ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՕԳՈՍՏՈՍԻ 28

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հեշտ չի լինելու։ Հաճախ կվիճեք շրջապատի հետ, չեք լսի ուրիշների կարծիքը։ Նույնիսկ ամենամտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն։ Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք, զգույշ եղեք նրանց հետ, ովքեր համառորեն փորձում են ձեզ հետաքրքրել իրենց նախագծերով։


Պետք չէ շտապել ֆինանսական հարցերը լուծելիս։ Այսօր հակված կլինեք ծախսել ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ։ Որոշ Խոյեր, ռիսկերը թերագնահատելով, արկածախնդրություններ մեջ կներքաշվեն։ Դա բացի կորուստներից ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը նշանակալի իրադարձություններ չի բերի։ Այն ավելի հարմար է հանգստի, քան ծանր աշխատանքի, ակտիվ գործողությունների կամ կարևոր որոշումների համար։ Շրջապատի հետ կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է շատ համբերատար ու նրբանկատ լինեք։ Հաճախ մարդիկ ձեր առաջ բարձր պահանջներ կդնեն։


Հնարավոր են չարդարացված ծախսեր։ Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն։ Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր։ Օրինակ, ձեզ կվարձատրեն նախկինում կատարած աշխատանքի դիմաց կամ կվերադարձնեն հին պարտքը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝4, ՍԵՐԸ՝4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրվա առաջին կեսը շատ հագեցած կլինի։ Պատրաստ կլինեք վճռական գործողությունների, չեք ուզենա ձեռքերը ծալած նստել ու կշտապեք կյանքի կոչել մտածածը։ Դա ճիշտ մոտեցում կլինի։ Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կթուլանա ու դրված նպատակներին հասնելը կդժվարանա։ Դրանից բացի, օրվա կեսին չի բացառվում, որ վատանա ինքնազգացողությունը։


Երեկոյան լավ հանգստանալու ու ուժերը վերականգնելու, մտերիմների հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Կարող եք հյուր կանչել հին ընկերներին։ Կկարողանաք հանգիստ զրուցել, կիսվել գաղափարներով, քննարկել ընդհանուր պլանները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հաջող կդասավորվի, եթե պահպանեք ինքնատիրապետումը։ Անկայուն հուզական վիճակում կլինեք, տրամադրությունը հաճախ կփոխվի, հույզերի ազդեցությամբ այնպիսի բաներ կանեք, որոնք համար հետո կզղջաք։ Երբեմն կենսափորձն անօգուտ կլինի, կկրկնեք ձեր հին սխալները։


Լսեք այն մարդկանց խորհուրդները, ովքեր ձեզ լավ են ճանաչում։ Հարազատների կամ հին ընկերների օգնության կարիքը կունենաք։ Վատ մի զգացեք դիմել նրանց աջակցության խնդրանքով։ Երեկոն կուրախացնի լավ նորություններով կամ հաճելի անակնկալներով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը հանգիստ ու բավականին արդյունավետ կանցնի, բայց երբեմն կձանձրանաք ու ոգեշնչվածության կարիք կունենաք։ Պայմանների փոփոխությունը կաշխուժացնի ձեզ։ Նույնիսկ ոչ մեծ ուղևորությունը հիանալի գաղափարներ կտա։ Կարևոր ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Որոշ Առյուծներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը։


Շատ օգտակար կլինի ավագ հարազատների հետ շփումը։ Շատ հետաքրքիր բաներ կիմանաք, լավ խորհուրդներ կստանաք։ Կարող եք ամրապնդել ընտանեկան կապերը, վերջ տալ տարաձայնություններին ու վեճերին, կարգավորել հին կոնֆլիկտները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
 

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, օրը հաջող ու արդյունավետ կանցնի։ Հնարավորություն կունենաք իրագործել վաղեմի մտահղացումը։ Որոշ Կույսեր կկարողանան վերադառնալ հին պլաններին, որոնց հետ մեծ հույսեր էին կապում։ Հաճախ սկսածն ավարտին հասցնելը սպասվածից հեշտ կլինի։ Հաջողությունները թև կտան ձեզ, ոգևորությամբ կստանձնեք այն գործերն ու նախագծերը, որոնք չէիք համարձակվում սկսել։


Հաճախ հաջողության կհասնեք մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու ու արագ նրանց վստահությունը շահելու ունակության շնորհիվ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Առավոտյան ստիպված եք լինելու շտապել։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա։ Պետք է վերամշակեք պլանները, հետաձգեք որոշ գործեր։ Ինչքան էլ որ տարօրինակ է, դա օգտակար կլինի։ Ամեն ինչ ձեզ համար ամենալավ ձևով կդասավորվի։ Ձեզ հաճախ կօգնեն շրջապատողները, ընդ որում՝ նույնիսկ այն մարդիկ, որոնց համարյա չեք ճանաչում։


Օրը հարմար է համագործակցության, համատեղ նախագծերին մասնակցության համար։ Կարող եք հարթել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ վերջերս հաճախ էիք վիճում։ Երբեմն կհաջողվի նույնիսկ հին մրցակիցներին համախոհներ դարձնել։ Միայն մտերիմներին չի հաջողվի ձեզ ճիշտ հասկանալ։ Այստեղ համբերատարություն ու նրբանկատություն է անհրաժեշտ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Գործերը մի հետաձգեք։ Օրվա սկիզբը բարենպաստ է։ Օգտվեք դրանից կարևոր հարցերը լուծելու համար։ Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը թույլ կտա արմատապես փոխել ձեր կյանքը։ Դժվար պահերին կարող եք դիմել ընկերներին ու հին ծանոթներին։ Նրանք չեն հրաժարվի օգնել ձեզ։


Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման համար։ Այն հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում։ Շատ Կարիճներ օգտակար խորհուրդներ կստանան, որոնք կօգնեն նրանց խուսափել այնպիսի արարքներից, որոնց համար ստիպված էին լինելու զղջալ։ Իսկ ամենաանհաջողակները կսովորեն սեփական սխալների վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը բավականին բարդ կլինի։ Հուզական դաշտը լարված կլինի, այնպես որ՝ տրամադրությունն էլ հաճախ կփոխվի, չեք կարողանա տիրապետել ձեզ։ Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան լավ ծանոթների հետ։ Չեն բացառվում ամենամտերիմ մարդկանց հետ վեճերը։ Շատ բան ձեզանից կախված կլինի։ Հիշեք, որ երբեմն լավ է զիջումների գնալ, քան պնդել, որ ամեն ինչ ձեզ ուզածի նման լինի։


Իսկ համառությունն ու հաստատակամությունը օգտակար կլինեն գործնական ոլորտում։ Հենց այդ հատկանիշների շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել և կհասնեք կարևոր նպատակներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարենպաստ օր է լուրջ ու պատասխանատու աշխատանքի համար։ Դրանց վրա կենտրոնանալով՝ մռայլ մտքերն ու տհաճ հիշողությունները մի կողմ կվանեք։ Կազատվեք նաև կասկածներից, որոնք կարող էին խանգարել ձեզ առաջ շարժվել։ Դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Երբեմն նույնիսկ ամենամտերիմները ձեզ չեն հասկանա։ Համբերատար եղեք ու պրովոկացիաներին զոհ մի գնացեք։


Այսօր շատ բան կախված կլինի սուր անկյունները հարթելու, պայմանավորվելու ու փոխզիջման հասնելու ձեր ունակությունից։ Բայց ինչքան էլ որ ուզում եք խաղաղություն պահպանել, մի զոհեք այն, ինչ իսկապես կարևոր է ձեզ համար, հակառակ դեպքում կզղջաք, որ ավելի հաստատակամ չեք եղել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Հենց այդ հատվածում պլանավորեք ամենակարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները։ Ինքներդ ձեզ հետ հաշտ կլինեք, այնպես որ՝ շրջապատի հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք։ Ոչ ոք անտարբեր չի մնա ձեր հմայքին։ Հնարավոր է սիրային տարվածություն, որը լուրջ հարաբերությունների սկիզբ կդառնա։


Ավելի ուշ թյուրիմացություններ, մանր խնդիրներ կառաջանան, որոնք ձեզ շատ կվշտացնեն։ Ցանկալի չէ բազմամարդ միջոցառումների այցելել։ Նման վայրերում ձեզ լավ չեք զգա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հետևեք ձեր տրամադրությանը, քանի որ բացասական հույզերին տրվելը հեշտ է լինելու։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք լավին։ Ուրախության առիթներ բավականաչափ կլինեն։


Խուսափեք այն մարդկանց հետ կապերից, որոնք կյանքին վատատեսորեն են նայում։ Պետք չէ ժամանակ անցկացնել նաև նրանց հետ, ովքեր սիրում են շուրջն ամեն ինչ քննադատել։ Ցավագին կարձագանքեք նկատողություններին ու երկար ժամանակով կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...



27.08.2018 1380 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-