Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 23
22.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է ինչ-որ լուրջ բանի շուրջ պայմանավորվելու համար։ Եվ կարևոր չէ, թե ում հետ՝ մտերիմների, պատահական ծանոթների, թե գործընկերների։ Բոլորի հետ շատ լավ լեզու կգտնեք։

Մտածեք աշխատանքի մասին։ Հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք արագ մասնագիտական աճ կխոստանան։ Ոչ ֆորմալ միջավայրում շփվեք ձեզ հետ նույն ոլորտում աշխատող մարդկանց հետ։ Շատ հետաքրքիր ու օգտակար բաներ կիմանաք։ Վատ օր չէ գնումների համար։ Հնարավոր են հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հիանալի, հագեցած ու հետաքրքիր օր է սպասվում։ Գաղափարներ ու պլաններ շատ կունենաք, դրանք բոլորը հասցնելու համար պատրաստ կլինեք արագ գործել։ Ընկերներն ու մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ, բոլոր հարցերում աջակից կլինեն։ Նրանց վրա ցանկացած իրավիճակում կարող եք հույս դնել։

Մի հրաժարվեք երեկույթների հրավերներից։ Ամենայն հավանականությամբ ուրախ ժամանակ կանցկացնեք։ Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, որոնք հաճելի շարունակություն կստանան։ Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած, հետաքրքիր ու հաճելի կլինի օրվա սկիզբը։ Այս հատվածում հաճույքով կստանձնեք նոր գործերն ու հիանալի գլուխ կհանեք դրանցից։ Շատ հարցեր սպասվածից արագ կլուծվեն։ Պատասխաններ կստանաք կարևոր հարցերին, որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում։

Շատ հետաքրքիր հանդիպումներ ու օգտակար ծանոթություններ կունենաք։ Բաց չեք թողնի խելացի մարդու հետ շփվելու հնարավորությունը։ Նրանից շատ բան կսովորեք։ Ազդեցիկ ընկերներ ձեռք կբերեք։ Զգույշ եղեք գումարի հետ։ Չեն բացառվում անհաջող գնումներն ու կորուստները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ ու հագեցած օր է։ Այն հանգիստ անցկացնել չի ստացվի։ Շատ գործեր կունենաք, որոնցից յուրաքանչյուրը ուշադրություն կպահանջի։ Երբեմն կօգնեն ընկերները, բայց հաճախ պետք է ինքնուրույն գործեք։ Եվ իհարկե, ոչ ոք չի ուզենա իր վրա վերցնել կարևոր հարցերը լուծելու պատասխանատվությունը։ Այնպես որ՝ պատրաստ եղեք ինքներդ ամեն ինչ անել։

Հարմար օր է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար։ Չի բացառվում, որ հենց այսօր ծանոթանաք մարդկանց հետ, որոնց հետ շուտով եկամտաբեր գործ կսկսեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա մեծ մասը հանգիստ ու հաճելի կանցնի։ Միայն երեկոյան տրամադրությունը կարող է փչանալ։ Չի բացառվում, որ սկսեք նյարդայնանալ դատարկ բաների պատճառով, չարանալ, եթե ինչ-որ բան ձեր ուզածով չլինի։ Աշխատեք հնարավորինս արագ վերականգնել ինքնավերահսկողությունը, հակառակ դեպքում՝ հնարավոր են վեճեր մտերիմների հետ ու լուրջ կոնֆլիկտներ։

Օգտակար կլինի նորը սովորելն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով զբաղվելը։ Փորձարկումներ արեք, գործեք ոչ ստանդարտ մեթոդներով, նոր գաղափարներ փնտրեք։ Ինչքան քիչ կառչեք հնին, այնքան մեծ կլինեն կյանքը դեպի լավը փոխելու շանսերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան հեշտ չի լինի։ Նյարդային կլինեք, կբարկանաք այնպիսի բաների վրա, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի։ Ընտանեկան խնդիրները շատ լուրջ կթվան, չնայած դրանք լուծելը հեշտ կլինի։ Պետք է պարզապես նորովի նայել դրանց։

Շատ սուր կլինի գործնական հոտառությունը, որի շնորհիվ հաջողությամբ կլուծեք ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կկնքեք ու կգնեք ձեր երազանքների իրերը։ Երեկոյան հնարավորություն կունենաք շփվել հին ծանոթների հետ։ Նրանցից հետաքրքիր բաներ կիմանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կուզենաք ինչ-որ կարևոր ու օգտակար բանով զբաղվել, ու այդպիսի գործ ամենայն հավանականությամբ կգտնվի։ Նոր ու հետաքրքիր խնդիրներ առաջ կգան, որոնց վրա կուզենաք գլուխ կոտրել։ Բայց նկատի առեք, որ այսօրվա բոլոր գաղափարները չէ, որ լավն են։ Մի շտապեք կյանքի կոչել մտահղացումները, լավ կշռադատեք ամեն քայլը։

Մտերիմները անհրաժեշտության դեպքում կաջակցեն ձեզ։ Հաճելի կլինի ընկերների հետ շփումը, սիրային ժամադրությունն էլ չի հիասթափեցնի։ Հնարավոր են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը լավ կանցնի, եթե դատարկ ու տհաճ զրույցների վրա ժամանակ չվատնեք։ Հիշեք, որ հիմա տարաձայնություն կարող է առաջանալ ամեն մի չնչին բանից։ Իսկ եթե ինչ-որ ցավոտ հարցի անդրադառնաք, վեճից խուսափելը անհնարին կլինի։ Այդ իսկ պատճառով՝ ձեզ նրբանկատ պահեք ու սահմանափակվեք թեթև, աշխարհիկ զրույցով։

Կարող եք զբաղվել սիրելի գործով, հիշեք ձեր հին նախասիրության մասին։ Երբ անցնեք ձեր սիրելի զբաղմունքին, տրամադրությունը կբարձրանա, հրաժեշտ կտաք մռայլ մտքերին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ անհանգիստ օր է։ Հատկապես դժվար կլինի այն Աղեղնավորների համար, ովքեր պետք է ամենատարբեր մարդկանց հետ հանդիպեն, նրանց հետ քննարկեն ընդհանուր գործերը։ Ինչ-որ բանի մասին պայմանավորվելու համար գերմարդկային համբերություն է պետք։

Ինչքան շատ ժամանակ անցկացնեք ինքներդ ձեր կամ շատ մտերիմ մարդկանց հետ, այնքան վստահ ու հանգիստ կզգաք ձեզ։ Երեկոյան խուսափեք ակտիվ գործունեությունից ու երեկույթներին մասնակցելուց։ Երկուսն էլ կարող են վատ անդրադառնալ առողջության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք քիչ անհանգստանալ այն մասին, թե ինչ են մտածում ձեր մասին շրջապատողները։ Հնարավոր է՝ նրանք իսկապես թերագնահատում են ձեզ կամ թերություններ են վերագրում, որոնցից զուրկ եք։ Հիմա նրանց տարահամոզել չի ստացվի, բայց հետո բոլորն էլ կհասկանան, որ շատ բանի եք ունակ ու հարգանքի եք արժանի։

Ցանկացած գործի լուրջ վերաբերվեք։ Ամեն մանրուք էլ կարևոր կլինի, այնպես որ՝ ոչինչ աչքից բաց մի թողեք։ Օրվա երկրորդ կեսին առավելագույն ուշադրություն դարձրեք մտերիմներին։ Նրանք դրա կարիքը շատ կունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը խոստանում է շատ հետաքրքիր լինել։ Հոգ կտանեք, որ այն հագեցած ու արդյունավետ անցնի։ Շատ գործեր ու հանդիպումներ կպլանավորեք, ոչինչ չեք հետաձգի։ Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք։ Այսօր կհանդիպեք մարդկանց, որոնք շատ բանով նման կլինեն ձեզ։ Նրանց հետ հաճելի կլինի գործ ունենալ։

Նույնիսկ եթե բարդ իրավիճակներ լինեն, խորամանկության չեք դիմի, բաց կգործեք, կասեք այն, ինչ մտածում եք։ Դա կօգնի շահել շրջապատի հարգանքն ու համակրանքը։ Չի բացառվում, որ ձեզանով հետաքրքրվի մի շատ անսովոր մարդ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գիտեք, որ շատ բանի եք ունակ ու չեք կասկածի ձեր նախաձեռնությունների հաջողության վրա։ Եվ հաճախ հենց դա էլ կօգնի հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները։ Հնարավոր են հաջող ուղևորություններ, անսպասելի հանդիպումներ ու նոր ծանոթություններ։ Հիմա կգրավեք շրջապատին, և եթե օգնության կարիք ունենաք, ոչ ոք չի կարողանա մերժել ձեզ։

Ցանկացած հարց այսօր շատ արագ կլուծվի։ Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել։ Ժամանակը զուր չեք վատնի։ Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

Загрузка...
Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1089 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES