Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 20
19.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն անհանգիստ կանցնի։ Ստիպված եք լինելու լուծել և՛ անձնական, և՛ աշխատանքային հարցերը, իսկ դա նշանակում է, որ ազատ ժամանակ համարյա չեք ունենա։ Ընկերները հաճախ օգնության խնդրանքով կդիմեն, ընդ որում՝ այնպիսի իրավիճակներում, երբ նրանց մերժելը հնարավոր չի լինի։ Չնայած այս ամենին՝ կհասցնեք անել այն, ինչ պլանավորել էիք։

Խուսափեք խառնաշփոթից ու անկարգապահությունից։ Առաջնահերթությունները ճիշտ դնելու, կարևորը երկրորդականից տարանջատելու շնորհիվ կգտնեք բոլոր փորձությունները հաղթահարելու ձևը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ ու բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է ծանոթ, ընթացիկ գործերի համար։ Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ։ Լավ կանցնեն գործնական բանակցությունները, նոր համախոհներ ու հովանավորներ գտնելու հնարավորություն կունենաք։ Հավանական է ձեր կարիերայի զարգացմանը վերաբերող կարևոր նորություններ ստանաք։

Աշխատավայրում խուսափեք դատարկ զրույցներից, իսկ տանը մի քննարկեք տհաճ թեմաներն ու վաղուց լուծված խնդիրները։ Հետ կանգնեք սպոնտան գնումներից, նույնիսկ եթե գայթակղությունը մեծ լինի։ Գումարը ծախսել արժե միայն շատ անհրաժեշտ բաների վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապելով ոչինչ մի արեք։ Այդպես ճիշտ որոշումներ ընդունելը դժվար կլինի, ուրիշների ազդեցության տակ կընկնեք։ Հարմար օր է աշխատանքում նախաձեռնությունը ձեռքը վերցնելու, գործընկերների ու համախոհների հետ ապագայի պլանները քննարկելու համար։ Չի բացառվում, որ ձեզ աջակցեն այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք։ Չի բացառվում, որ ձեզանով հետաքրքրվի մեկը, ում վաղուց համակրում եք։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից կկարողանաք օգտվել ու լուծել հին խնդիրները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգստություն պահպանելը դժվար կլինի, բայց եթե դա ձեզ հաջողվի, օրը վատ չի անցնի։ Գործեր, ճիշտ է, սովորականից շատ կունենաք։ Չի բացառվում, որ ստիպված լինեք լուծել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները։ Բարեբախտաբար, կգտնվեն օգնել ցանկացողներ, այնպես որ՝ ամեն ինչ ինքնուրույն անելու կարիք չի լինի։

Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ։ Աշխատեք գործել ոչ թե փորձված մեթոդներով, այլ նորերով։ Չի բացառվում, որ այդպես ավելի հեշտ կհասնեք դրված նպատակներին։ Օրը հարմար է աշխատանքի, ուսման կամ նախասիրության համար անհրաժեշտ իրերը ձեռք բերելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է կարևոր հանդիպումների ու այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել։ Չի բացառվում, որ ձեզ առաջարկեն մասնակցություն ունենալ հետաքրքիր նախագծին կամ կօգնեն ստանալ երազանքի աշխատանքը։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, նրանց հետ շփումներն էլ լավատեսություն ու ակտիվություն կհաղորդեն։

Հազիվ թե կարողանաք հետևել կազմած պլանին։ Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, օպերատիվ արձագանք տալ անսպասելի իրադարձություններին։ Այստեղ ինտուիցիայի հուշումները շատ օգտակար կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ավելի շուտ աչք կփակեք խնդիրների վրա, քան կվշտանաք դրանց պատճառով։ Դժվարությունները չնկատելն ու աշխարհին լավատեսորեն նայելը հրաշալի է, բայց օրվա իրադարձություններին իրական գնատականներ տալն էլ չէր խանգարի։ Աշխատեք լուրջ վերաբերվել ձեր պարտականություններին, չմոռանալ խոստումների մասին։ Շատ կարևոր է հեղինակության մասին հոգ տանելը։ Թույլ մի տվեք, որ մարդիկ կասկածեն ձեր ազնվությանն ու հուսալի լինելուն։

Հնարավոր են փոփոխություններ ընտանիքում։ Դրանք հաճելի կլինեն, բայց անհանգստության տեղիք կտան։ Չեն բացառվում անսպասելի ծախսերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Գործեր շատ կունենաք, բայց դրանց պատճառով չեք հուզվի։ Խառնաշփոթից խուսափելով՝ մեկը մյուսի հետևից կլուծեք դրանք։ Նման մոտեցման շնորհիվ պլանավորածից շատ բան կհասցնեք անել։

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների, ընկերական ու սիրային հանդիպումների համար։ Կարող եք լեզու գտնել մարդկանց հետ, որոնք չգիտես ինչու նեղացել էին ձեզանից։ Կհարթեք այն հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներս լարված բնույթ էին ստացել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կդասավորվի։Վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներն արագ լուծելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն։ Չի բացառվում՝ նոր ու շատ ազդեցիկ համախոհներ ի հայտ գան, որոնք ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի ընդհանուր գործի հաջողությամբ։ Այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով սիրային բնույթ կստանան։

Լավ կիմանաք, թե ինչ եք ուզում ու ունակ կլինեք կռահել նաև շրջապատի ցանկությունները։ Դեպի լավը կփոխվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում անընդհատ վիճում էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգույշ, մանրուքների հանդեպ ուշադիր կլինեք, եզրակացություններ անելիս չեք շտապի ու ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել։ Այսօր լուրջ սխալներ չեք գործի, իսկ նախկինում գործած սխալները կկարողանաք ուղղել։ Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոնք կապված կլինեն աշխատանքը կամ նույնիսկ գործունեության բնույթը փոխելու հետ։

Փոփոխություններ կլինեն անձնական հարաբերություններում։ Չի բացառվում, որ հիասթափվեք այն մարդուց, որի մասին բարձր կարծիք ունեիք։ Մյուս կողմից՝ կնկատեք այն մարդու արժանիքները, որը ձեզ ոչ այնքան գրավիչ ու ձանձրալի էր թվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Սովորականից ավելի հեշտ զոհ կգնաք պրովոկացիաներին, կվստահեք նրանց, ում վստահել չի կարելի։ Առավոտյան դա կարող է խնդիրների հանգեցնել, չնայած հետո էլ դա ոչ այնքան նշանակալի, բայց տհաճ հետևանքներ կունենա։ Աշխատեք կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունել։ Եթե զգում եք, որ խորհուրդն անհրաժեշտ է, դիմեք կանանց։ Նրանք հաճելիորեն կզարմացնեն ձեզ իրենց խորաթափանց լինելով։

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների, ձեր հետաքրքրությունները ու հայացքները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար։ Որոշ Այծեղջյուրներ հարազատներին ու մոտ ընկերներին վերաբերող հաճելի նորություններ կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը անհանգիստ, բայց հետաքրքիր կլինի։ Արագ կսովորեք, դրա շնորհիվ էլ արագ հաջողությունների կհասնեք։ Օգտակար կլինի ուրիշների փորձը։ Կարող եք խորհուրդներով դիմել լավ ծանոթներին, մարդկանց, որոնք վաղուց շահել են ձեր հարգանքը։

Հավանական են չպլանավորված ուղևորություններ։ Ստիպված եք լինելու արագ ճամփա գնալ, բայց ոչինչ աչքից բաց չեք թողնի ու չեք մոռանա։ Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը։ Դրանք շատ տեղին կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Օգտվեք դրանից գործերն ավարտին հասցնելու համար։ Հնարավոր են հաջող գործնական բանակցություններ։ Հնարավորություն կունենաք շահել այն մարդկանց վստահությունը, որոնք առաջ քննադատորեն էին մոտենում ձեր գաղափարներին։

Հարմար օր է կենցաղային խնդիրները լուծելու համար։ Կարող եք վերանորոգում սկսել, տան համար կահույք կամ տեխնիկա գնել։ Երեկոյան հավանական են անսպասելի, բայց հաճելի այցեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1407 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES