Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 10
09.02.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է քննարկումների ու աշխատանքի հետ կապված հարցերը լուծելու համար։ Չի բացառվում, որ մասնագիտական սանդուղքով վեր բարձրանալու կամ ինչ-որ հետաքրքիր, խոստումնալից նախագծով զբաղվելու հնարավորություն ունենաք։ Հավանական են օգտակար ծանոթություններ։ Լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնք ինչ-որ հարցում կարող են պետք գալ։

Չեն բացառվում նշանակալի ծախսերը։ Կփորձեք գումարը զուր չվատնել ու ճիշտ կվարվեք։ Ավելի ուշ այն ինչ-որ կարևոր բանի համար պետք կգա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ ու վճռական եղեք։ Միայն այդ դեպքում հաջողությունների կհասնեք, կստանաք այն, ինչին վաղուց ձգտում եք։ Մի հրաժարվեք ձեր պլաններից, ոչ ոքի թույլ մի տվեք շեղել ձեզ։ Ձեր ամուր կամքը շրջապատի հարգանքին կարժանանա։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։

Հավանական են անսպասելի նորություններ։ Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում։ Օրը հարմար է հին կապերը վերականգնելու համար։ Նոր ծանոթություններ հավանական են ուղևորությունների ժամանակ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ օր է։ Սկզբում աշխատանքային խնդիրներ կծագեն, որոնք պետք է արագ ու ինքնուրույն լուծեք։ Մարդիկ, ովքեր իրենց աջակցությունն էին խոստացել, շատ զբաղված կլինեն ու չեն կարողանա գլուխ հանել ստեղծված վիճակից։ Խուսափեք հին թշնամիների ու մրցակիցների հետ բախումից, հարթեք սուր անկյունները։ 

Կարևոր գործեր ստանձնելուց առաջ լավ կշռադատեք, փորձեք խելամիտ գնահատել ձեր ուժերը։ Որոշ նախագծեր շատ ավելի խելացի է հետաձգելը։ Հենց այդպես էլ կվարվեք, եթե լսեք ինտուիցիային։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ակտիվ, վճռական կլինեք, չեք վախենա դժվարություններից ու մարտի դուրս կգաք։ Բայց հիմա ավելի ճիշտ կլիներ թաքնվել ու դիտել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Հնարավոր են տարօրինակ զուգադիպություններ, զարմանալի պատահարներ ու արկածներ։ Չի բացառվում, որ ձեր կյանքին խառնվի մեկը, որից նման բան չէիք սպասում։ Հենց դրանից էլ կսկսվեն նշանակալի դրական փոփոխությունները։

Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք հասկանում են ձեզ, կիսում են ձեր արժեքներն ու աշխարհհայացքը։ Նույնիսկ եթե չպայմանավորվեք համատեղ նախագծերի մասին, հաճելի զրույցը կբարձրացնի տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը համեմատաբար հաջող կլինի։ Եթե խելամիտ լինեք ու որոշումներ ընդունելիս չշտապեք, շատ բանի կհասնեք։ Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն։ Գործնական հոտառությունը կհուշի, թե ինչպես է պետք տնօրինել ստացված գումարը։

Ինչքան օրն առաջ գնա, այնքան բարդ կլինի գայթակղություններին դիմակայելն ու պրովոկացիաներին զոհ չգնալը։ Կուզենաք ուրախացնել ձեզ, բայց չեք մտահոգվի, թե ինչով այն կավարտվի։ Լավ խորհուրդները չեք լսի, կվիճեք այդ խորհուրդները տվողների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը վատ չի դասավորվի, եթե չհուզվեք ու չբարկանաք։ Հիշեք, որ կարևոր իրադարձություններն այս հատվածում քիչ հավանական են, իսկ այն, ինչ նշանակալի է թվում, շուտով կմոռացվի։ Սովորականից հաճախ վեճեր կառաջանան կանանց հետ։ Օրվա երկրորդ կեսին գործը կարող է աղմկոտ վեճերին հասնել։

Երեկոյան մոտ հաջող գործարքներ կնքելու, գումարը շահավետ ներդնելու հնարավորություն կունենաք։ Խելամիտ կտնօրինեք ունեցածը, կհրաժարվեք կասկածելի արկածախնդրություններին մասնակցությունից և ճիշտ կվարվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված ու անհանգիստ օր է։ Դժվար կլինի ինքներդ ձեզ վերահսկելը։ Սովորականից հաճախ հանգստի կարիք կունենաք, այնպես որ՝ պլանները կազմելիս հաշվի առեք դա։ Երբեմն կարճ դադարն էլ բավական կլինի ակտիվության պաշարները լցնելու ու նորից մարտական տրամադրվելու համար։ Այսօր ձեզ քչերը կօգնեն, ամենաբարդ հարցերն էլ ինքնուրույն պետք է լուծեք։

Զգույշ եղեք գործարքներ կնքելիս, հատկապես, եթե խոսք գնա նշանակալի գումարի մասին։ Մի ծուլացեք մի քանի անգամ ստուգել։ Ցանկալի չէ զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով։ Լուրջ ծանրաբեռնվածությունն այսօր վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ գործերում հաջողության կհասնեք միայն նրա համար, որ դրանք ոգևորությամբ կստանձնեք, կփորձեք ինչ-որ նոր բան մտածել ու փորձարկումներ անել։ Սովորական, փորձված մեթոդները լավ արդյունքներ չեն տա, այնպես որ՝ դրա վրա ժամանակ մի վատնեք։

Հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր գործընկերների ու ղեկավարության հետ։ Փոխարենը մտերիմների հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել։ Կկռահեք ձեզ համար թանկ մարդկանց իրական ցանկությունների մասին, կանեք այն, ինչ ձեզանից վաղուց էին սպասում ու հաճույք կստանաք դրանից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հիանալի կլինի։ Ունակ կլինեք շատ բանի հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողություն են կրել։ Եթե ինչ-որ մեկը չի հավատում ձեր գաղափարներին, հոգ չէ։ Շուտով ցույց կտաք, թե ինչի եք ունակ ու կտարահամոզեք բոլոր քննադատներին։ Նկատի առեք, որ ձեր էներգիայի պաշարներն անսպառ չեն և երբեմն պետք է դադարներ վերցնել ու վերականգնել ուժերը։

Օրվա երկրորդ կեսը լարված ու նյարդային կանցնի։ Որոշ Աղեղնավորների լուրջ հիասթափություններ են սպասվում։ Մյուսների համար էլ ամենափոքր բանն էլ բավական կլինի, որպեսզի տրամադրությունը երկար ժամանակով փչանա։ Բարեբախտաբար կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի ու լուրջ ցնցումներ չի բերի։ Ինչ-որ խնդիրներ կարող են ծագել, բայց դրանցից կհաջողվի գլուխ հանել։ Ամենակարևորն այն է, որ ոչինչ աչքից բաց չեք թողնի, կփորձեք բոլոր մանրուքներին ուշադիր լինել։ Դա կօգնի խուսափել լուրջ սխալներից։

Օգտակար կլինի մասնակցել այն միջոցառումներին, որտեղ կարող եք համախոհների ու ձեր հայացքները կիսող մարդկանց հանդիպել։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք օգտակար կլինեն։ Հնարավոր է սիրային պատմության սկիզբ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենաարգասաբեր օր չէ, բայց այն հաճելի կանցնի։ Լավ հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում անսպասելի այցերը։ Դրանք ձեզ շատ կուրախացնեն։ Աշխատելը այսօր սովորականից բարդ կլինի, քանի որ հաճախ կշեղվեք, շատ կմտածեք անձնական գործերի կամ ինչ-որ հաճելի բաների մասին։ Բայց լուրջ սխալներ թույլ չեք տա։

Սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով։ Եթե սիրային ճամփորդության մեկնելու հնարավորություն ունենաք, բաց մի թողեք այն։ Հաճելի տպավորությունները երաշխավորված են։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է սպասվում։ Դրա պատճառն այն է, որ շատ մեծ նշանակություն կտաք այն ամենին, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնի։ Բայց ամենից վատն այն է, որ ցանկացած իրադարձություն մռայլ լույսի ներքո կտեսնեք, անընդհատ կկասկածեք ու դավաճանություն կսպասեք։ Շրջապատողները կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը, բայց հազիվ թե կարողանան անել դա։

Իրավիճակը դեպի լավը փոխել կօգնի հետաքրքիր գործը։ Հենց գտնեք այն, ինչ իսկապես կգրավի ձեզ, կվերադառնան կենսախնդությունը, լավատեսությունն ու հումորի զգացումը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1289 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES