ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 3

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Հենց այդ հատվածը կարելի է օգտագործել շատ բարդ խնդիրները լուծելու համար։ Հավանական է առաջընթաց գործերում։ Որոշ Խոյեր մասնագիտական սանդուղքով բարձրանալու ու նոր տեղում արագ հաջողությունների հասնելու հնարավորություն կունենան։

Ավելի ուշ դժվարություններ կառաջանան շփման մեջ։ Ե՛վ գործընկերների, և՛ մտերիմների հետ պայմանավորվելը բարդ կլինի։ Սիրահարված Խոյերը կարող են վիճել խանդի պատճառով։ Շրջապատի ու ողջ աշխարհի հանդեպ մեծ պահանջներ կներկայացնեք։ Եթե սկսեք արտահայտել ձեր դժգոհությունը, շրջապատն էլ նույն կերպ կպատասխանի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար այսօր պետք է մեծ ջանքեր գործադրեք։ Ցուլերը, որոնք իրենց առաջ բարձր նպատակներ են դնում, ստիպված են լինելու շատ խնդիրներ լուծել դրանց հասնելու համար։ Դժվար կլինի կենտրոնանալը։ Ձեզ հաճախ կշեղեն գործերից։

Ցանկալի չէ ստորագրել գումարի հետ կապված կարևոր փաստաթղթերը, ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնել։ Անսպասելի ֆինանսական դժվարություններ կառաջանան, չեն բացառվում ինչ-որ հին սխալների պատճառով կորուստները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է։ Համախոհներ գտնելու, նրանց հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար միավորվելու հնարավորություն կլինի։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ արագ գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք առաջ չէր հաջողվում լուծել։

Անսպասելի իրադարձությունները հետաքրքիր գաղափարներ կտան, պարզ կդառնա՝ ինչ օգուտ կարելի է քաղել ստեղծված իրավիճակից։ Որոշ Երկվորյակների համար օրը շատ արգասաբեր կլինի։ Նշանի ներկայացուցիչներն իրենց առաջ նոր նպատակներ կդնեն ու կգտնեն հներին հասնելու ձևը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատի հետ ընդհանու լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի։ Կոնֆլիկտներ կհրահրեք, երբեմն կվիրավորեք մտերիմներին։ Լավ է չքննադատել ու խորհուրդներ չտալ։ Ցավոք, հիմա այնքան նրբանկատ չեք լինի, որքան ձեզ է թվում։

Շատ Խեցգետիններ հակված կլինեն նյարդայնանալ մանրուքների պատճառով, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէին դարձնի։ Հիմա հաճախ թեթևամտորեն կվերաբերվեք գումարին, կծախսեք ավելին, քան պետք է։ Խնայող եղեք, եթե չեք ուզում դատարկ գրպանով մնալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է։ Այն թույլ կտա շատ գործերում հաջողության հասնել։ Լուրջ տրամադրված կլինեք, առավելագույնս պատասխանատու կվերաբերվեք ցանկացած հարցի լուծման։ Նման վերաբերմունքը թույլ կտա խուսափել սխալներից, ոչինչ աչքաթող չանել։ Դրանից բացի, ձեր պահվածքը շատ դուր կգա շրջապատողներին։ Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։

Կարող եք ապագայի պլաններ կազմել։ Հիմա ճիշտ կգնահատեք իրավիճակն ու չեք գերագնահատի ձեր ուժերը։ Օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները։ Կարող եք փորձել վերականգնել հին կապերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Զգույշ եղեք։ Այսօր ոչ ոքի խոստումներ մի տվեք, մի կիսվեք գաղտնիքներով։ Եվ ընդհանրապես, ինչքան քիչ խոսեք, այնքան լավ։ Եթե տարաձայնություններ առաջանան, աշխատեք ձեր ճշմարտացիությունն ապացուցել ոչ թե խոսքերի, այլ գործերի օգնությամբ։ Կարևոր կլինի աշխատանքի հանդեպ լուրջ վերաբերմունքը։ Օրվա բերած շատ խնդիրներ ավելի բարդ կլինեն, քան կթվան առաջին հայացքից։ Հնարավոր է՝ դրանք լուծելու համար օգնության կարիք ունենաք։

Չնայած կարևոր գործեր շատ կլինեն, օրը պետք է այնպես պլանավորեք, որ հանգստի, զվարճանքների ու մտերիմների հետ շփման համար ժամանակ մնա։ Հիշեք, որ ձեզ դրական հույզերից զրկելն այսօր ոչ միայն ցանկալի չէ, այլև վտանգավոր է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել, բայց պետք է զգույշ գործեք։ Շտապողական որոշումներն ու չմտածված քայլերը ոչ մի լավ բանի չեն բերի։ Ուրիշների ազդեցության տակ ընկնելը վտանգավոր կլինի։ Ոչ ոքի թույլ մի տվեք մանիպուլյացիայի ենթարկել ձեզ։ Օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կա։ Մի շտապեք կիսվել դրանով։ Հիմա ավելի շահավետ է այն գաղտնի պահելը։

Հնարավոր են գրավիչ գործնական առաջարկներ։ Որոշ Կշեռքների կառաջարկեն մասնակցել հեռանկարային, խոստումնալից նախագծի աշխատանքներին։ Կարող եք առանց երկար մտածելու համաձայնել։ Բայց պատրաստ եղեք, որ հեշտ չի լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պետք չէ շտապել։ Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ խնդիրներ ու թյուրիմացություններ,այնպես որ՝ այս հատվածում լուրջ գործեր մի ստանձնեք։ Հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը, ձեր ինքնավստահության պատճառով խնդիրներ կարող են ծագել։

Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Կարևոր աշխատանքային հարցերը լուծելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու, գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորություն կունենաք։ Հիշեք՝ շատ կարևոր է ժամանակը զուր չվատնել։ Երբ զգաք, որ բարենպաստ պահ է, սկսեք գործել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ օր է։ Շատ բան կարող եք հասցնել, եթե արագ գործեք։ Ոգևորությամբ լի կլինեք ու չեք վախենա դժվարություններից, արագ կլուծեք ամենաբարդ խնդիրները։ Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա հաջողություններ արձանագրել աշխատանքի մեջ, բարձրանալ մասնագիտական սանդուղքով։

Լավ կանցնեն հանդիպումները։ Դուր կգաք մարդկանց, կօգտվեք ձեր գրավչությունից։ Եթե դիմեք խնդրանքներով, ձեզ չեն մերժի։ Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, կվերականգնեք հին կապերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ գաղափարներ կունենաք, բայց մի շտապեք կյանքի կոչել դրանք։ Ինչով էլ որ զբաղվեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին։ Ավելի ուշ դրանք լուրջ դեր կարող են խաղալ։ Անսպասելի աղբյուրից կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կա։ Մի ծուլացեք ամեն ինչ ստուգել՝ վտանգ կա, որ ձեզ հատուկ մոլորության մեջ են գցում։

Գնումների ու գործարքների համար օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է, քան առաջինը։ Հնարավոր են համագործակցության գրավիչ առաջարկներ։ Որոշ Այծեղջյուրներ գումարը շահավետ ներդնելու հնարավորություն կունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բարդ օր է սպասվում։ Այն շատ հագեցած կլինի։ Իրադարձություններն արագ կզարգանան, ստիպված եք լինելու արագ փոխել պլանները։ Ինչ-որ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք, բայց ստացված տեղեկատվությունը օգտագործել կարող են միայն ամենահամարձակ ու վճռական Ջրհոսները։

Կարող եք հույս դնել հին ընկերների աջակցության վրա, իսկ նոր ծանոթների հետ զգոն եղեք։ Նրանք կարող են վտանգավոր լինել։ Դուք անվնաս ու միամիտ մարդ կթվաք, այնպես որ՝ ձեր շուրջը կհավաքվեն ուրիշների բարությունը չարաշահել սիրող մարդիկ։ Մանիպուլյացիաներին մի տրվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեր բոլոր ջանքերը չէ, որ արդյունքներ կտան, բայց դա ձեռքերը ծալած նստելու պատճառ չպետք է դառնա։ Առաջին հերթին՝ անգործությունը տրամադրության անկման պատճառ կդառնա, և երկրորդ՝ քանի դեռ դուք ոչինչ չեք ձեռնարկում, ձեր թշնամիները այդ նույն ժամանակ ակտիվ գործում են։ Եվ ինչքան շատ նրանք հասցնեն անել, այնքան ձեզ համար հետո բարդ է լինելու պաշտպանել ձեր հետաքրքրությունները։

Խուսափեք ռիսկից, խաղասեղանին շատ բան մի դրեք։ Եթե համախոհների կարիք ունեք, ընտրեք հուսալի, փորձված մարդկանց։ Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ ու պլաններ կունենաք։ Դրանք կյանքի կոչելուն անցնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք։ Առանց հստակության ու որոշակիության ձեր ջանքերն անօգուտ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...



02.08.2018 1618 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian