Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 15
14.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կսկսվի։ Զգալով, որ շատ բանի եք ունակ, կստանձնեք այն գործերը, որոնք առաջ չէիք համարձակվում անել։ Կարող եք ինչ-որ նոր բան սովորել, փորձել ուժերն այն բնագավառում, որը վաղուց հետաքրքրում է ձեզ։ Մի հետաձգեք կարևոր հանդիպումները։ Ինչքան շուտ դրանք կայանան, այնքան լավը կլինի արդյունքը։

Սովորականից արագ կհոգնեք, և դա առաջին հերթին կանդրադառնա տրամադրության վրա։ Օրվա երկրորդ կեսը ապրումների, զղջումների, մռայլ մտքերի ժամանակ կլինի։ Եթե, չնայած դրան, կարողանաք ինչ-որ օգտակար բանի վրա կենտրոնանալ, արժանի արդյունքների կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու անհանգստանալ։ Այս ժամանակահատվածը լուրջ խնդիրներ չի բերի, բայց անընդհատ տհաճություններ ու վատ բաներ կսպասեք։ Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը։ Կարող են խնդիրներ ծագել գործընկերների հետ շփման մեջ։ Հատկապես դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։

Ավելի ուշ ամեն ինչ կփոխվի։ Կհետաքրքրվեք նոր խնդրով, կգտնեք հներից գլուխ հանելու ձևը։ Օրվա երկրորդ կեսին կարող են իրականություն դառնալ վաղեմի ցանկությունները։ Մի վախեցեք երևակայել ու երազել։ Հիմա դա շատ օգտակար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զարմանալիորեն լուրջ տրամադրված կլինեք, և դա կօգնի շատ գործերում հաջողությունների հասնել։ Աշխատանքն ու ուսումը հեշտությամբ կտրվեն, գործընկերների ու ղեկավարության հետ էլ լավ լեզու կգտնեք։ Չի բացառվում, որ ձեզ հիշեցնեն ձեր հին խոստումների մասին։ Այսօր դրանք կատարելը բարդ չի լինի։ Մինչև ճաշ կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել, գործարքներ կնքել։

Օրը շատ հարմար է կարևոր ու լուրջ զրույցների համար։ Մտերիմների հետ կարող եք քննարկել բոլորին անհանգստացնող իրավիճակը։ Չի բացառվում, որ միասին լուծում գտնեք, հասկանաք՝ ինչպես եք հաղթահարելու դժվարությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան սովորականից դժվար կտրվի։ Բայց օրն այնքան էլ բարդ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ։ Շատ ոչ միանշանակ, լարված իրավիճակներից ելք կլինի և անպայման կնկատեք դա, եթե քիչ հուզվեք։ Շրջապատն իրեն տարօրինակ ու նույնիսկ հիմար ձևով կպահի, բայց դրա վրա ազդել չեք կարողանա, այնպես որ՝ ուժերը զուր մի վատնեք։

Տանը շատ գործեր ու հոգսեր կլինեն։ Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել աշխատանքային հանդիպումը կամ հետաքրքիր գործը, որով մտադիր էիք զբաղվել։ Երեկոյան կարող եք երկարատև պլաններ կառուցել, քննարկել դրանք մտերիմների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ ձեր, ոչ էլ շրջապատողների վրա դատարկ բաների պատճառով մի բարկացեք։ Ու ընդհանրապես լավ է հանգստություն պահպանել։ Այդպես ավելի հեշտ կլինի ճիշտ որոշումներ ընդունելն ու ցանկացած իրավիճակից ելք գտնելը։ Աշխատանքը սովորականից ժամանակատար կլինի։ Դրա հետ ոչինչ անել չի ստացվի, այնպես որ՝ պատրաստ եղեք փոխել պլանները։

Նորությունները, որոնք այսօր կստանաք, կստիպեն հուզվել։ Շտապեք ստուգել տեղեկատվությունը։ Հնարավոր է, որ այն աղճատված լինի, ու գործերն ավելի լավ լինեն, քան հաղորդում են։ Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խնդիրներից ու դժվարություններից չեք վախենա, կանեք այն, ինչ ճիշտ եք գտնում ու հանգիստ կընդունեք ձեր արարքների հետևանքները։ Նման մոտեցումը թույլ կտա շատ բարդ ու կարևոր գործերում հաջողությունների հասնել։ Աննկատ չեն մնա ձեր մասնագիտական ձեռքբերումները, չի բացառվում, որ ձեզ նոր պաշտոն առաջարկեն։

Շրջապատի հետ լավ լեզու կգտնեք, ինչպես էլ որ նրանք տրամադրված լինեն։ Հավանական է, որ հենց ձեր շնորհիվ կարողանան իրար հետ պայմանավորվել այն մարդիկ, որոնք վերջին շրջանում վիճել էին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ կարող են անհանգստացնել մռայլ կանխատեսումներն ու կասկածները, բայց դրանց համար հիմքեր չեն լինի։ Օրը խոստանում է լավ դասավորվել։ Եթե ուշադրություն պահանջող գործերին լուրջ մոտենաք, կարող եք դրանցից արագ գլուխ հանել, արդյունքն էլ հիանալի կլինի։ Հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր ու շահավետ գնումներ։

Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, չեք ընկրկի։ Շատ Կշեռքներ այսօր ոգևորությամբ կստանձնեն այն, ինչն առաջ բարդ էր թվում ու հիանալի գլուխ կհանեն ամենից։ Չեն բացառվում ընտանեկան թյուրիմացությունները։ Բայց դրանք արագ կլուծվեն, ու բոլորը գոհ կմնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործերում նախաձեռնող եղեք, և ձեզ անպայման կաջակցեն։ Այսօրվա ձեր գաղափարները լավը կլինեն։ Կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը։ Եթե համառ լինեք, կկարողանաք հաղթել ու զինաթափել հին թշնամիներին։

Օրը հարմար է ֆիզիկական աշխատանքի ու սպորտով զբաղվելու համար։ Լավ մարզավիճակում կլինեք, չափավոր ծանրաբեռնվածությունը կաշխուժացնի ու կբարձրացնի տրամադրությունը։ Հավանական են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ։ Օտար լեզուներն ուսումնասիրելու գործում առաջընթաց կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ խորհեք։ Առաջին հերթին՝ այսօր դա ձեզ մոտ լավ կստացվի, և երկրորդ՝ ինչ-որ իսկապես հետաքրքիր բան կմտածեք։ Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները, շատերին կհամոզեք ձեր ճշմարտացի լինելը։ Այստեղ կօգնի անձնական գրավչությունը։ Մարդիկ պարզապես չեն կարողանա հակառակվել ձեզ։

Օգտակար կլինի սովորելը, նույնիսկ եթե վստահ չեք, որ գտնելու եք ստացված գիտելիքները կիրառելու տեղը։ Երեկոն լավ է անցկացնել տանը, կարող եք ընկերներին կամ պարզապես լավ ծանոթներին հյուր կանչել։ Մի վախեցեք ոչ ֆորմալ միջավայրում քննարկել կարևոր գործնական հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է գործնական հանդիպումների, համատեղ աշխատանքի մասին զրույցների ու ջանքերը համատեղելու համար։ Կկարողանաք պայմանավորվել մարդկանց հետ, օգնել նրանց, ովքեր կարող են օգտակար լինել իրար, ընդհանուր լեզու գտնել։ Նոր հեռանկարներ կբացվեն, վաղուց հետաքրքրող գործով զբաղվելու հնարավորություն կլինի։ Մի նահանջեք, նույնիսկ եթե կասկածում եք ձեր ուժերի վրա։ Հաջողության հասնելու հավանականությունը շատ մեծ է։

Չնայած այսօր շատ բան պետք է անեք, հազիվ թե հոգնեք, երեկոյան էլ պատրաստ կլինեք ուրախ ընկերախմբում ժամանակ անցկացնել կամ սիրային ժամադրության գնալ։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, ուրախ կլինեք տեսնել նրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լուրջ խնդիրներ չի բերի, բայց որոշ դժվարությունների հետ կբախվեք։ Օրինակ, չեն բացառվում շփման մեջ խնդիրները, դատարկ բաների պատճառով վեճերը։ Պայմաններն ամենալավ ձևով չեն դասավորվի, ստիպված կլինեք հրաժարվել պլաններից, հետաձգել հանդիպումները։ Բայց այդ ամենը չի խանգարի գլուխ հանել գործերից ու հասնել դրված նպատակներին։

Երեկոյան մոտ նոր հոգսեր ու նոր հնարավորություններ կունենաք։ Ֆինանսական հարցերը լուծելու շանս կընձեռվի։ Կարող եք գնումներ անել։ Դրանք հաջող կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շփման համար հիանալի օր է։ Լավ կանցնեն և գործնական, և անձնական հանդիպումները։ Հին կապերը վերականգնելու հնարավորություն կլինի։ Դրանց շնորհիվ ձեզ ավելի վստահ կզգաք։ Նոր աշխատանքային նախագծեր ի հայտ կգան, դրանք հնարավորություն կտան ինքնադրսևորվել, միաժամանակ սովորել այն, ինչ շուտով կարող է պետք գալ։

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն, կհաջողվի գնել իրեր, որոնք ձեզ վաղուց էին դուր գալիս կամ պարզապես կարգավորել ֆինանսական գործերը։ Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ, որոնց հետ շփումները կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1066 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES