ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 4

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում։ Շատ բան պետք է հասցնեք, իսկ ճանապարհին խոչընդոտներ սովորականից հաճախ կառաջանան։ Նման իրավիճակում սառնասրտություն պահպանելը դժվար է, բայց դա անհրաժեշտություն կլինի։ Հույզերի ազդեցության տակ հեշտությամբ կսխալվեք։ Շտապելով որոշումներ մի ընդունեք, հատկապես եթե զգում եք, որ ինչ-որ մեկը փորձում է ճնշել ձեզ ու պարտադրել իր կամքը։

Շփման մեջ զգույշ եղեք։ Խուսափեք քննադատելուց ու երկիմաստ կատակներ անելուց։ Ցանկացած կարևոր հանդիպման պետք է նախապես պատրաստվել։ Հույս մի դրեք իմպրովիզներ անելու ձեր ունակության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ օր է։ Շատ բան մռայլ լույսի ներքո կտեսնեք, չեք նկատի ձեր առջև բացված հնարավորությունները։ Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, քանի որ իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի։ Նրանք, որոնց կդիմեք խորհուրդների խնդրանքով, պիտանի հուշումներ չեն անի։

Երեկոյան պարզ կդառնա, որ շատ բան կարելի է դեպի լավը փոխել։ Փաստաթղթեր ձևակերպելիս հնարավորինս ուշադիր եղեք։ Եթե ինչ-որ բան աչքաթող անեք, ստիպված եք լինելու ամեն ինչ վերաձևակերպել։ Նկատի ունեցեք, որ այսօր չեք կարողանալու ուշադիր լինել մանրուքներին։ Այնպես որ՝ պլանները հետո վերամշակման կարիք են ունենալու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը քննարկելու համար։ Շատ վստահ կխոսեք, մեծ կշիռ ունեցող փաստեր կգտնեք։ Ոչ ոք չի ուզենա վիճել ձեզ հետ։ Համախոհներ ու հուսալի օգնականներ գտնելու հնարավորություն կունենաք։ Արագ կհասկանաք, թե ով է արժանի վստահության, իսկ ում հետ է պետք զգոն լինել։ Մարդիկ, որոնց հետ առաջ լավ հարաբերությունների մեջ էիք, ուրախ կլինեն վերականգնել հարաբերությունները։

Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ այցելելու համար։ Կհաջողվի հաղթահարել բյուրոկրատական արգելքները, ժամանակին ստանալ անհրաժեշտ փաստաթղթերն ու ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փոքրիկ թյուրիմացություններից, աննշան, բայց ցավալի սխալներից խուսափելը դժվար կլինի։ Հաճախ կբարկանաք շրջապատի վրա։ Ձեզ կնյարդայնացնի նրանց դանդաղկոտությունը, գործերը հետաձգելու ձգտումը։ Աշխատեք չտրվել հույզերին, հակառակ դեպքում կոնֆլիկտն անխուսափելի կլինի։

Ինչ-որ մեկին ձեր գաղափարներով հետաքրքրելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։ Նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ ճիշտ չեն հասկանա։ Երկար զրույցներից ու մանրամասն բացատրություններից խուսափել չի ստացվի։ Ձեր համբերատարության պարգևն էլ ինչ-որ հին խնդրի լուծումը կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հանգիստ կանցնի։ Նրա առաջին կեսին կարևոր գործեր մի պլանավորեք։ Դրանց վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Վտանգ կա, որ ինչ-որ բան աչքաթող կանեք։ Բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին օգնելու, ուրիշների համար օգտակար բան անելու հնարավորություն կունենաք։

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողությունների հասնել մի շարք նախաձեռնություններում։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին։ Մի վախեցեք անսպասելի ու լրիվ նոր խնդիրներից։ Դրանց լուծում գտնելն ավելի հեշտ կլինի, քան թվում է։ Պետք կգա կենսափորձը, իսկ ամենադժվար պահերին կօգնեն ընկերները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ընկերների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար բարենպաստ օր է։ Հնարավորություն կունենաք լուծել անձնական խնդիրները, փոխհասկացողության հասնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք։ Օրվա կեսին ապագայի պլաններում որոշակիություն կմտցնեք, պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ։ Անսպասելի օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։

Երեկոն հարմար է ստեղծագործելու ու սովորելու, ինչպես նաև ապագայի պլաններ կառուցելու համար։ Այս հատվածում շատերի հետ լեզու գտնելը հեշտ կլինի, իսկ լուրջ տարաձայնություններ հազիվ թե ծագեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ օր է։ Վճռական, գործունյա ու ակտիվ կլինեք։ Ճանապարհին առաջ եկած արգելքները չեն վախեցնի ձեզ ու չեն ստիպի հրաժարվել մտածածից։ Չեն բացառվում ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող լավ նորությունները։ Ընտանիքում հավանական են հաճելի իրադարձություններ։

Որոշ Կշեռքներ ստիպված են լինելու փոխել պլանները ուղևորությունների մեկնելու համար, որոնք շատ լավ կանցնեն։ Օրը հաջողություններ է խոստանում ստեղծագործական կյանքում։ Իրերի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցման շնորհիվ կլուծեք այն խնդիրները, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք։ Ուժերը գերագնահատելու վտանգ կա։ Խոստումներ կտաք, որոնք կատարելը բարդ է լինելու։ Ինչ-որ կարևոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ համախոհները պատրաստ են աջակցել ձեզ։ Ինքնուրույն ամեն ինչից գլուխ հանել չի ստացվի։ Օգտակար կլինի ձեր պլանները քննարկել այն մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք։

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է։ Այն հաջողություններ է խոստանում ստեղծագործական կյանքում։ Նոր գաղափարներ կունենաք, անսպասելի իրադարձություններ կլինեն, որոնք ձեզ համար շատ օգտակար կլինեն։ Ինչ-որ նոր բան սովորելու, ուրիշներից առաջ պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարենպաստ է, այնպես որ՝ կարևոր գործերը մի հետաձգեք։ Այս ժամանակատվածը հարմար է մասնագիտական հարցերն ու անձնական խնդիրները լուծելու համար։ Օգնականներ գտնելը դժվար չի լինի։ Ընկերները կաջակցեն ձեր գաղափարներին։

Երեկոյան մոտ իրավիճակը կլարվի։ Զգույշ եղեք ու մի շտապեք եզրակացություններ անել, շտապողական որոշումներ ընդունելուց էլ խուսափեք։ Մի հավատացեք ամենին, ինչ կասեն։ Ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է մանրամասն ստուգել և ոչ մեկ անգամ։ Ինչ-որ մեկը կփորձի ձեզ հատուկ մոլորության մեջ գցել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն այնքան վատը չի լինի, որքան թվում է։ Եթե լուն ուղտ չսարքեք, նկատեք ոչ միայն խնդիրները, այլ նաև նոր հնարավորությունները, կհաջողվի շատ բան դեպի լավը փոխել։ Փոքրիկ թյուրիմացություններից խուսափել չի ստացվի, բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա ու շուտով կմոռացվեն։

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։ Դրանք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք։ Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները ժամանակին ու հստակ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բարենպաստ օր է շփումների, գործնական բանակցությունների ու ընկերական հանդիպումների համար։ Նույնիսկ ամենաբարդ ու տհաճ հարցերը կկարողանաք կառուցողական քննարկել՝ խուսափելով փոխադարձ պահանջներից ու վիրավորանքներից։ Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։ Դրանից բացի, նրանք հաճախ կօգնեն ու լավ խորհուրդներ կտան։

Աշխատանքին վերաբերող հետաքրքիր գաղափարներ, համարձակ ու ինքնատիպ պլաններ կունենաք։ Պետք կգա փորձը։ Ուրիշների սխալների վերլուծությունը թույլ կտա խուսափել սեփական սխալներ անելուց։ Երեկոյան հնարավորություն կունենաք հարազատների հետ հանգիստ զրուցել բոլորի համար կարևոր բաների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բանի կարող եք հասնել, եթե վճռական գործեք։ Իրադարձությունները սպասվածի նման չեն ընթանա։ Բայց արագ կկողմնորոշվեք իրավիճակում, ոտքի վրա ճիշտ որոշումներ կընդունեք։ Կենսափորձը կօգնի խուսափել սխալներից, հակասական վարք չցուցաբերել։

Չեն բացառվում դրամական մուտքերը։ Դրանք մեծ չեն լինի, բայց շատ տեղին կլինեն։ Այսօր պատրաստ կլինեք ուրախանալ ամեն մանրուքի համար, շատ բան վարդագույն լույսի ներքո կտեսնեք։ Դա լավ է, քանի որ կօգնի օրն անցկացնել առանց ավելորդ ապրումների, մտերիմներին նույնպես հեռու պահել այդ ապրումներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...



03.08.2018 1666 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian