Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 21
20.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեր մտքերն ու զգացմունքները թաքցնելը անհրաժեշտ չեք համարի, կասեք միայն այն, ինչ մտածում եք։ Եվ դա շրջապատին միշտ չէ, որ դուր կգա։ Օրինակ՝ գործընկերների հետ հարաբերությունները կարող են լարվել, ձեր նկատողությունները նրանց վիրավորական կթվան։ Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնությունները։ Բայց ձեզ հետ ոչ ոք չի վիճի։ Բոլորին էլ հասկանալի կլինի, թե ինչով դա կարող է ավարտվել։

Սովորականից շատ պետք է աշխատեք։ Չի բացառվում, որ ինչ-որ բարդ ու հոգնեցուցիչ գործերով զբաղվելու անհրաժեշտություն առաջանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Ստորև փետրվարի 21-ի աստղագուշակի աուդիոտարբերակը․

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նույնիսկ շատ մտերիմների հետ լեզու գտնելն այսօր սովորականի նման հեշտ չի լինի։ Բայց ամենալուրջ դժվարությունները կծագեն, երբ գործ ունենաք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում։ Կուզենաք լավ տպավորություն թողնել, բայց դա ձեզ մոտ չի ստացվի։ Խուսափեք ձևականություններից, ձեզ կոռեկտ ու քաղաքավարի պահեք։ Մի վախեցեք, որ ձեր լավագույն հատկանիշները աննկատ կմնան։ Հետաքրքրված մարդիկ անպայման ուշադրություն կդարձնեն դրանց։

Հետաքրքրություն կառաջանա կյանքի այն բնագավառների հանդեպ, որոնք առաջ ձեզ անտարբեր էին թողնում։ Չի բացառվում, որ դրա պատճառը ծանոթությունը կլինի մի մարդու հետ, որը ձեզ վրա շատ մեծ տպավորություն կթողնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն այնքան հանգիստ կլինի, որ նույնիսկ կձանձրանաք։ Այս հատվածը հարմար է հանգստի ու ինչ-որ հաճելի բանի մասին մտածելու համար։ Կարող եք զբաղվել հասարակ, չհոգնեցնող գործերով, հանդիպել մարդկանց հետ, որոնց հետ հեշտությամբ եք լեզու գտնում։ Չի բացառվում, որ ապագայի հետաքրքիր գաղափարներ ու պլաններ ունենաք։ Գրեք դրանք, որ չմոռանաք։

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կընթանա։ Առաջին հերթին՝ էներգիայի ներհոսք կզգաք։ Եվ երկրորդ՝ գործ կառաջանա, որով պետք է անհապաղ զբաղվեք։ Շատ բան ձեր ջանասիրությունից ու համառությունից կախված կլինի։ Կարևոր հաղթանակներ տոնելու շանս կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կփորձեք հավասարակշռություն պահպանել, բայց դա միշտ չի հաջողվի։ Անկայուն հուզական վիճակում կլինեք, դատարկ բանն էլ բավական կլինի, որ բարկանաք կամ հուզվեք։ Բայց տրամադրությունը բարձրացնելու համար շատ բան պետք չի լինի։ Շփվեք ձեզ համար թանկ մարդկանց հետ կամ հետաքրքիր մի տեղ այցելեք։

Աշխատանքի մեջ կարգապահ եղեք։ Հնարավոր է՝ լուրջ սխալներ թույլ տաք, որոնք ուղղելը հեշտ չի լինի։ Ցանկալի չէ կարևոր փաստաթղթեր ստորագրել, պարտավորություններով կապվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արարեք, փորձարկումներ արեք։ Մի սահմանափակեք ձեր երևակայությունը։ Այն անսպասելի, բայց շատ արդյունավետ որոշումներ կհուշի։ Իրատես կլինեք, ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները։ Պատրանքներ չեք կառուցի, ցանկալին իրականության տեղ չեք ընդունի և հիանալի արդյունքների կհասնեք նախաձեռնած բոլոր գործերում։

Հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը։ Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, վերջ կտաք ընտանեկան տարաձայնություններին։ Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջողության արագ հասնել չի ստացվի։ Ավելի հաճախ դժվարությունների կբախվեք այնտեղ, որտեղ շրջապատի աջակցության կարիքը կլինի։ Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, ցանկացած տարաձայնություն լուրջ վեճով կավարտվի։ Աշխատավայրում երկար վեճեր կլինեն, դրանց պատճառով չեք կարողանա անել պլանավորածը։

Լավ է զբաղվել երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերով։ Խնդիրները լուծելու համար ոչ ստանդարտ մեթոդներ կգտնեք։ Օրվա վերջին հավանական են դրամական մուտքեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան կանեք ուրիշների համար, իսկ սեփական հետաքրքրությունների ու պլանների մասին երբեմն կմոռանաք։ Դրա հետ մեկտեղ, այսօր վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կունենաք։ Բաց մի թողեք պահը ու արագ գործեք, շրջապատի աջակցությանը մի սպասեք։

Ցանկացած աշխատանք այսօր մեծ կարգապահություն, մանրուքներին հատուկ ուշադրություն կպահանջի։ Նույնիսկ աննշան սխալները ցավալի կորուստների կհանգեցնեն։ Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլաններն ու տեղափոխել նշանակված հանդիպումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ միանշանակ օր է։ Շատ հավանական են հաճելի իրադարձություններ, հաջող զուգադիպություններ։ Հնարավորություն կունենաք մինչև օրվա վերջ ավարտել սկսած գործերը։ Բայց ձեր տրամադրությունը լավը չի լինի, ամեն ինչ մռայլ գույների մեջ կտեսնեք, չեք նկատի հետաքրքիր հնարավորությունները։ Չմտածված որոշումները ցավալի կորուստների կհանգեցնեն։

Ձեզ համար շատ օգտակար կլինի ուրիշների և առաջին հերթին՝ ավագ հարազատների փորձը։ Վատ մի զգացեք դիմել խորհուրդների խնդրանքով, հարցեր տալ։ Ընտանեկան հարաբերությունները ամրապնդելու, կոնֆլիկտներին վերջ տալու հնարավորություն կունենաք։ Բաց մի թողեք այն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար։ Շատ կարևոր խնդիրներ արագ կլուծվեն։ Լավ գումար աշխատելու կամ եկամուտների նոր աղբյուր գտնելու հնարավորություն կունենաք։ Գործնական հոտառությունը չի հիասթափեցնի նույնիսկ նրանց, ովքեր առաջ իրենց մոտ նախաձեռնողական տաղանդներ չէին նկատել։ Աշխատանքի հետ կապված ցանկացած հարց քննարկեք մինչև կեսօր։ Ավելի ուշ փոխհամաձայնության հասնելը բարդ կլինի։

Շատ բան կսովորեք, եթե չվախենաք շրջապատին ճիշտ հարցեր տալ։ Չի բացառվում՝ հանդիպեք մարդկանց, որոնք սկզբում ձեր ղեկավարները կլինեն, հետո՝ համախոհները, իսկ ժամանակի հետ՝ իսկական ընկերներ կդառնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դժվարություններից չեք վախենա ու չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան։ Հաստատակամությունը կօգնի հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։ Դժվար պահերին ձեզ կաջակցեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները։ Նրանց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել։ Հավանական է մասնակցություն աշխարհիկ միջոցառումների։ Այդտեղ հետաքրքիր մարդկանց կհանդիպեք, որոնց հետ քիչ ավելի ուշ նաև կընկերանաք։

Հնարավոր են խոշոր գնումներ։ Դրանք հաջող կլինեն, չեք զղջա ծախսած գումարի համար։ Սեփական բիզնեսում ներդրումները շահավետ կլինեն, իսկ ահա ուրիշների նախագծերին աջակցել այսօր չարժե։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի հուզվեք։ Հիմա սուր կարձագանքեք շրջապատի իրադարձություններին, կվշտանաք դատարկ բաների պատճառով։ Ուժեղ ու հակասական հույզերը կխանգարեն որոշումներ ընդունել, հատկապես, երբ դրա համար անհրաժեշտ լինի գլուխ հանել իրավիճակից, հաշվի առնել բոլոր մանրամասները։ Կանանց հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Չեն բացառվում մոտ ընկերուհիների հետ տարաձայնությունները։

Երևակայեք, երազեք, ստեղծագործեք։ Այս ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կօգնի շատ բաների նորովի նայել, ելք գտնել բարդ իրավիճակից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները։ Ձեր բարությունից օգտվել ցանկացողներ այսօր շատ կլինեն։ Բոլորին պետք է կարողանաք դիմադրություն ցույց տալ։ Հաճախ ձեր գործերին կխառնվեն շրջապատողները։ Դա կանեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր առաջ ընդհանրապես չէին հետաքրքրվում, թե ինչով եք զբաղվում։

Կփոխվեն առաջնահերթությունները։ Չի բացառվում՝ հասկանաք, որ վերջին ժամանակներս ուժերը ծախսել եք գործերի ու նախագծերի վրա, որոնք իրականում այնքան էլ հետաքրքիր չեն ձեզ։ Կարող եք կյանքում ինչ-որ բան փոխել, նոր ուղղությամբ ոչ մեծ, բայց կարևոր քայլեր անել։ Սկզբում ձեզ ոչ ոք չի աջակցի, բայց ավելի ուշ համախոհներ կհայտնվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 4441 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES