Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 19
18.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարդ կլինի, այնպես որ՝ նրանից մեծ ակնկալիքներ մի ունեցեք: Բայց եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա, ապա լավ գլուխ կհանեք դրանցից: Աշխատեք առանց ուրիշների օգնության հաղթահարել դժվարությունները: Ինչքան ինքնուրույն ու անկախ լինեք, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը:

Օրվա երկրորդ կեսը կստիպի ուշադրություն դարձնել այն հարցերին, որոնց մասին կնախընտրեիք չմտածել: Մի բարկացեք մարդկանց ու պայմանների վրա, աշխատեք հանգիստ գնահատել իրավիճակն ու լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ գործերի համար բարենպաստ օր է: Ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու իրավիճակը, ինչն էլ թույլ կտա լուծել ամենատարբեր խնդիրները: Հաճախ կօգնեն կանայք, նրանց խորհուրդներն օգտակար կլինեն: Նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, չեք նահանջի: Եվ դա ճիշտ որոշում կլինի, քանի որ հաջողությունների հասնելու շանսերը մեծ են:

Միակ ոլորտը, որտեղ հնարավոր են տհաճություններ ու կորուստներ՝ ֆինանսներն են: Հակված կլինեք շատ ծախսել: Բացի այդ, ողջ օրը, բացի վաղ առավոտվանից, հարմար չէ գնումների ու գործարքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք ոչ եզրակացություններ անելիս, ոչ որոշումներ ընդունելիս, ոչ էլ արարքների մեջ: Հիմա ձեր ցանկություններն ու նպատակները արագ կփոխվեն: Մեկ մի բանի կձգտեք, մեկ լրիվ ուրիշ բանի, կենտրոնանալն էլ բարդ կլինի: Ցանկալի չէ քննարկել հեռուն գնացող պլանները, ինչպես նաև պարտավորություններով կապվել: Շրջապատին կարող է թվալ, որ շատ թեթևամիտ մարդ եք ու արժանի չեք վստահության:

Օրվա երկրորդ կեսն առաջինից հաջող կանցնի: Եթե լուրջ տրամադրվեք, կկարողանաք լուծել այն խնդիրը, որի վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Հարազատին կամ ուրիշ դժվար իրավիճակում հայտնված մտերիմ մարդու օգնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Իրադարձությունները շատ դանդաղ կզարգանան, բայց կտեսնեք, որ դրական փոփոխությունները սարերի հետևում չեն, ինչն էլ լավատեսություն կհաղորդի: Հնարավոր է աշխատանքային հարցերի հաջող լուծում: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Չի բացառվում, որ շուտով նոր պաշտոն կամ աշխատանքի ավելի շահավետ պայմաններ առաջարկեն:

Աշխատեք հոգ տանել ոչ միայն սեփական հետաքրքրությունների մասին: Ինչքան շատ ուշադրություն դարձնեք շրջապատողներին, այնքան մեծ է հավանականությունը, որ բարդ իրավիճակում աջակցություն կստանանք: Աշխատեք ամրապնդել կապերը, որոնք թանկ են ձեզ համար, առավելագույնս ուշադիր եղեք նրանց հանդեպ, ում սիրում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չնայած նրան, որ շատ բան առավտյան վատ չի ընթանա, միևնույն է՝ դժգոհ կմնաք: Ձեզ կարող է թվալ, որ ձեզ անհիմն թերագնահատում ու քննադատում են, ինչ-որ բանի մեջ են կասկածում: Ինչքան շատ դրա մասին մտածեք, այնքան ավելի վատ կզգաք ձեզ: Բայց եթե շեղվեք այդ մտքերից ու կենտրոնանաք գործերի վրա, արագ արդյունքի կհասնեք, տրամադրությունն էլ կլավանա:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այս հատվածում հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարիքը շատ ունեիք: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վեճերի ու տարաձայնությունների առիթներ այսօր շատ կլինեն, բայց շատ կփորձեք շրջապատի հանդեպ լավ տրամադրվածություն պահպանել: Եվ ճիշտ էլ կանեք: Առաջին հերթին՝ շուտով նրանց աջակցության կարիքն եք ունենալու, և երկրորդ՝ հաշտ ապրելն ավելի հաճելի ու հետաքրքիր է:

Աշխատանքից գլուխ հանելու համար դրան լուրջ պետք է վերաբերվեք: Ինչքան շատ ուշադրություն դարձնեք մանրուքներին, ինչքան շատ ջանքեր գործադրեք սխալներից խուսափելու համար, այնքան լավ: Ոչ գործընկերներին, ոչ մտերիմներին խոստումներ մի տվեք, եթե կասկածներ ունեք, որ կարող եք կատարել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա մեծ մասը հանգիստ կանցնի: Կարող եք ավարտին հասցնել սկսածը, որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Հաճախ կօգնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Նրանք շատ գրավիչ գործնական առաջարկներ կանեն: Կարևոր ինֆորմացիա ստանալու կամ օգտակար բան սովորելու հնարավորություն կունենաք:

Միայն երեկոյան են հավանական տագնապները: Հաճախ դրանց պատճառը անձնական հարաբերություններում փոփոխությունները կլինեն: Չի բացառվում, որ ստիպված լինեք անհանգստանալ մտերիմ մարդու մասին, աջակցել նրան բարդ իրավիճակում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ կշտապեք, և հենց դրա համար էլ սխալներ կանեք: Ինչքան էլ շրջապատը ձեզ չշտապելու, ավելի զգույշ ու խելամիտ գործելու կոչ անի, չեք լսի նրանց: Եվ տանը, և աշխատանքի մեջ հավանական են տարաձայնություններ: Եթե մի քիչ ճկուն ու զիջող չլինեք, գործը կարող է բաց կոնֆլիկտի հասնել:

Հոգեկան հավասարակշռությունը վերականգնել կօգնի ստեղծագործելը: Կարևոր չէ՝ դրա համար շատ մեծ տաղանդներ ու կարողություններ ունեք, թե ոչ: Կարևորը ձեր տրամադրվածությունն ու ինչ-որ անսովոր բան անելու ցանկությունն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ կլինի օրվա սկիզբը: Մի քանի ժամվա ընթացքում կհասցնել շատ օգտակար բաներ անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Հնարավորություն կունենաք լուծել հին աշխատանքային խնդիրները, համախոհներ գտնել, որոնք կօգնեն առաջ շարժվել: Որոշ Աղեղնավորներ ազդեցիկ հովանավորներ ձեռք կբերեն: Նրանց շնորհիվ կյանքի կկոչեն ամենահամարձակ պլանները:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Բանն այն է, որ հեշտ չեն դասավորվի շատ մտերիմների հետ հարաբերությունները: Շրջապատին մեծ պահանջներ կներկայացնեք, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Իրատես լինել չի ստացվի: Հակված կլինեք երևակայել ու պատրանքներ կառուցել, տեսնել այն, ինչը չկա ու չի կարող լինել: Դա կխանգարի կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք հիմա հատուկ ուշադրություն են պահանջում և զբաղվել նրանով, ինչն իսկապես օգտակար է: Հավանական են սխալներ հաշվարկների մեջ, չեն բացառվում խնդիրները փաստաթղթերը լրացնելիս:

Բայց դա չի նշանակում, որ օրը անհույս վատը կլինի: Կտեսնեք այն, ինչն առաջ չէիք նկատել, և հենց դրանից կսկսվեն դրական փոփոխությունները: Չեն բացառվում մտքի փայլատակումները, փայլուն գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մանրուքները սրտին շատ մոտ կընդունեք: Դատարկ բաների պատճառով մի հուզվեք ու մի բարկացեք, հիշեք այն, ինչն իսկապես կարևոր է: Քանի դեռ չեք վերահսկում ձեզ, իրավիճակը դեպի լավը փոխել հազիվ թե ստացվի: Հնարավոր են տարաձայնություններ աշխատանքի մեջ, կոնֆլիկտներ գործընկերների հետ: Ձեզ կարող են անարդարացիորեն քննադատել, մեղադրել մի բանում, որը չեք արել:

Մտերիմների հետ հարաբերություններն էլ հարթ չեն լինի: Փոխադարձ պահանջներ կլինեն, ոչ ոք չի ուզենա զիջումների գնալ: Բայց ամեն ինչ կհարթվի, երբ առողջ բանականությունը հաղթի հույզերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած ու հաճելի օր է: Հնարավոր է՝ գործեր այնքան շատ գործեր լինեն, որ ուժասպառ լինեք: Բայց չեք բողոքի, և ամենը նրա համար, որ գոհ կլինեք տեղի ունեցողից ու ձեր ջանքերի արդյունքներից: Հավանական են անսպասելի հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք:

Չեն բացառվում սիրային պատմությունները: Նման հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ թե ժամանակավոր տարվածության, այլ ինչ-որ լուրջ ու կարևոր բանի մասին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1664 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES