով, որով երկար ժամանակ է, ինչ հետաքրքրվում են։ Կգտնվեն փորձով կիսվելու պատրաստ մարդիկ։ Նրանք լավ խորհուրդներ կտան։ Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Հիմա պատրաստ կլինեք հանգիստ քննարկել անցյալի խնդիրները, ընդունել սեփական սխալներն ու փորձել ուղղել դրանք։

Վատ օր չէ աշխատանքի ու այնպիսի գործերի համար, որի վերջնական նպատակը գումար աշխատելն է։ Նույնիսկ եթե երբևէ կոմերցիայով չեք զբաղվել, հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: armenlur
Դիտումներ: 319 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES