Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 18
17.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա մեծ մասը հիանալի տրամադրություն կունենաք։ Կարող են իրագործվել հին երազանքները, չեն բացառվում հաճելի անակնկալները։ Հեշտ կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, ում հետ դա անել առաջ չէր ստացվում։ Շատ հարցերի շուրջ կպայմանավորվեք։

Գործեր ու հոգսեր շատ կլինեն։ Հիշեք, որ կարող եք ինչ-որ բան հետաձգել, միայն թե պետք է ճիշտ որոշեք առաջնահերթությունները։ Օգնության կարող եք դիմել ընկերներին կամ պարզապես լավ ծանոթներին։ Նրանք չեն մերժի ձեզ։ Օրվա երկրորդ կեսին կարող եք ոչ մեծ գնումներ անել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ հեշտ չի տրվի։ Հակված կլինեք ցանկացած անհաջողությունից չափից դուրս շատ հուզվել ու անհանգստանալ։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը շատ ավելի լավն է, քան թվում է, և դուք կարող եք ելք գտնել բարդ իրավիճակից։ Այնպես որ՝ լավատես լինելու համար բոլոր հիմքերն ունեք։ Օրվա երկրորդ կեսին ֆինանսական գործերը բարելավելու, գումարը շահավետ ներդնելու հնարավորություն կունենաք։

Պետք է ճշտեք պլանները։ Հազիվ թե հասցնեք անել այն, ինչ մտածել եք։ Նույնիսկ շատ մտերիմ ընկերուհիների հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Ավելի հեշտ կստացվեն տղամարդկանց հետ շփումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է։ Այն թույլ կտա գործերում առաջընթաց արձանագրել։ Ճիշտ ժամանակին հաստատակամություն ու համառություն կցուցաբերեք, խոչընդոտների առջև չեք ընկրկի, իսկ բարդ իրավիճակում ճիշտ որոշում կընդունեք։ Ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը հաջողությամբ կլուծվեն։

Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց կամ ինչ-որ օգտակար բան անել ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք հարաբերություններում դրական փոփոխությունների սկիզբ կդառնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մտածեք գործերի մասին։ Հնարավոր է՝ հենց այսօր հասկանաք, թե ինչպես պետք է կարիերա անեք, ո՛ր բնագավառներում ձեր առջև կարող են մեծ հնարավորություններ բացվել և ինչ է պետք անել, որպեսզի համարձակ բիզնես-պլանն իրականություն դառնա։ Պետք կգա հին ծանոթների փորձը։ Նրանք ձեզ լավ խորհուրդներ կտան։ Ավելի ուշ՝ երբ արդեն պետք է խորհելուց գործողությունների անցնեք, պատրաստ կլինեք ամեն ինչի։

Հարմար օր է ակտիվ հանգստի ու սպորտով զբաղվելու համար։ Չափավոր ծանրաբեռնվածությունը հենց այն է, ինչ ձեզ պետք է այսօր առույգ ու ակտիվ զգալու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է դժվարություններ ու խնդիրներ բերել, բայց դրանցից ոչ մեկը ձեզ փակուղու առջև չի կանգնեցնի։ Պատրաստ կլինեք վճռական գործողությունների, չեք կասկածի, որ կարող եք հասնել ուզածին։ Նման լավատեսությունը շրջապատին անտարբեր չի թողնի։ Նրանք հաճույքով ձեր կողմը կանցնեն, շատ հարցերում կօգնեն։ Օրվա կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում։ Այս հատվածում չեն բացառվում սիրային ծանոթությունները։

Հնարավորություն կունենաք կարևոր բաների մասին զրուցել մտերիմ ու թանկ մարդկանց հետ։ Անկեղծ եղեք․ միայն այդպես կարող եք վերջ դնել վերջին ժամանակներս հարաբերություններում ի հայտ եկած խնդիրներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենահեշտ ու հաճելի գործերով չեք զբաղվելու, այնպես որ՝ ոչ մի բան մի հետաձգեք։ Ինչքան շուտ կենտրոնանաք ուշադրություն պահանջող գործերի վրա, այնքան արագ կստանաք անհրաժեշտ արդյունքները։ Այն մարդկանց մոտ, ովքեր առաջ ձեզ օգնություն էին խոստացել, կփոխվեն պլանները։

Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել, առավել ևս՝ կյանքի կոչել դրանք։ Պետք է հնարավորինս շատ ինֆորմացիա ստանաք, իսկ հիմա այն կուշանա։ Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես պլանավորված չեն եղել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար։ Հիմա կտեսնեք այն, ինչ առաջ չէիք նկատել, ճիշտ եզրակացություններ կանեք։ Բոլոր հին բաներից, որոնք խանգարում էին առաջ շարժվել, պատրաստ կլինեք առանց կասկածելու ու զղջալու հրաժարվել։ Այնպես որ՝ ճիշտ որոշումներ ընդունելը հեշտ է լինելու։

Հավանական են ուղևորություններ։ Ամենայն հավանականությամբ անսովոր, հիշարժան վայրերում կլինեք, ոգևորության աղբյուր կգտնեք։ Ինչ-որ ինքնատիպ ու նոր նախասիրություններ ձեռք կբերեք, ձեզ մոտ տաղանդներ կհայտնաբերեք, որոնց մասին պատկերացում անգամ չունեիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ հարմար է հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար։ Ձեզ դուր կգա խորհել անցյալի մասին, վերլուծել ձեր ու ուրիշների արարքները։ Այս ամենը օգտակար կլինի։ Կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում։ Հնարավոր են հաճելի նորություններ ու անակնկալներ։ Դրանք այդքան նշանակալի ու կարևոր չեն լինի, բայց կբարձրացնեն տրամադրությունը։

Հավանական են մտերիմներին վերաբերող լավ նորություններ։ Փոքրիկ ընտանեկան տոն կազմակերպելու հնարավորություն կունենաք, հին ընկերներին հյուր կկանչեք։ Երեկոն շատ հաճելի կանցնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բավականին լարված կլինի։ Ամենայն հավանականությամբ այս հատվածում կանհանգստանաք այնպիսի բաների համար, որոնք մեծ նշանակություն չունեն։ Կշեղեն ձեր ծանոթները, ովքեր սովոր են ամեն դատարկ բանից խուճապի մատնվել։ Նրանց անհանգստությունը կփոխանցվի ձեզ։Ինչքան օրն առաջ գնա, այնքան նշանակալի կդառնա դրական միտումների ազդեցությունը: 

Օրվա երկրորդ կեսը հիանալի է նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, մարդկանց հետ հետաքրքիր բաների մասին զրուցելու համար։ Շատերին դուր կգաք, այնպես որ՝ չի բացառվում սիրային պատմության սկիզբը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ, բայց այն անհանգիստ կանցնի։ Աշխատեք չբարկանալ ինքներդ ձեզ վրա, նորից ու նորից չհիշել նախկինում գործած սխալները։ Լավ է կենտրոնանալ նրա վրա, ինչ տեղի է ունենում հիմա՝ ներկա պահին։ Շատ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կա։

Աշխատեք չվիճել նույնիսկ նրանց հետ, ովքեր թվում է՝ հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից։ Այսօր ցանկացած կոնֆլիկտ հիմք է դառնալու ավելի լուրջ կոնֆլիկտների համար, որոնք ինքնուրույն պետք է լուծեք։ Ցանկալի չէ խոշոր գնումներ անել։ Հետո ստիպված եք լինելու զղջալ դրանց համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են անսպասելի նորություններ, զարմանալի զուգադիպություններ։ Հազիվ թե հաջողվի իրագործել հին պլանները, բայց ուրախ կլինեք փոխել դրանք։ Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել հարազատների հետ հարաբերությունները, լուծել ընտանեկան խնդիրները։ Հենց դուք կգտնեք ձգձգվող վեճերին վերջ տալու ձևը։

Հավանական են ուղևորություններ։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ոչ այնքան հաճելի խմբով ճամփա գնալ, բայց հետո կպարզեք, որ թերագնահատում էիք նրանց։ Իր մասին կհիշեցնի հին ընկերը։ Ամենայն հավանականությամբ նա ձեզ համար ոչ միայն լավ նորություններ, այլ նաև հետաքրքիր առաջարկներ կունենա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին լուրջ որոշումներ մի ընդունեք ու կարևոր հարցեր մի քննարկեք։ Այս հատվածում շատ բան սխալ լույսի ներքո կտեսնեք, կխառնվեք սեփական հույզերի մեջ, քայլեր կանեք, որոնց համար հետո կզղջաք։ Մի քանի ժամ է պետք ինքներդ ձեզանից ու ստեղծված իրավիճակից գլուխ հանելու համար։ Դրանից հետո սկսեք գործել։

Օրվա երկրորդ կեսին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Պետք կգան նախկին գիտելիքները։ Ձեր տաղանդներն ու հնարավորությունները շրջապատի վրա ուժեղ տպավորություն կթողնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1418 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES