Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 17
16.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոչ ոք չի խանգարի ձեզ հասնել դրված նպատակներին։ Լավ կիմանաք, թե ինչ եք ուզում, չեք նկատի խոչընդոտներն ու չեք մտածի խնդիրների մասին։ Ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք կկիսվեն իրենց փորձով։ Մի շտապեք նոր գործեր ստանձնել։ Նախ ամեն ինչ լավ կշռադատեք ու պլան կազմեք։

Օրը շատ հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Չեք մոռանա ձեր հետաքրքրությունների մասին, բայց այնպիսի լուծումներ կգտնեք, որոնք բոլորին կգոհացնեն։ Շատ Խոյեր դիվանագետի հատկանիշներ կդրսևորեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին դատարկ բաների վրա մի բարկացեք։ Ամեն ինչ մտածածի նման չի ընթանա, բայց եթե պահպանեք լավ տրամադրությունը, արագ դրական փոփոխությունների կհասնեք։ Ցանկալի չէ վիճել գումարի ու ունեցվածքի պատճառով, հատկապես՝ հարազատների հետ։ Երկար ժամանակ իրարից նեղացած մնալու վտանգ կա։

Հետո ձեզ կվերադառնան կենսախնդությունն ու լավատեսությունը։ Օրվա երկրորդ կեսը խոստանում է շատ հաճելի լինել։ Այն հարմար է ընկերների հետ հանդիպումների ու նոր ծանոթությունների, սիրային ժամադրությունների համար։ Հավանական են հաջող գնումներ, նվերներ, հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջապատի հետ պայմանավորվելը դժվար կլինի։ Փոխարենը կարող եք շատ խնդիրներից ինքնուրույն գլուխ հանել, լուրջ օգնության կարիք չեք ունենա։ Պետք չէ երկար զրույցներ ունենալ, գաղտնիքները պատմել մարդկանց, որոնց լավ չեք ճանաչում։ Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները։

Օրվա երկրորդ կեսը թույլ կտա լուծել մանր խնդիրները, որոնք վերջին շրջանում շատ անհանգստացնում էին ձեզ։ Գործերում կարգուկանոն կհաստատեք, ավարտին կհասցնեք սկսածը։ Այս ամենը հոգնեցուցիչ կլինի, այնպես որ՝ աշխատեք շուտ պառկել քնելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր գործերով պետք է զբաղվեք, ու գլուխ կհանեք դրանցից։ Լավ կհասկանաք, թե ինչպես պետք է վարվեք, կտեսնեք նպատակն ու չեք հրաժարվի նրանից, նույնիսկ եթե խոչընդոտներ առաջանան։ Կարող եք գնումներ անել, գործարքներ կնքել։ Գումարի ու ունեցվածքի հետ կապված ցանկացած որոշում հաջող կլինի։

Ուսման համար լավ օր է։ Հեշտությամբ կմտապահեք այն, ինչ պետք կգա, շատ հարցերին պատասխաններ կգտնեք։ Հավանական են նոր ծանոթություններ։ Այսօր սկսվող հարաբերությունները անսովոր կլինեն ու հաճելի պահեր կպարգևեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր կուզենաք ձեր ուզածի նման վարվել, խախտել կանոնները, անել այն, ինչ համարյա անհնարին էր թվում։ Ունակ կլինեք ձեր գաղափարներով հետաքրքրել ու ոգևորել շրջապատին, համախոհներ գտնել, որոնց վրա կարող եք հենվել դժվար պահերին։ Ընկերները հաճույքով կօգնեն, եթե դա ձեզ անհրաժեշտ լինի։

Միակ դժվարությունն այն է, որ արագ կսպառվեք։ Ոգևորությանը կփոխարինի հոգնածությունը, կկորցնեք իրադարձությունների հանդեպ հետաքրքրությունը։ Ինքներդ ձեզ հանգստանալու հնարավորություն տվեք, ու ամեն ինչ կհարթվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ էլ որ պատահի, կպահպանեք հանգստությունը։ Եվ հենց դա թույլ կտա խուսափել սխալներից, նույնիսկ դժվար իրավիճակում ճիշտ որոշում կընդունեք։ Զարմանալի չէ, որ շրջապատը հաճախ կդիմի ձեզ խորհուրդներով ու օգնության խնդրանքով։ Կողքից կարող է թվալ, որ ամեն ինչից կարող եք գլուխ հանել, և դա հեռու չի լինի իրականությունից։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ իրադարձություններ, թյուրիմացություններ, փոքրիկ ցավալի կորուստներ։ Դժվար կլինի կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը։ Նրանք իրենց անտակտ կպահեն, կխառնվեն ձեր գործերին, խորհուրդներ կտան, որոնց կարիքը չունեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփման համար բարենպաստ օր է։ Դժվար չի լինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք ձեզ կես խոսքից կհասկանան ու բոլոր հարցերում կօգնեն։ Հնարավորություն կունենաք զրուցել կարևորի մասին, պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք վաղուց անհանգստացնում են ձեզ։ Չի բացառվում՝ անսպասելի լուծում ստանան ֆինանսական խնդիրները։

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների, պայմանները փոխելու համար; Նույնիսկ երկար ճանապարհը հոգնեցուցիչ չի լինի, նոր տպավորություններն էլ հաճելի կլինեն։ Ճանապարհին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ։ Հնարավոր են անսպասելի հանդիպումներ հին ընկերների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եթե կարևոր գործեր ունեք, հույս դրեք սեփական ուժերի վրա։ Օգնություն սպասել պետք չէ։ Եթե նույնիսկ ստանաք այն, ապա ավելի ուշ, քան պետք է։ Հնարավոր են վեճեր, տարաձայնություններ ընկերների ու մյուս մտերիմների հետ։ Կփորձեք պաշտպանել ձեր տեսակետները, ոչ ոքի չվիրավորել, բայց դա չի ստացվի։

Ցանկալի չէ ֆինանսական հարցեր քննարկելը։ Այստեղ գործը կարող է լուրջ կոնֆլիկտով ավարտվել։ Գումարի հետ զգույշ վարվեք։ Գնումների ու ծախսերի մասին որոշումները պետք չէ շտապելով ընդունել։ Այդպես մեծ կլինի սխալվելու հավանականությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը նոր գործեր ու խնդիրներ կբերի։ Դրանցից գլուխ հանելու համար նպատակասլացություն ու համառություն է պետք, ինչպես նաև հավատ սեփական անձի հանդեպ։ Սկսածն ավարտին կհասցնեք, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի խանգարել ձեզ։ Կարող եք հին ընկերներին ու փորձված համախոհներին դիմել օգնության խնդրանքով։ Նրանք հուսախաբ չեն անի։

Առանց փորձությունների օրը չի անցնի։ Ամենաբարդը կլինի նրանց համար, ովքեր կզբաղվեն ֆինանսական հարցերի լուծմամբ։ Ցանկալի չէ գումարը ներդնել նախագծերում, որոնք ձեզ թեկուզ մի քիչ կասկածելի են թվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հագեցած, հետաքրքիր ու արդյունավետ կլինի օրվա սկիզբը։ Այդ հատվածում պետք է նոր գործերով զբաղվեք։ Դրանք հաճախ բարդ, բայց հետաքրքիր կլինեն։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կիսում են կյանքի հանդեպ ձեր հայացքները։ Չի բացառվում գեղեցիկ սիրային պատմության սկիզբը։

Մտերիմները շնորհակալ կլինեն ձեր բարության ու ուշադրության համար։ Ընտանիքի հետ անցկացրած երեկոն շատ հաճելի հույզեր կպարգևի։ Հնարավոր են անսպասելի նվերներ, անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Որոշ Այծեղջյուրներ առաջարկներ կստանան, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփման, կարևոր հարցերը քննարկելու համար։ Մարդկանց կհանդիպեք, որոնց հետ կարող եք խորհրդակցել, զրուցել այնպիսի բաների մասին, որոնք դեռ ոչ ոքի չեք պատմել։ Շատ սուր կլինի ինտուիցիան։ Դրանով ղեկավարվելով՝ սխալներ թույլ չեք տա։

Հավանական են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ։ Ֆինանսական վիճակը կբարելավվի մտերիմների աջակցության շնորհիվ։ Գնումների հարցում մի շտապեք։ Հիմա հակված կլինեք շատ ծախսել ոչ այնքան անհրաժեշտ իրերի վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ցանկալի չէ քննարկել աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը։ Այստեղ ամենաանմեղ թեման էլ բարդ կթվա, իսկ անտեղի ասված խոսքը վեճի կհանգեցնի։ Շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին ու միշտ չէ, որ դա նրբանկատ կանի։ Աշխատեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները հանգիստ, քաղաքավարի, բայց հստակ ու վճռական։

Մտերիմներից ինչ-որ մեկը ձեր աջակցության կարիք կունենա։ Նրան օգնելու համար ստիպված կլինեք փոխել պլանները, հետաձգել գործերը։ Օրվա վերջին հավանական են հաճելի նորություններ այն մարդկանցից, որոնց համար վերջին շրջանում շատ անհանգստանում էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1961 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES