ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Չեն բացառվում կոնֆլիկտները, որոնք հաճախ ձեր մեղքով կառաջանան։ Սեփական հետաքրքրությունների վրա կենտրոնանալով՝ չեք մտահոգվի ուրիշների կարծիքով։ Դա կխանգարի արդյունավետ աշխատանքին ու հեռանկարային համագործակցության ճանապարհին խոչընդոտ կդառնա։


Ինքնուրույն գործելու դեպքում կարող եք հաջողությունների հասնել։ Չզարմանաք, եթե ընթացիկ գործերը սովորականից մեծ ջանքեր պահանջեն։ Այսօր ավելի արագ կհոգնեք։ Օրվա երկրորդ կեսին ուղևորություններ մի պլանավորեք։ Դրանք սպասվածից ժամանակատար կլինեն, իսկ անհրաժեշտ արդյունքները չեն տա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա մեծ մասը պետք է նվիրեք ուրիշների խնդիրները լուծելուն։ Բայց չեք դժգոհի, քանի որ խոսքը ձեզ համար թանկ մարդկանց օգնելու մասին է։ Կարող եք միավորվել համախոհների հետ, ձեզ համար համակրելի մարդկանց հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Ընդհանուր գործը կմիավորի ձեզ։ Չեն բացառվում աշխատավայրում սիրային տարվածությունները։ Այդ հարաբերություններն արագ կզարգանան։


Ինֆորմացիա կստանաք, որը շատ շուտով պետք կգա կամ մյուսներից ավելի վաղ պատասխաններ կստանաք կարևոր հարցերին։ Օրվա երկրորդ կեսին ցրված կլինեք։ Ինչ-որ բան մոռանալու կամ կորցնելու վտանգ կա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝4, ՍԵՐԸ՝5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարենպաստ օր է ուսման, ինֆորմացիա հավաքելու, հետազոտական գործունեության համար։ Ուշադիր կլինեք ու կնկատեք այն, ինչ վրիպել է մյուսների աչքից։ Ոչ ոքի չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել։ Կնկատեք խորամանկությունը, ջրի երես կհանեք հին թշնամիներին։


Օրվա երկրորդ կեսին հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ։ Որոշ Երկվորյակներ առաջարկներ կստանան, որոնցից հրաժարվելու ցանկություն չեն ունենա։ Նախկինում ձեզ համար թանկ կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Դա վերաբերում է ոչ միայն գործնական, այլ նաև անձնական ոլորտին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրվա սկիզբը հաջող կդասավորվի։ Այն շատ հարմար է աշխատանքի ու կարևոր գործերի համար։ Ունակ կլինեք արագ լուծել այն խնդիրները, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել։ Այստեղ կօգնեն փորձն ու առողջ դատելու ունակությունը։ Հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Կարող եք միանգամից քննարկել դրանք ընկերների հետ։ Ձեզ կհուշեն՝ ինչպես գործել։


Օրվա երկրորդ կեսին պետք է ավելի զգույշ ու խոհեմ լինեք։ Շատ կարևոր է գայթակղություններին չտրվել։ Ծախսող կլինեք ու կարող եք մեծ գումար վատնել դատարկ բաների վրա։ Ինչ-որ խոշոր գնում անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Վստահ կլինեք ձեր ուժերին, երբեմն՝ նույնիսկ չափազանց վստահ։ Շրջապատի խորհուրդներն ու նախազգուշացումները չեք լսի, բայց հիշեք, որ երբեմն դրանք խելամիտ կլինեն։ Ինչ-որ օգտակար բան սովորելու, պիտանի ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք։


Եթե ուզում եք ընդլայնել ծանոթությունների շրջանակը, պետք է մասնակցեք աշխարհիկ միջոցառումներին։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։ Այսօր ձեր ուշադրությունը կգրավեն մարդիկ, որոնք նման չեն լինի ձեր մյուս ծանոթներին։ Հնարավոր է՝ նրանց հետ շփվելուց հետո ուզենաք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել ու չեք զղջա դրա համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Այս վառ, հագեցած օրը շատ հաճելի իրադարձություններ կբերի։ Չեն բացառվում անսպասելի հանդիպումներն ու հաճելի ծանոթությունները։ Շատերը ուշադրություն կդարձնեն ձեր գրավչությանը, ձեզ համար դժվար չի լինի շահել շրջապատի համակրանքը։


Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք։ Նրանց հետ շփումները կուրախացնեն։ Օրը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար։ Նույնիսկ եթե ընթացքում տարաձայնություններ առաջանան, կկարողանաք որոշում ընդունել, որը բոլորին կգոհացնի։ Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող նորություններ կստանաք։ Նոր ինֆորմացիան կօգնի խուսափել սխալներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարենպաստ օր է հատկապես գործնական շփումների համար։ Կարող եք նոր գործընկերներ գտնել ու նրանց հետ պայմանավորվել համագործակցության մասին, բայց մի մոռացեք նաև նրանց մասին, որոնց հետ արդեն աշխատել եք։ Հին կապերը վերականգնելը նույնպես օգտակար կլինի։ Անսովոր գաղափարներ կունենաք։ Շուտով պարզ կդառնա՝ ինչպես է պետք կյանքի կոչել դրանք։


Երեկոն կուրախացնի ձեր մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններով։ Այդ ժամանակ հնարավոր են անսպասելի այցեր, չպլանավորված հանդիպումներ։ Ուրախ կլինեք շփվել հին ծանոթների հետ ու քննարկել նորությունները։ Չի բացառվում՝ նման զրույցները ոգևորեն ձեզ նոր գործ սկսել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը հեշտ չի լինի, բայց կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ու ձեր ուզածին հասնելու ձևը։ Օրվա առաջին կեսին օգնության կհասնի հնարամտությունը։ Այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ կկանգնեին, կգտնեք իրավիճակից դուրս գալու սրամիտ ձևը։ Ավելի ուշ պետք կգան նախկինում ստացած գիտելիքները, նաև մեծ կենսափորձ ունեցող ծանոթների խորհուրդները։


Մի վշտացեք քննադատությունների պատճառով, նույնիսկ եթե դրանք սովորականից շատ լինեն։ Ձեզ կարող են մեղադրել այնպիսի բանում, որը չեք արել, պատասխանատվության կանչել ուրիշների արած սխալների համար։ Դա վիրավորական կլինի, բայց լավ է հանգստություն պահպանել։ Այդպես ավելի հեշտ կբացատրեք, թե ինչն ինչոց է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Շատ զգայուն կլինեք, սուր կարձագանքեք շրջապատի իրադարձություններին, հաճախ կնկատեք այն, ինչ վրիպել է մյուսների աչքից։ Իրադարձությունները արագ կզարգանան, բայց միշտ ժամանակին կարձագանքեք դրանց, ճիշտ որոշումներ կընդունեք, կվարվեք այնպես, ինչպես պետք է։


Վերջին շրջանում հանգիստ չտվող աշխատանքային խնդիրներից գլուխ հանելու հնարավորություն կունենաք։ Հավանական են հաջող ուղևորություններ։ Երբեմն շատ արագ պետք է ճամփա ընկնեք, բայց չեք շփոթվի, ոչինչ չեք մոռանա ու ոչինչ աչքաթող չեք անի։ Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն։ Օրը հարմար է փոքրիկ գնումների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ցանկալիին միանգամից հասնելը հեշտ չի լինի։ Ինչքան շատ հիշեցնեք ձեզ այդ մասին, այնքան քիչ սխալներ կանեք։ Պետք չէ գայթակղություններին տրվել։ Շատ բան կորցնելու վտանգ կա, իսկ դրական հույզեր ավելի քիչ կստանաք, քան կանխատեսել էիք։


Ուշադիր եղեք գործնական հանդիպումների ժամանակ։ Վտանգ կա, որ ավելորդ բաներ կխոսեք ու անբարենպաստ տպավորություն կթողնեք։ Իսկ ահա սիրային ժամադրությունները հիանալի կանցնեն։ Սիրելիին հաճելի անակնկալ անելու, ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը հագեցած կլինի։ Ձեզ շատ հետաքրքիր գործեր են սպասվում, և դրանցից ոչ մեկը չեք ուզենա հետաձգել։ Հակված կլինեք ավելի շատ հոգ տանել ուրիշների բարեկեցության մասին, չեք մերժի նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։


Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնք սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ կդնեն։ Ունակ կլինեք շատերի վրա բարենպաստ տպավորություն թողնել, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր շրջապատի առաջ շատ մեծ պահանջներ են դնում։ Հաճախ ձեր գաղափարները աջակցություն կստանան, որի շնորհիվ կհաջողվի դրանք արագ կյանքի կոչել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ձեզ բարենպաստ օր է սպասվում։ Լավատեսորեն տրամադրված կլինեք, պատրաստ կլինեք ոգևորությամբ ստանձնել բարդ խնդիրները։ Նոր գործերը նույնպես ձեզ չեն վախեցնի։ Արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք, թե ինչ է ձեզանից պահանջվում և ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին։ Հեշտությամբ գործնական հարաբերություններ կհաստատեք նոր գործընկերներ հետ։ Չի բացառվում երկարատև համագործակցության սկիզբը, որը մեծ եկամուտ կբերի։


Անձնական հարաբերություններում մեծ է չհասկացված լինելու, փոխադարձ վիրավորանքների, անհիմն պահանջների հավանականությունը։ Բարեբախտաբար, շուտով տարաձայնությունները կմնան անցյալում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...



28.08.2018 1019 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-