Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 12
11.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք աշխատել: Հազիվ թե կարողանաք հեշտ ու առանց լուրջ ջանքերի հասնել դրված նպատակներին: Մեծ սխալ կլինի աջակցության վրա հույս դնելը, նույնիսկ եթե խոստումներ եք ստացել: Ամենահարմար օրը չէ գործնական շփումների տեսանկյունից: Դժվարությամբ կընդունեք ուրիշների տեսակետը, չեք հասկանա, թե ինչ են նրանք ուզում:

Փոխարենը անձնական կյանքում նշանակալի դրական փոփոխություններ կլինեն: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, վերջ տալ վեճերին: Բացի այդ, կկարողանաք հրաժեշտ տալ վախերին ու մոլորություններին, որոնք խանգարում էին առաջ շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան սխալ լույսի ներքո կտեսնեք, վնաս կկրեք սեփական մոլորություններից ու հապշտապ եզրակացություններից: Կարևոր որոշում ընդունելուց առաջ հանգիստ ու առանց շտապելու ուսումնասիրեք իրավիճակը: Չի բացառվում, որ դրանից անսպասելի, բայց շատ հեշտ ու հաջող ելք գտնեք:

Հեշտ չի լինի մարդկանց հետ լեզու գտնելը, բայց տարաձայնություններն ու վեճերն օգտակար կլինեն: Ինչ-որ նոր բան կիմանաք, նորովի կնայեք սովորական իրերին, վերջապես կհասկանաք, որ դուք էլ ձեր կարծիքն ունեք: Ուշադիր եղեք փաստաթղթեր ձևակերպելիս, հատկապես, եթե դրանք ֆինանսների հետ են կապված: Այստեղ հնարավոր են աննշան, բայց ցավալի սխալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտվանից զգույշ եղեք ու մի վստահեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Այդ շրջանում ընդունած շտապողական որոշումները կարող են ֆինանսական կորուստներով ավարտվել: Մնացած հարցերում օրը լավը կլինի: Այն աշխատանքի, ինքնաիրացման հետ կապված շատ լավ գաղափարներ կբերի: Որոշ Երկվորյակներ կհասկանան, թե ինչ են ուզում կյանքից ու շատ կզարմանան, քանի որ դա այն չի լինի, ինչին նրանք նախկինում էին ձգտում:

Շատ անակնկալներ կլինեն՝ ոչ մեծ, բայց հաճելի: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Նրանք ձեզ համար ոչ միայն բարի խոսքեր, այլ նաև հետաքրքիր առաջարկներ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա մեծ մասը լարված կանցնի: Պետք է պայքարեք մրցակիցների դեմ, որոնք ուժով գերազանցում են ձեզ: Ինչպես էլ որ դասավորվեն իրադարձությունները, մի շտապեք զենքերը վայր դնել, քանի որ կարևոր հաղթանակ տանելու շանս կա, որն էլ կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնի:

Հարմար օր է պաշտոնյաների հետ շփման, պետկազմակերպություններ այցելելու, փաստաթղթեր ձևակերպելու համար: Խնդիրներ կառաջանան այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պետք կգա: Երբեմն լավ գաղափարների պակաս կլինի: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու հանգստանալու հնարավորություն կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հարմար է շփումների, կարևոր հարցերի քննարկման համար: Եվ նշանակություն չունի, թե ինչին կվերաբերեն այդ հարցերը՝ աշխատանքին, անձնական կյանքին, թե մարդկության բարօրությանը: Զրուցակցի հետ կհաջողվի ընդհանուր լեզու գտնլ, նույնիսկ եթե տեսակետների տարբերություն լինի: Կկարողանաք հաշտեցնել մարդկանց, որոնք երկար ժամանակ վեճի մեջ էին: Նրանք ձեզանից շնորհակալ կլինեն:

Օրվա երկրորդ կեսին առանձնանալու կարիք կունենաք: Պետք է հանգիստ մտածեք սեփական նպատակների ու ապագայի պլանների մասին: Այս հատվածում ցանկալի չէ պարտավորություններով կապվել ու նույնիսկ կատակով խոստումներ տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Ինչ էլ որ անեք, ինչ էլ որ ստանձնեք, ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, թշնամիներն էլ կփորձեն խանգարել: Հանգստություն պահպանելը բարդ կլինի, բայց ձեզ կհաջողվի կառավարել հույզերը: Ֆինանսների հետ կապված էլ բարդ կլինի: Գումարը չես հասկանա, թե որտեղ կանհետանա:

Փոխարենը օրվա երկրորդ կեսը հաճելի կլինի: Պարզ կդառնա՝ ինչ և ինչպես է պետք անել հաջողության հասնելու համար: Անցյալում կմնան մոլորությունները, տագնապներն ու զուր հույսերը: Ձեզ կվերադառնա վստահությունը, որի շնորհիվ էլ շրջապատի համար գրավիչ կդառնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն արդյունավետ օգտագործեք: Ճիշտ մոտեցման դեպքում կկարողանաք հասնել այն նպատակներին, որոնց վաղուց եք ձգտում: Դրա համար մի քիչ երևակայություն, հուսալի գործընկերներ, կարգապահություն ու ազդեցիկ անձանց հետ կարևոր հարցերը հանգիստ քննարկելու ունակություն է պետք:

Նկատի առեք, որ ձեր էներգիայի պաշարներն անսպառ չեն: Երեկոյան հանգստի կարիք կունենաք: Հոգ տարեք, որ այն առավելագույնս հարմարավետ ու հաճելի լինի: Լավ է, եթե կողքին լինի սիրելին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կամ ինքներդ չեք ուզենա տեսնել գործերի իրական վիճակը, կամ էլ ինչ-որ մեկը մոլորության մեջ կգցի ձեզ: Երկու դեպքում էլ օրը հարմար չէ կարևոր որոշումներ ընդունելու, պարտավորություններ ատանձնելու կամ լուրջ պլաններ կառուցելու համար: Մի քիչ սպասեք ու կպարզեք, որ ամեն ինչ ձեր պատկերացրածի նման չէ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այս հատվածում հավանական են հաջող զուգադիպություններ, ճակատագրի նվերներ: Օրինակ՝ կարող եք պատահաբար հանդիպել մի մարդու, որին երկար ժամանակ չէիք համարձակվում հիշեցնել ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ արդյունավետ օր է: Ցանկության դեպքում ամեն ինչ կարող եք հասցնել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կլուծվեն կարևոր աշխատանքային հարցերը: Շրջապատողները կտեսնեն՝ ինչի եք ունակ ու հարգանքով կլցվեն ձեր հանդեպ: Արդյունքում նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնք ժամանակի հետ ընկերներ կդառնան:

Շատ օգտակար կլինի ինչ-որ կարևոր բանի մասին մտորելը, երկարատև պլաններ կառուցելը: Հնարավորություններ կտեսնեք, որոնք առաջ չէիք նկատել, ուշադիր կլինեք մանրուքներին, որոնք հետո լուրջ դեր կխաղան: Դժվարություններ կարող են ծագել փաստաթղթերը ձևակերպելիս, բայց դրանցից արագ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արարեք, երևակայեք, խախտեք ընդունված նորմերը: Օրն այս ամենի համար շատ հարմար է: Չի բացառվում, որ գտնեք սովորական աշխատանքն ավելի արագ ու արդյունավետ անելու ձևը: Կարող եք նոր նախագծեր սկսել: Հաջողության հավանականությունը մեծ է:

Անձնական կյանքում հնարավոր են նշանակալի ու անսպասելի փոփոխություններ: Մի անհանգստացեք ու խուճապի մի մատնվեք: Ավելի ուշ կհասկանաք, որ տեղի ունեցողը ձեր սրտով է: Հարազատներին ու մյուս ծանոթներին ձեր օգնությունը պետք կգա: Աշխատեք չմերժել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա իրադարձություններն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ: Դրա համար էլ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, մի վշտացեք: Ամենայն հավանականությամբ շուտով կպարզվի, որ խնդիրներն իրենք իրենց լուծվում են, սխալները կարելի է ուղղել, իսկ այն, ինչ չի հաջողվել անել, այնքան էլ կարևոր չէ:

Շրջապատը հաճախ կխառնվի ձեր գործերին՝ իհարկե ամենալավ մտադրություններն ոնենալով: Բայց դա ձեզ այնքան էլ հաճելի չի լինի, չնայած գործը վեճերին չի հասնի: Կատակի կտաք ու հանգիստ կբացատրեք, որ հիմա ոչ օգնության կարիք ունեք, ոչ էլ խորհուրդների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի վշտացեք, եթե օրը տհաճություններով սկսվի: Բարդ շրջանը երկար չի տևի, իսկ խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առավոտյան թվալ: Կարևորը ոչ ոքի հետ մինչև կեսօր չվիճել: Հետո հաշտվելը բարդ կլինի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի մարդկանց հետ լեզու գտնելը: Այնպես որ կարևոր հարցերի քննարկումը պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար:

Գնումներ անելիս մի շտապեք: Հիմա կգնեք այն, ինչ այնքան էլ անհրաժեշտ չէ: Եթե շատ եք ուզում գումարին հրաժեշտ տալ, ծախսեք այն զվարճանքների կամ ինչ-որ հետաքրքիր բան սովորելու վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2109 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES